Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ նախագահը ներկայացրել է լրագրողների դեմ ուղղված անդրազգային սպառնալիքների կանխման հնարավոր լուծումներ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը «Բռնաճնշումներ՝ առանց սահմանների. լրագրողների դեմ ուղղված անդրազգային սպառնալիքները» խորագրով առցանց հանդիպմանը ներկայացրել է Ադրբեջանի կառավարության կողմից հայ լրագրողների լրտեսման դեպքերի մասին՝ անդրադառնալով  Պեգասուսի ազդեցությունը լրագրողների մասնագիտական և անձնական կյանքի վրա և լրտեսումները կանխելու հնարավոր լուծումները։

Առցանց հանդիպմանը ԻԱԿ նախագահը նշել է, որ քաղաքացիական հասարակությունը պետք է շարունակի վերահսկել լրտեսող ծրագրերի ոչ օրինական օգտագործման դեպքերը և բարձրաձայնի դրանց մասին:
Բացի այդ, անհրաժեշտ է նախաձեռնել բազմաթիվ և հետևողական բողոքարկման նախադեպեր` հարուցելով դատական հայցեր ազգային և միջազգային դատարաններում՝ ընդդեմ լրտեսող կառավարությունների (օր. Ադրբեջան) և այդ ծրագրերն արտադրող մասնավոր ընկերությունների (օրինակ՝ հրեական NSO գրուպ)։

Շ․ Դոյդոյանի խոսքով՝ այդ հայցերի նպատակը պետք է լինի ճանաչել լրագրողների ազատ արտահայտվելու և անձնական կյանքի գաղտնիության իրավունքների խախտումները և պահանջել համարժեք փոխհատուցում: Մեդիա Դեֆենսը համանման հայցով դիմել է Մարդու իրավունքների եվրպական դատարան՝ բողոքարկելու հայ լրագրողների լրտեսման դեպքերը Արցախյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում։

Ի թիվս այլ լուծումների՝ Շ․ Դոյդոյանը նաև  կարևորել է Անձնական տվյալների պաշտպանության ազգային և միջազգային մարմիններն իրենց հզոր լիազորություններով (օրինակ՝ European Data Protection Board, the European Data Protection Supervisor և այլն) բողոքարկման գործընթացներում ներգրավված լիեն, քանի որ լրտեսությունը մեծապես ազդում է քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության իրավունքի վրա:
«Անհրաժեշտ է ստիպել կառավարություններին ընդունել կանոնակարգեր, որոնք կսահմանափակեն լրտեսող ծրագրեր ստեղծող ընկերությունների հետ առևտուրը և/կամ կդադարեցնեն լրտեսական ծրագրերի արտադրությունը՝ մինչև դրանց ազդեցությունը մարդու իրավունքների վրա լիարժեք գնահատական չի ստացել։ Պետք է հետաքննություն իրականացվի այն կառավարությունների դեմ (օր. Ադրբեջան, Բելառուս և այլն), որոնք կասկածվում են լրագրողներին լրտեսելու մեջ»,- ընդգծել է ԻԱԿ նախահը։

Շ․ Դոյդոյանի ելույթն ամբողջությամբ`այստեղ
Նշենք, որ միջոռացումը կազմակերպել էր բրիտանական Media Defence կազմակերպությունը` Free Press Unlimited-ի հետ համագործակցությամբ։

Skip to content