Մեր մասին

Մեր մասին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Բարձր տեխնոլոգիաների նախարարության կողմից ներկայացված «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի նախագծի որոշ սահմանումներ վերաձևակերպման անհարժեշտություն ունեն:
Այս գերատեսչությունների ղեկավարները 2025 թ-ի հունվար, փետրվար և մարտ ամիսների ընթացքում խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը:
Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ լրջագույն խնդիրներ կան պետական բյուջեից տրամադրվող դրամաշնորհների հատկացման գործընթացում. չի ապահովվում դրա թափանցիկությունը և հաշվետվողականությունը, որոշումների կայացման ընթացքում հանրային մասնակցության ապահովումը:

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հաջողության պատմություն 46․ ԻԱԿ մշակած ՏԱ ինքնագնահատման համակարգը ներդրվել է պետական մարմիններում

ԻԱԿ մշակած տեղեկատվության ազատության ինքնագնահատման համակարգը ներդրվել է Վարչապետի աշխատակազմում,  Աշխատանքի և սոցիալական հարցերի և Էկոնոմիկայի նախարարություններում։ Համակարգը պետական մարմնին հնարավորություն է տալիս գնահատելու տեղեկատվության ազատության իրականացման գործընթացն իրենց կառույցում։ Ինքնագնահատման համակարգի արդյունավետության մասին անդրադարձել է նաև ՅՈւՆԵՍԿՕ-ն իր զեկույցում։ Ընդգծելով համակարգի ներդրման գործում ԻԱԿ դերակատարումը՝ զեկույցը նշում է պետական կառույցների թափանցիկության և հաշվետվողականության գնահատման համակարգի ներդրման և պետական կառույցների պրոակտիվ հրապարակայնության կարևորությունը ապատեղեկատվությունը հայտնաբերելու, կանխելու և վերլուծելու գործում։ 

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի առաջարկով ՏԱ ինքնագնահատման համակարգի ներդրման հանձնառությունը ներառվել էր «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության հայաստանյան 5-րդ Գործողությունների ծրագրում (2022-2024 թթ.): ԻԱԿ-ի կողմից ինքնագնահատման համակարգի մշակումից հետո այն ներկայացվել էր պետական մարմինների ներկայացուցիչներին։ Զուգահեռաբար, ԻԱԿ-ը հրապարակել էր ՏԱ ինքնագնահատման ուղեցույցը, որի նպատակն է սահմանել այն նվազագույն չափանիշները, որոնց համապատասխանելու միջոցով տեղեկություն տնօրինողը կարող է իրականացնել տեղեկատվության ազատության վիճակի գնահատում։ Ուղեցույցը մասնավորապես ներկայացնում է այն քայլերը, որոնք տեղեկություն տնօրինողը պետք է իրականացնի՝ ՏԱ ոլորտում իր գործունեությունը Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար:

Որպես ինքնագնահատման համակարգի ներդրման պիլոտային մարմիններ ընտրվել էին ՀՀ վարչապետի աշխատակազմը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու Էկոնոմիկայի նախարարությունը: Առաջին քայլերն իրականացվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում․ ԻԱԿ-ի փորձագետ Գևորգ Հայրապետյանն այցելել է նախարարություն, առանձին աշխատել նախարարության ստորաբաժանումների հետ՝ դրանց օրինակով վերհանելով նախարարության տնօրինության տակ եղած տեղեկությունները, դրանց տնօրինման իրավական հիմքը, կարգավիճակը (արդյոք տեղեկությունը գաղտնի է, թե՝ ոչ), ինչպես նաև կարգավիճակի իրավական հիմքը: Այնուհետև քննարկվել են ինքնագնահատման մեխանիզմի ներդրման արդյունքները: 

2024 թվականի դեկտեմբերի դրությամբ ինքնագնահատման համակարգը պիլոտային կարգով հաջողությամբ ներդրվել է ՀՀ վարչապետի աշխատակազմում, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Էկոնոմիկայի նախարարություններում: Առաջիկայում համակարգը կներդրվի նաև պետական կառավարման մյուս մարմիններում։ Համակարգի համալիր ներդրումը պետական կառավարման համակարգում հնարավորություն կտա բացահայտել ՏԱ պրոակտիվ և ռեակտիվ խնդիրները,  մշակել թիրախային կոնկրետ լուծումներ։ Գործընթացը նաև ուղղակի և անուղղակի ձևով կբարելավի պաշտոնական տեղեկությունների հասանելիությունը։

Skip to content