Այս ուղեցույցը նախատեսված է այն լրագրողների և մեդիա-բովանդակություն ստեղծողների համար, ովքեր ցանկանում են ավելի լավ հասկանալ շրջանաձև տնտեսության (ՇՏ) թեման։ ՇՏ-ն Հայաստանում համեմատաբար նոր ոլորտ է, որը հաճախ դիտարկվում է միայն տնտեսական հարցերի կամ «կանաչ քաղաքականության» և բնապահպանական ազդեցությունների համատեքստում։ Իրականում այն բազմաշերտ է և աստիճանաբար տեսական քննարկումներից անցնում է գործնական փուլ՝ ազդելով թե՛ բիզնես մոդելների, թե՛ քաղաքացիների ամենօրյա վարքագծի վրա:
Ձեռնարկը տրամադրում է ՇՏ-ի ընդհանուր պատկերավոր քարտեզ՝ ներկայացնելով հիմնական նյութերը, դերակատարներին և թեմաները, որոնք կարելի է ինտեգրել լրագրողական աշխատանքում։ Այն նախատեսված է թե՛ ՇՏ-ի մասին առաջին նյութերը պատրաստող, թե՛ փորձառու լրագրողների համար։ Բացի այդ, այն կարող է օգտակար լինել լրագրողների ուսուցում իրականացնողներին՝ թեման իրենց կրթական մոդուլներում ներառելու տեսանկյունից համար։
Այս ուղեցույցը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ CirculUP! Ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Իմփաքթ Հաբ Ցանցի կողմից` Իմփաքթ Հաբ Երևանի և Շրջակա Միջավայր և Առողջություն ՀԿ-ի հետ համատեղ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ինֆորմացիայի ազատության կենրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։