Մեր մասին

Մեր մասին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ մշակած տեղեկատվության ազատության ինքնագնահատման համակարգը ներդրվել է Վարչապետի աշխատակազմում,  Աշխատանքի և սոցիալական հարցերի և Էկոնոմիկայի նախարարություններում։
Հարցման բոլոր մասնակիցների 92,86%-ի գնահատմամբ՝ ծրագրի դասընթացների մասնակցությունը իրենց մրցունակ է դարձրել աշխատաշուկայում, իսկ 85,72%-ը փոխանցված գիտելիքն օգտագործում է մասնագիտական պրակտիկայում։  
Պետական մարմիններն օգտագործում են ԻԱԿ մշակած ՏԱ վիճակագրության ձևանմուշը: Վիճակագրական տվյալները հնարավորություն են տալիս հասկանալու, թե որքանով է պաշտպանված ՏԱ իրավունքը։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հաջողության պատմություն 44․ Արցախի լրագրողները պատրաստել են մուլտիմեդիա նյութեր․ աջակցության ծրագիրը տվել է իր դրական արդյունքը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության աջակցությամբ իրականացվող ծրագրի արդյունքում Արցախցի լրագրողները պատրաստել են 10 մուլտիմեդիա հոդված Արցախի հիմնահարցերի, արցախահության խնդիրների վերաբերյալ: 

Արցախցի մեդիաներկայացուցիչների մասնագիտական հմտությունների զարգացմանն ուղղված ծրագիրն իրականացվել է 2023 թ.-ի նոյեմբերից մինչև 2024  թ.-ի մարտը: Ծրագրի առաջին փուլում իրականացվել են տեղեկատվության ազատություն և անձնական տվյալների պաշտպանություն, փաստերի ստուգման, տեղեկատվության ճշգրտությունը ստուգելու, կեղծ լուրերը բացահայտելու հմտությունների զարգացման, բաց տվյալների և աղբյուրների վերլուծության թեմաներով եռօրյա դասընթացներ: 

Ծրագրի երկրորդ փուլում ծրագրի մասնակից արցախցի լրագրողները պատրաստել են մուլտիմեդիա հոդվածներ Արցախի հիմնահարցերի, արցախահության խնդիրների վերաբերյալ, որոնք հրապարակվել ԻԱԿ-ի պաշտոնական կայքում և սոցիալական էջում, ինչպես նաև վերահրապարակվել են հայաստանյան մյուս զլմներում: 

Դրանք են՝

Արցախի հարց. որտեղի՞ց սկսվեց և ու՞ր ենք գնում
Հեղինակներ՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության լրագրողներ Նինա Հայրապետյան և Արմինե Պետրոսյան

Բռնազավթված մշակույթ. թանգարանային ցուցանմուշների անհայտ ճակատագիրը.
մաս I
 

Բռնազավթված մշակույթ․ թանգարանային ցուցանմուշների անհայտ ճակատագիրը․ մաս II
Հեղինակ՝ Արցախի «Ապառաժ» առցանաց պարբերականի լրագրող Տաթև Աղաջանյան

Արցախցիները Հայաստանի աշխատաշուկայում. մասնավորում՝ այո, պետականում՝ ոչ
Հեղինակներ՝ Արցախի հանրային ռադիոյի լրագրողներ Մարիամ Սարգսյան և Ասպրամ Ավանեսյան

Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի բենզինի պահեստի պայթյունի հետքերով
Հեղինակ՝  Արցախի «Ազատ Արցախ» թերթի լրագրող Գայանե Գևորգյան

Արցախում անազատության մեջ գտնվողների հետքերով
Հեղինակ՝ Արցախի «Ազատ Արցախ» թերթի լրագրող Սիրվարդ Մարգարյան

Ադրբեջանի քարոզչական թեզերը և Հայաստանի տեղեկատվական դիմադրողականությունը
Հեղինակ՝ Արցախի հանրային հեռուստատեսության լրագրող Անուշ Ղավալյան

Արցախահությանն ուղղված աջակցության հասարակական նախաձեռնությունները 
Հեղինակներ՝ Արցախի հանրային հեռուստաընկերության լրագրողներ Արմինե Հայրիյան և Գայանե Մելքումյան

Արցախցիների կուտակային կենսաթոշակների վերադարձի սպասումով
Հեղինակ Նանիկ Աղասյան

Կոդ 070. փախստական, թե՞ քաղաքացի
Հեղինակ Իլոնա Անդրյան

Skip to content