Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հայաստանի էլեկտրոնային հարթակների հնարավորությունները ներկայացվել են Ժնևում

Ժնևի Ազգերի պալատում նոյեմբերի 7-8-ին անցկացվում է Օրհուսի կոնվենցիայի Տեղեկատվության հասանելիության աշխատանքային խմբի 9-րդ հանդիպումը, որը նիրված է տեղեկատվության մատչելիությանը, որոշումների կայացման գործընթացում հանրային մասնակցությանը և շրջակա միջավայրի հարցերում արդարադատության մատչելիությանը։

Հանդիպմանը մասնակցում է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ծրագրերի համակարգող Մանե Մադոյանը։ ԻԱԿ-ի ներկայացուցիչը անդրադարձել է Հայաստանում առցանց հարթակների միջոցով բնապահանական տեղեկության տարածման խնդիրներին և հնարավորություններին։ 

Իր ելույթում Մանե Մադոյանը ներկայացրել է ինչպես ԻԱԿ-ի, այնպես էլ Օրհուս Էկո ֆորումի հայաստանյան գործընկերներ «Խազեր» ՀԿ-ի և «Դալմա-Սոնա» հիմնադրամի դիտարկումները՝ Հայաստանում առկա էլեկտրոնային հարթակների և գործիքների, դրանց ընձեռած հնարավորությունների, տեխնիկական ու բովանդակային խնդիրների, վերջիններիս լուծման հնարավոր մեխանիզմների վերաբերյալ։ 

Խնդիրներն առնչվել են հատկապես հարթակների խիստ մասնագիտական, խրթին լեզվին, տվյալների հետ աշխատելու հնարավորություն չտվող ֆորմատներին, տվյալների փոխգործակցելիության ոչ բավարար մեխանիզմներին, ինչպես նաև կառավարաման տարբեր մարմինների կողմից տվյալների հավաքագրման և հանրայնացման ոչ համադրելի ձևաչափերի ու մեթոդաբանության կիրառությանը, ակադեմիական և ՔՀԿ համայնքների, պետական կառավարման մարմինների համար որոշակի տվյալների սահմանափակ հասանելիությանը։

Այս համատեքստում Մ․ Մադոյանը կարևորել է էլեկտրոնային հարթակների մշակման շրջանակում դրանց տարածման ու հանրայնացման համար առանձին ռազմավարության և վերջինիս իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների առկայությունը։ 

«Ռազմավարությունը պետք է ներառի ինչպես իրազեկաման, այնպես էլ կարողությունների զարգացման բաղադրիչներ և բոլոր թիրախային խմբերին հնարավորություն տա առավել արդյունավետ օգատագործելու հարթակների ընձեռած հնարավորությունները»,- ընդգծել է ԻԱԿ-ի ծրագրերի համակարգողը։

Մ․ Մադոյանը նշել է, որ հատկապես տվյալների կառավարման համընդանուր մեխանիզմների մշակման, ձևավորման և գործարկման շրջանակում խիստ կարևոր է մասնագիտական տարբեր համայնքների ներգրավումը հատուկ ոլորտային տվյալների հասանելիության մեխանիզմների վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացին։ 

ԻԱԿ-ի ներկայացուցիչը առանձնացրել է նաև այն հիմնական դժվարությունները, որոնք խոչընդոտում են հատկապես բնապահպանության ոլորտում աշխատող կազմակերպությունների և փորձագետների, ինչպես նաև ոլորտը լուսաբանող լրագրողների աշխատանքը՝ ռեեստրում առկա տվյալները բնապահպանական ոլորտում իրականացվող հետազոտությունների շրջանակում արդյունավետորեն օգտագործելու տեսանկյունից։

Հանդիպմանը ԻԱԿ-ը գործընկերներին է ներկայացրել նաև Հայաստանում իրականացվող իրական շահառուների (ԻՇ) թափանցիկության ռեֆորմի և ռեեստրի վերաբերյալ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE)  աջակցությամբ ԻԱԿ-ի իրականացրած հետազոտության արդյունքները և ԻՇ տվյալների հասանելիության վերաբերյալ քարտեզագրված խնդիրների լուծմանն ուղղված քայլերը։

ԻԱԿ ներկայացուցիչ Մանե Մադոյանի ամբողջական ելույթը՝ այստեղ։

Skip to content