Մեր մասին

Մեր մասին

Գլխավոր / ԻԱԿ-ի մասին / Տարեկան Հաշվետվություններ

Տարեկան հաշվետվություններ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2025 թվականի իր ֆինանսական տարեկան հաշվետվությունները: Համաձայն հաշվետվության ամփոփաթերթի՝ 2025 թվականին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պետությանը վճարել է 670929.25 ՀՀ դրամ հարկ: 

ԻԱԿ տարեկան ֆինանսական հաշվետվության ամփոփում 2025

2025 թվականի ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի գործունեության արդյունքները

Տեղեկատվության ազատություն

  • Տեղեկություն ստանալու ավելի քան 300 հարցում է ուղարկվել։ Դրանց միջոցով հավաքագրված տվյալներն օգտագործվել են շահերի պաշտպանության, իրավական աջակցության և հետազոտական նպատակներով։
  • ԻԱԿ-ը 100-ից ավելի լրագրողի և քաղաքացու աջակցել է տեղեկություն ստանալու գործընթացում՝ տրամադրելով խորհրդատվություն և աջակցություն հարցումներ մշակելու, ուղարկելու գործընթացում և անհրաժեշտության դեպքում նաև բողոքարկմանն առնչվող հարցերում։
  • Պետական կառավարման մարմինների ՏԱ շուրջ 40 ներկայացուցիչների ներկայացվել է ԻԱԿ-ի մշակած Տեղեկատվության ազատության ինքնագնահատման համակարգը և ՏԱ վիճակագրության միասնական ձևաչափը։ Աշխատանքային քննարկման շրջանակում պետական կառույցների ՏԱ պատասխանատուներն ու հաղորդակցման ստորաբաժանումների ներկայացուցիչները ստացել են ինքնագնահատման համակարգի գործարկման և վիճակագրության մշակման և հրապարակմանն առնչվող գիտելիք և հմտություններ։ Այս համակարգերի լիարժեք ներդումը պետական կառավարման համակարգում կապահովի տեղեկատվության ազատության միասնական դրական պրակտիկայի ձևավորմանը։

 

Մամուլի պատասխանատվություն և հաշվետվողականություն

  • Ինֆորմացիայի ազատության կենտրոնի աջակցությամբ 2025 թվականին հայաստանյան 20 լրատվամիջոց միացել է Լրագրողական վստահության նախաձեռնությանը (JTI)՝ լրացնելով և հրապարակելով թափանցիկության հաշվետվություն։ Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպության և ԻԱԿ համատեղ նախաձեռնությունը դարձավ իրական շրջադարձային կետ հայկական մեդիայի համար։ Կարճ ժամանակահատվածում այն օգնեց տեղական լրատվամիջոցներին գործել թափանցիկ և հաշվետու։ Ներգրավված 20 լրատվամիջոցներն այժմ հրապարակում են իրենց գործունեության արժեքները, քաղաքականությունը և հաշվետվողականության մեխանիզմները։ Այս զարգացումը միայն էթիկական համապատասխանության մասին չէ․ այն վերաբերում է լսարանի վստահության վերականգնմանը և հայկական պատասխանատու լրագրության համար նոր չափանիշի ձևավորմանը։ Journalism Trust Initiative (JTI) համակարգը մշակել է Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը, որը գործում է հանուն գլոբալ լրագրության ազատության, բազմակարծության և անկախության խթանման։

 

Շրջանաձև տնտեսության մասին հանրային իրազեկում

  • Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպել է շրջանաձև տնտեսության թեմայով իրազեկման հանդիպումներ ներգրավելով 65 ուսանողի։ Հանդիպումների նպատակն է եղել բարձրացնել շրջանաձև տնտեսության համակարգին առնչվող տարբեր մասնագիտություններ ընտրած ուսանողների՝ ոլորտի վերաբերյալ իրազեկման մակարդակը և տրամադրել գիտելիք, թե ինչ դեր կարող է ունենալ իր մասնագիտական գործունեությունը ոլորտի զարգացման համատեքստում։
  • ABN Media հայկական բիզնես ուղղվածությամբ լրատվական-վերլուծական հեռուստաընկերության հետ համագործակցությամբ նկարահանվել է շրջանաձև տնտեսության մասին պատմող տեսաֆիլմ և իրազեկող տասը կարճ տեսանյութ՝ շրջանաձև տնտեսության վերաբերյալ տարածված հարցերին տրամադրելով պարզ և հասկանալի պատասխաններ։
  • Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մշակել և հրապարակել է շրջանաձև տնտեսության լուսաբանման «Շրջանաձև տնտեսություն․ ինչպե՞ս և ինչո՞ւ լուսաբանել» ուղեցույց լրագրողների և լրագրության ոլորտում աշխատող ուսուցանողների համար։
  • ԻԱԿ-ը մշակել և հրապարակել է նաև ՇՏ թեման տարբեր դիսցիպլիններում ինտեգրելու հնարավորությունների վերաբերյալ խորհրդատվական զեկույց, որտեղ ներկայացվում են հայաստանյան բուհերում ՇՏ-ի ներդրման ընթացիկ իրավիճակը, առկա մեխանիզմները և առաջարկում ոլորտային զարգացման խորհրդատվականներ և գործողությունների ճանապարհային քարտեզ՝ Շրջանաձև տնտեսության ուսուցման ինտեգրումը հայկական բուհերի կրթական ծրագրերում։

 

Հետազոտություններ և ուղեցույցներ

  • Պետական մարմինների առցանց ծառայությունների մատուցման հարթակների գնահատում – 2025 թվականի դեկտեմբերին ԻԱԿ-ն իրականացրել է պետական մարմինների առցանց ծառայությունների մատուցման e-draft.am, e-request.am և hartak.am հարթակների գնահատում և հրապարակել համապարփակ երկլեզու զեկույց։ Հետազոտության շրջանակում ԻԱԿ-ը վերլուծել և բացահայտել է թվային հարթակների համակարգային խնդիրները, որոնք խոչընդոտում են դրանց լիարժեք և մասնակցային օգտագործումը քաղաքացիների կողմից՝ միաժամանակ գնահատելով դրանց համապատասխանությունը թվային ծառայությունների նախագծման ստանդարտներին, հանրային կառավարման թափանցիկության սկզբունքներին և օգտատիրոջ կարիքներին:
  • ՏԱ անկախ լիազոր մարմնի/հանձնակատարի ինստիտուտի ներդրումը Հայաստանում – ԻԱԿ-ի այս հետազոտության շրջանակում անդրադարձ է արվում տեղեկատվության ազատության անկախ լիազոր մարմնի ստեղծման անհրաժեշտությանը Հայաստանի ստանձնած միջազգային հանձնառությունների համատեքստում՝ ներկայացնելով տարբեր երկրներում գործող անկախ լիազոր մարմինների մոդելները, դրանց գործառույթների ամփոփ նկարագիրը, ինչպես նաև առաջարկներ՝ Հայաստանում ՏԱ անկախ լիազոր մարմնի ստեղծմանն աջակցելու նպատակով։
  • Իրական շահառուների թափանցիկության ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները Հայաստանում – ԻԱԿ-ն ամփոփել է Հայաստանում իրական շահառուների թափանցիկությանն ուղղված բարեփոխումները: Ամփոփ վերլուծությունը ուրվագծում է Հայաստանում իրական շահառուների թափանցիկության ոլորտում բարեփոխումների ներկա իրավիճակը, ընդգծում է հիմնական ձեռքբերումներն ու բացթողումները, ներկայացնում է հետագա բարելավումների վերաբերյալ առաջարկություններ։
  • ԻԱԿ-ը հրապարակել է 2024 թ.-ին նախարարին կից հասարակական խորհուրդների գործունեության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները։ Վերլուծությունը ներկայացնում է, թե որքանով են կիրարկվում Կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի որոշման պայմանները։
  • Պետական դրամաշնորհներով հատկացվող միլիարդավոր դրամների խառնաշփոթը – ԻԱԿ-ը հրապարակել է նաև 2024 թվականի ընթացքում պետական բյուջեից հատկացվող դրամաշնորհների և սուբսիդիաների մասին ամփոփագիրը՝ ներկայացնելով Վարչապետի աշխատակազմի և 12 նախարարությունների կողմից տրամադրված և բաց աղբյուրներում հասանելի տվյալները։

 

Միջազգային համագործակցություն

  • ԻԱԿ ծրագրերի համակարգող, ԲԿԳ բազմաշահառու խմբի անդամ Լիանա Դոյդոյանը փետրվարի 5-7-ը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կայացած Բաց կառավարման գործընկերության տարածաշրջանային հանդիպմանը որպես խոսնակ ներկայացրել է մեդիա և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները Հայաստանում՝ հիմնական շեշտը դնելով տեղեկատվության մատչելիության, թափանցիկության հարցերի և լրատվամիջոցների դերի վրա:
  • Մարտի 10-ին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ու Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումի համագործակցությամբ կազմակերպված քննարկմանը ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանն անդրադարձել է սոցիալական հարթակներում լրագրողների անվտանգությանը։
  • Հուլիսի 1-4, Լիտվայում և Լատվիայում կայացած ԲԿԳ Թափանցիկություն. փորձի փոխանակման ծրագրին ԻԱԿ ծրագրերի համակարգող Լիանա Դոյդոյանը ներկայացրել է հայաստանյան փորձը տեղեկատվության ազատության ոլորտում, կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված ջանքերը և խնդիրները:
  • Սեպտեմբերի 23-ին ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարի» ՄԱԿ կոնվենցիայի (UNCAC) տարածաշրջանային հանդիպմանը։ Նա Հայաստանի փորձի օրինակով ներկայացրել է տեղեկությունների պրոակտիվ հրապարակումների զարգացման հնարավորությունները։
  • Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը ելույթով հանդես է եկել հոկտեմբերի 7-9-ին Իսպանիայում անցկացվող Բաց կառավարման գործընկերության (OGP) 2025 թ. գլոբալ գագաթնաժողովում։ Իր ելույթում ԻԱԿ նախագահը ներկայացրել է պրոակտիվ հրապարակայնության դերը կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և կառավարման թափանցիկության ապահովման գործում՝ անդրադառնալով Հայաստանի փորձին։
  • Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը նոյեմբերի 17–18-ին մասնակցել է Երևանում կայացած Opening Extractives կազմակերպության և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) համատեղ միջազգային աշխատաժողովին։ Շուշան Դոյդոյանը ներկայացրել է Հայաստանի փորձը իրական շահառուների թափանցիկության ոլորտում՝ անդրադառնալով բարեփոխումների ներկա վիճակին, առաջացած խնդիրներին և դրանց հաղթահարման ուղղություններով իրականացվող քայլերին։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2024 թվականի իր ֆինանսական տարեկան հաշվետվությունները: Համաձայն հաշվետվության ամփոփաթերթի՝ 2024 թվականին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պետությանը վճարել է 1,427,710 ՀՀ դրամ հարկ: 

ԻԱԿ տարեկան ֆինանսական հաշվետվության ամփոփում 2024

 

2024 թվականի ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրականացրած աշխատանքները, գործունեության արդյունքները:

  • Ավելի քան 50 պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի շուրջ 75 ներկայացուցչի համար կազմակերպել ենք աշխատաժողովների և վերապատրաստումների շարք՝ բարելավելու մասնակիցների գիտելիքը և մասնագիտական կարողությունները տեղեկատվության ազատության օրենսդրության վերաբերյալ: 
  • 22 պետական ​​կառավարման մարմնի տրամադրել ենք խորհրդատվություն՝ ինչպես կիրառել տեղեկատվության ազատության օրենսդրությունը,  անձնական տվյալների մշակման կանոնները և ինչպես բարելավել հանրային հաղորդակցությունը։
  • Իրականացրել ենք պետական մարմինների հաղորդակցության առցանց հարթակների (պաշտոնական կայքեր, հանրային ծառայությունների պորտալներ, բջջային հավելվածներ, սոցիալական մեդիաներում պաշտոնական և անձնական հաշիվներ և էջեր) քարտեզագրում և մշակել համալիր տեղեկատվական շտեմարան։
  • ԻԱԿ մշակած Տեղեկատվության ազատության ինքնագնահատման համակարգը ներդրվել է Վարչապետի աշխատակազմում, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Էկոնոմիկայի նախարարություններում՝ որպես Բաց կառավարման գործընկերության Գործողությունների ծրագրի հանձնառության իրականացում: 
  • ԻԱԿ մշակած ՏԱ վիճակագրության ձևանմուշը ներդրվել է պետական կառավարման մարմիններում՝ ապահովելով ՏԱ ոլորտում միասնական վիճակագրական տվյալների ձևավորումը։
  • Ուժի մեջ է մտել ԻԱԿ-ի նախաձեռնությամբ մշակված ՀՀ ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թթ․ հայեցակարգը և դրանից բխող գործողությունների ծրագիրը։
  • Իրականացրել ենք Բարձրագույն դատական խորհրդի հաղորդակցության կարիքների գնահատում, մշակել ենք ԲԴԽ-ի հաղորդակցութան ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը։ 
  • Տեղեկություն ստանալու 250 հարցում է ուղարկվել։ Դրանց միջոցով հավաքագրված տվյալներն օգտագործվել են շահերի պաշտպանության, իրավական աջակցության և հետազոտական նպատակներով։

ԼՐԱԳՐՈՂՆԵՐ

  • 100 լրագրողի խորհրդատվություն և իրավական աջակցություն ենք տրամադրել տեղեկություն ստանալու գործընթացում։
  • Շուրջ 50 լրագրողի համար անցկացրել ենք տեղեկատվության ազատության թեմայով վերապատրաստման դասընթացներ և աշխատանքային քննարկումներ;
  • Արցախի 20 լրագրողի համար կազմակերպել ենք մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստման դասընթացներ:  
  • Արցախի և արցախցիների խնդիրների վերաբերյալ արցախցի լրագրողները 10 մուլտիմեդիա հոդված են պատրաստել ԻԱԿ փորձագետների մենթորությամբ: 

ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ

  • Իրականացրել ենք «Լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքը Հայաստանում-2024» հետազոտությունը՝ ամփոփելով տեղեկատվության ազատության պրակտիկան։
  • Մշակել ենք էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ e-request.am–ի օգտագործման ուղեցույց։ 
  • Իրականացրել ենք «Տեղեկատվության ազատության  անկախ լիազոր մարմնի ներդրումը Հայաստանում» հետազոտությունը՝ վերհանելով դրա ձևավորման  անհրաժեշտությունը Հայաստանի ստանձնած միջազգային հանձնառությունների համատեքստում։ 
  • Հաղթանակ ենք գրանցել դատարանում. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաշտություն է խնդրել և ԻԱԿ-ին տրամադրել է անհրաժեշտ տեղեկությունները:

 

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԵԼՈՒՅԹՆԵՐ

  • Դարձել ենք ԶԼՄ-ների զարգացման գլոբալ ֆորումի (GFMD) լրագրության աջակցության և մեդիայի զարգացման կազմակերպությունների համայնքի անդամ։ 
  • «Բռնաճնշումներ՝ առանց սահմանների. լրագրողների դեմ ուղղված անդրազգային սպառնալիքները» խորագրով միջազգային միջոցառմանը ներկայացրել ենք լրագրողների դեմ ուղղված անդրազգային սպառնալիքների կանխման հնարավոր լուծումները։
  • Օրհուսի կոնվենցիայի Տեղեկատվության հասանելիության աշխատանքային խմբի 9-րդ հանդիպմանը՝ Ժնևում ներկայացրել ենք Հայաստանի բնապահպանական տվյալներ ներկայացնող պաշտոնական էլեկտրոնային հարթակների հնարավորություններն ու խնդիրները։
  • ԲԿԳ Տեղական համաժողովին ներկայացրել ենք ԻԱԿ փորձառությունը և մոտեցումները ԲԿԳ գործընթացներում քաղհասարակության և քաղաքացիների ներգրավման կարևորության վերաբերյալ:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2023 թվականի իր ֆինանսական տարեկան հաշվետվությունները: Համաձայն հաշվետվության ամփոփաթերթի՝ 2023 թվականին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պետությանը վճարել է 514147 ՀՀ դրամ հարկ: 

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2022 թվականի իր ֆինանսական տարեկան հաշվետվությունները: Համաձայն հաշվետվության ամփոփաթերթի՝ 2022 թվականին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պետությանը վճարել է 2,998,769 ՀՀ դրամ հարկ: 

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2021 թվականի իր ֆինանսական տարեկան հաշվետվությունները: Համաձայն հաշվետվության ամփոփաթերթի՝ 2021 թվականին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պետությանը վճարել է 4,150,618 ՀՀ դրամ հարկ: 

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2020 թվականի իր ֆինանսական տարեկան հաշվետվությունները: Համաձայն հաշվետվության ամփոփաթերթի՝ 2020 թվականին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պետությանը վճարել է 3.736.267 ՀՀ դրամ հարկ: 

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2019 թվականի իր ֆինանսական տարեկան հաշվետվությունները: Համաձայն հաշվետվության՝ 2019 թվականին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պետությանը վճարել է 12.552.127 ՀՀ դրամ հարկ: 

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2018 թվականի իր ֆինանսական տարեկան հաշվետվությունները: Համաձայն հաշվետվության՝ 2018 թվականին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պետությանը վճարել է 11.276.044 ՀՀ դրամ հարկ:  

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2017 թվականի իր ֆինանսական տարեկան հաշվետվությունները: Համաձայն հաշվետվության՝ 2017 թվականին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պետությանը վճարել է 1.395.356 ՀՀ դրամ հարկ:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2016 թվականի իր ֆինանսական տարեկան հաշվետվությունները: Համաձայն հաշվետվության՝ 2016 թվականին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պետությանը վճարել է 4 միլիոն ութ հարյուր երեսուներկու հազար ինը հարյուր յոթանասունչորս ՀՀ դրամ հարկ:  

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2015 թվականի իր ֆինանսական տարեկան հաշվետվությունները: Համաձայն հաշվետվության՝ 2015 թվականին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պետությանը վճարել է 7 միլիոն հարյուր իննսունմեկ հազար հինգ հարյուր քառասունվեց ՀՀ դրամ հարկ: 

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2014 թվականի իր ֆինանսական տարեկան հաշվետվությունները: Համաձայն հաշվետվության՝ 2014 թվականին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պետությանը վճարել է 5 միլիոն քսանինը հազար երեք հարյուր ութսունմեկ ՀՀ դրամ հարկ:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2013 թվականի իր գործունեության և ֆինանսական տարեկան հաշվետվությունները:

  • 2013 թ.-ին ԻԱԿ-ը տեղեկատվություն ստանալու իրավունքի վերաբերյալ իրավական խորհրդատվություն է տրամադրել երկու հարյուրից ավելի քաղաքացիների, ԶԼՄ և ՀԿ ներկայացուցիչների` միաժամանակ օգնելով բողոքարկել տեղեկատվություն ստանալու հարցումների անօրինական մերժումները` ներառյալ դատարական կարգով: 2013 թ.-ին ԻԱԿ-ը նախաձեռնել է 4 դատական գործ: Դեկտեմբերի 31-ի դրությամբ նշված գործերից 3-ը ընթացքի մեջ են, մեկն ավարտվել է ԻԱԿ-ի հաղթանակով: ԻԱԿ-ի ավելի վաղ նախաձեռնած ևս 3 գործ այս տարի ավարտվել են ԻԱԿ-ի հաղթանակով կամ կողմերի միջև հաշտությամբ: Այսպիսով, տարվա ընթացքում ավարտվել է չորս դատական գործ` բոլորն էլ հօգուտ խախտված տեղեկություն ստանալու իրավունքի վերականգնման: 
  • 2013 թ.-ին ՏԱ օրենսդրության մասին իրենց գիտելիքները հարստացրել են 78 քաղաքացիական և 30 համայնքային ծառայող, 50 ՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչ և 4 իրավաբան:
  • 2013թ.-ին Կենտրոնը հրապարակել է «Դու տեղյակ լինելու իրավունք ունես» տեղեկագրի 2 համար: Ավանդույթի համաձայն` 2013թ.-ին ևս իրականացվեց ՏԱ ոլորտի հանրային քարոզչության կարևորագույն միջոցառումներից մեկը` «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը: 2013 թ.-ին ԻԱԿ-ը հրապարակել է նաև 2 գիրք, որոնք ամփոփում են նախորդ երկու տարիների` կազմակերպության գործունեությունը ՏԱ ռազմավարական դատավարության և տեղեկատվական վեճերի արտադատական կարգավորման ոլորտներում:  
  • ԻԱԿ-ն ակտիվորեն ներգրավված է Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության գործընթացներին: Կենտրոնի ծրագրերի ղեկավար, փորձագետ Լիանա Դոյդոյանն ընդգրկված է ԲԿԳ-ում ՀՀ մասնակցության գործողությունների ծրագրից բխող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբում, որը կազմավորվել է 2012թ. սեպտեմբերին ՀՀ Վարչապետ Տ. Սարգսյանի որոշմամբ: Աշխատանքային խումբը 2013թ.-ին մշակել է ԲԳԿ-ում 2014-2016թթ. Հայաստանի գործողությունների պլանի նախագիծը: ԻԱԿ-ի նախաձեռնությամբ և ջանքերով 2013-ին գործարկվեց ԲԿԳ-ի հայաստանյան պաշտոնական կայքը` www.ogp.am: Իսկ ԻԱԿ-ի և ՀՀ կառավարության համատեղ աշխատանքի արդյունքում 2013թ.-ի հունիսի 14-ին Երևանում անցկացվեց ԲԿԳ-Հայաստան առաջին միջազգային համաժողովը: ԻԱԿ-ը ոչ միայն մասնակցում է ԲԿԳ շրջանակում Հայաստանի ստանձնած գործողությունների իրականացմանը, այլև հետևողականորեն դիտարկում է ՀՀ ստանձնած հանձնառությունների իրականացման գործընթացը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է իր գործունեության 2012 թվականի տարեկան հաշվետվությունը:

  • 2012 թ.-ի ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպությունն իրականացրել է 5 ծրագիր` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության, ԱՄՆ դեսպանատան և ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
     
  • Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադրած Տեղեկատվության ազատության ոչ ֆորմալ կրթական կենտրոնում 2012թ.-ի ընթացքում վերապատրաստվել է 263 համայնքային ծառայող:
     
  • 2012 թ.-ին ԻԱԿ-ը ՀՀ 8 համայնքներում` 4 գյուղական (Ելփին, Չիվա, Շինուհայր և Ծովագյուղ) և 4 քաղաքային (Գորիս, Մեծամոր, Էջմիածին և Ճամբարակ), տեղադրել է 40 տեղեկատվական ցուցատախտակներ:
     
  • 2003 թ.-ից մինչև 2012 թվականի ավարտը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ հարուցվել է 37 դատական գործ` տեղեկատվություն ստանալու իրավունքի ոտնահարման վերաբերյալ, որոնցից 31-ն ամբողջությամբ ավարտվել է, 6 գործ դեռևս ընթացքի մեջ է: 

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է իր գործունեության 2010 թվականի տարեկան հաշվետվությունը: Իրականացված ծրագրեր, գործողություններ, հրապարակումներ, վերլուծություններ…

Հաշվետվությունը ներառում է նաև «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության 2010 թվականի ֆինանսական ամփոփ տեղեկանքը:

Skip to content