Գլխավոր / Ծրագրեր / Իրականացված ծրագրեր
Ծրագրի հիմնական նպատակն է բարձացնել շրջանաձև տնտեսության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը՝ մշակելով բիզնես համայքի իրազեկման, ինչպես նաևՇՏ թեման մեդիա և բարձրագույն կրթական համակարգեր ներմուծելու գորընթացներին օժանդակող տեղեկատվական գործիքակազմ։
Ծրագրի նպատակն է խթանել ԶԼՄ-ների թափանցիկությունը և ամրապնդել վստահելիությունը՝ աջակցելով հայկական լրատվական կազմակերպություններում JTI չափանիշների արդյունավետ ընդունմանը:
Ծրագրի նպատակն է հզորացնել տեղական մասնավոր հատվածի, անկախ մեդիայի, հանրային սեկտորի և այլ շահառուների միջև ռազմավարական համագործակցությունը առողջ տեղեկատվական էկոհամակարգի աջակցման նպատակով։
Ռազմավարական հաղորդակցությունների աջակցության ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ ներդնելու արդյունավետ, արդիական, տվյալահենք և քաղաքացիակենտրոն ռազմավարական հաղորդակցության համակարգեր, կարողություններ և գործելակերպ:
Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից;Դիվելոփմենթ Պրոֆեշնլս Ինկ.; կազմակերպության միջոցով։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պատասխանատու է եղել ծրագրով նախատեսված հաղորդակցման բաղադրիչների համար։ Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հոկտեմբերին և ավարտվել 2025 թվականի փետրվարին։
Ծրագիրը նպատակն է ուժեղացնել Հայաստանում մեդիա մասնագետների կարողությունները և հմտությունները տեղեկատվության ազատության, անձնական տվյալների պաշտպանության և իրական շահառուների թափանցիկության վերաբերյալ: