Աջակցեք Ինֆորմացիայի ազատության կենտրոնին
Ձեր աջակցությունը կօգնի մեզ պաշտպանել ձեր տեղեկություն ստանալու իրավունքը և Հայաստանում ապահովել պաշտոնական տեղեկատվության մատչելիությունը քաղաքացիների համար։
Մեր գործունեությանը հնարավոր է աջակցել 2 եղանակով՝ դրամական աջակցությամբ կամ կամավորական աշխատանքով:
Յուրաքանչյուր աջակցություն, անգամ 100 կամ 1000 ՀՀ դրամի չափով, արժեքավոր է մեր գործունեության համար:
Ծանոթություն. մենք չենք ընդունում 50.000 ՀՀ դրամը գերազանցող անանուն նվիրատվություններ: Մենք պետք է իմանանք, թե որտեղից է գալիս ֆինանսական աջակցությունը, սակայն, ցանկության դեպքում կարող ենք չհրապարակել Ձեր անունը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի բանկային տվյալները.
Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ
Բանկ – «Ամերիաբանկ» ՓԲԸ,
Բանկի հասցե – ՀՀ, ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 2
Հաշվի համարը – 15700-03452540100 ՀՀ դրամ
15700-03452540101 ԱՄՆ դոլլար
SWIFT/BIC: ARMIAM22
Հիմնադրամները կամ անհատները, որոնք ցանկանում են առավել մանրամասն քննարկել, թե ինչ աջակցություն է հնարավոր տրամադրել Ինֆորմացիայի ազատության կենտրոնին, կարող են կապվել ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի հետ foi@foi.am էլեկտրոնային հասցեով և հեռ․ + 374 91 41 53 36.:
Ինչպես են օգտագործվելու Ձեր նվիրատվությունները.
2013թ.-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը միջոցներ է հավաքում գործունեության հետևյալ հինգ ուղղություններն իրականացնելու համար.
Իրավական խորհրդատվություն և ռազմավարական դատավարություն
2001-2023թթ.-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ապահովել է խորհրդատվությամբ ավելի քան 10.000 քաղաքացու։ ԻԱԿ-ը քաղաքացիներին, ԶԼՄ-ներին, ՀԿ-ներին, լրագրողներին և իրավաբանական անձանց իրավական խորհրդատվություն է տրամադրում տեղեկատվություն ստանալու իրավունքի վերաբերյալ` միաժամանակ օգնելով բողոքարկել տեղեկատվություն ստանալու հարցումների անօրինական մերժումները` ներառյալ դատարական կարգով: Տեղեկատվության տրամադրումն ապօրինի մերժած պետական և հանրային նշանակության մարմինների դեմ 100-ից ավել դատական գործ է հարուցվել՝ 80% դրական արդյունքով, ինչի շնորհիվ վերականգնվել է տեղեկատվություն ստանալու խախտված իրավունքը:
Ուսուցումներ տեղեկատվության ազատության իրավունքի վերաբերյալ
Կենտրոնը ՀՀ ողջ տարածքում ուսուցումների միջոցով օգնում է քաղաքացիներին, ՀԿ, ԶԼՄ եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ պետական պաշտոնյաներին զարգացնել իրենց գիտելիքը եւ հմտությունները Տեղեկատվության ազատության ոլորտում: 2003-2023 թ.թ. ընթացքում ԻԱԿ-ի կազմակերպած դասընթացների շնորհիվ օրենքի կիրառման և օգտագործման վերաբերյալ գիտելիք և հմտություն է ստացել 8138 մարդ, ներառյալ` 3358 պաշտոնյա։
Հանրային քարոզարշավ տեղեկատվության ազատության խնդիրներին հանրությանն իրազեկելու նպատակով.
2001թ.-ից մինչ օրս Կենտրոնն իրականացնում է հանրային լայն քարոզարշավ տեղեկատվության ազատության խնդիրներին հանրությանն իրազեկելու նպատակով։ Կենտրոնը հրապարակում է այն պաշտոնյաների Սև ցուցակը, որոնք ոտնահարել են քաղաքացիների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների եւ իրավաբանական անձանց տեղեկատվություն ստանալու իրավունքը: ԻԱԿ-ը համայնքներին՝ գյուղական և քաղաքային, տրամադրում է տեղեկատվական ցուցատախտակներ՝ համայնքին առնչվող պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները փակցնելու համար. 2007թ. մինչ օրս ԻԱԿ-ը ՀՀ 57 համայնքներում տեղադրել է 270 տեղեկատվական ցուցատախտակ:
ՏԱ կիրառման պրակտիկայի դիտարկում և խնդիրների վերհանում
2003թ.ից սկսած՝ ՏԱ օրենքի ընդունումից ի վեր, ԻԱԿ-ը պարբերաբար իրականացրել է մոնիտորինգներ՝ պարզելու համար տեղեկատվության ազատության վիճակը ՀՀ-ում: Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում տեղեկատվության ազատության իրական վիճակը գնահատելու, պետական մարմիններին բաց եւ թափանցիկ աշխատելուն պարտավորեցնելու, ինչպես նաեւ քաղաքացիների համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տարեկան 1000-ից ավելի տեղեկություն ստանալու հարցումներ է ուղարկում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ` միաժամանակ լինելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող կազմակերպություններից մեկը:
ՏԱ ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպում
2003թ. ի վեր ԻԱԿ-ը կազմակերպում է Տեղեկատվության ազատության Ոսկե բանալի Ժանգոտ կողպեք ամենամյա մրցանակաբաշխությունը, որի նպատակն է խրախուսել պետական մարմինների հրապարակային և բաց աշխատանքը, միաժամանակ քննադատել փակ և գաղտնի մարմիններին:
2010թ.-ից ամեն տարի մայիսի 3-ին՝ մամուլի ազատության միջազգային օրը, ԻԱԿ-ը կազմակերպում է «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» ֆոտոցուցահանդես, որի նպատակն է արտացոլել խոսքի և տեղեկատվության մատչելիության իրավունքի կիրառման մարտահրավերներն ու հնարավորությունները և կառավարությանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանրությանը հիշեցնել այդ իրավունքի կյանքի կոչման հարցում իրենց ունեցած դերի մասին: