Մեր մասին

Մեր մասին

Գլխավոր / ԻԱԿ-ի մասին / Միանալ մեր թիմին

Միանալ մեր թիմին

Կամավորություն

ԻԱԿ-ը երկար տարիներ համագործակցում է Հայաստանի բուհերի հետ՝ խրախուսելով ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացումը: ԻԱԿ-ում իրենց մասնագիտական պրակտիկան են անցկացնում ԵՊՀ Լրագրության ֆակուլտետի ուսանողները, տարբեր ծրագրեր են իրականացվում լրագրող-ուսանողների ակտիվ ներգրավմամբ: 

Որպես կամավոր ԻԱԿ-ին աջակցել հնարավոր է երկու եղանակով. եթե Դուք ապրում եք Երևանում, ապա կարող եք այցելել մեր գրասենյակ և օգնել մեզ մեր ամենօրյա աշխատանքում: Կամ, կարող եք մեզ աջակցել հեռվից՝ ներգրավվելով  ԻԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերում, ինչպես նաև աջակցել Ձեր մասնագիտական հմտություններով՝ թարգմանություներ, խմբագրական աշխատանք և այլն: 

Կամավորական աշխատանքի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կապվեք մեզ հետ:

Աշխատանք ԻԱԿ-ում
ԻԱԿ-ը պարբերաբար համալրում է իր անձնակազմը, ինչպես նաև ծրագրային գործողությունների իրականացման փուլում ներգրավում է համապատասխան մասնագետների: ԻԱԿ-ում թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունները հրապարակվում են կայքի Հայտարարություններ բաժնում: Այնուհանդերձ, ցանկացած պահին կարող եք մեզ ուղարկել ձեր ինքնակենսագրականը, որը կներառվի ԻԱԿ տվյալների բազայում, անհրաժեշտության դեպքում ձեզ հետ կապ կհաստատվի:  
Skip to content