Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

Գլխավոր / Տեղեկատվության Ազատություն / Ռազմավարական դատավարություն
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
2023 թվականի նոյեմբերի 1-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
2021 թվականի մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2020 թվականի դեկտեմբերի 4-ին դիմել էր ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ խնդրելով տրամադրել խորհրդատվություն։
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2019 թվականի օգոստոսի 5-ին խնդրել էր ԱՏՊ գործակալությանը ստուգել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Շիրակի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի 2014 չորրորդ եռամսյակի (հոկտեմբերի 1-ից-դեկտեմբերի 31-ը) հաստիքացուցակը և այդ հաստիքներում ներգրավված (աշխատող) անձանց անվանացանկը հրապարակելու (հարցման հիման վրա տրամադրելու) դեպքում անձնական տվյալների մշակման համապատասխանությունն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը խնդրել էր ԱՏՊ գործակալությանը պարզել՝ արդյոք 2018 թ.-ի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկը՝ նշելով յուրաքանչյուրին տրված պարգևավճարի չափը հրապարակելը հակասում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ անձնական տվյալների մշակման սկզբունքներին:

Ընդհանուր տեղեկություն

2003 թ.-ից ի վեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է տեղեկատվության ազատության իրավունքի դատական պաշտպանության առաքելությունը: 2020թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ հարուցվել է 70 դատական գործ` տեղեկատվություն ստանալու իրավունքի ոտնահարման վերաբերյալ, որոնք ամբողջությամբ ավարտվել են, և միայն 2 գործ է դեռեւս ընթացքի մեջ:

Ռազմավարական դատական գործերի ստեղծումը ԻԱԿ-ի հիմնական գործիքներից է՝ որպես տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանության կարեւորագույն երաշխիք։ ՏԱ մասին դատական գործերը դրականորեն են ազդում տեղեկատվության ազատության վիճակի վրա` զերծ պահելով պաշտոնյաներին խախտում կատարելուց: Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է տեղեկատվության ազատության վերաբերյալ դատական գործեր այն պաշտոնյաների դեմ, ովքեր խախտում են քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը, անպատասխան են թողնում ՏԱ հարցումներին կամ տրամադրում են ողջ ամբողջական կամ թերի տեղեկատվություն: Այս գործընթացի շնորհիվ աստիճանաբար ձեւավորվում է տեղեկատվության ազատության վերաբերյալ դատական նախադեպային պրակտիկա:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնած դատական գործերից մի քանիսն ունեցել են նախադեպային նշանակություն: Այդպիսի գործ էր 2009 թ.-ին ավարտված` ԻԱԿ-ն ընդդեմ Ելփինի գյուղապետարանի դատական գործը, որի դեպքում առաջին անգամ տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պաշտոնյան` Ելփինի գյուղապետը, ենթարկվեց վարչական պատասխանատվության` տուգանքի` 50.000 դրամի չափով: Այս նախադեպը զարգացավ հաջորդ տարիների ընթացքում եւ համալրվեց տեղեկատվության ազատության իրավունքը խախտած տեղեկություն տնօրինողին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին եւս երկու գործով` ԻԱԿ-ն ընդդեմ “Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ի եւ ԻԱԿ-ն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի: Այս երկու գործերով էլ դատական վերջնական ակտը կայացվել է 2013թ.-ին: 

2010 թ.-ին կարեւոր նախաձեռնություն էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումը ՀՀ Սահմանադրական դատարան: Այս գործի արդյունքում ՀՀ Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծեց վարչական օրենսդրության բարեփոխումների  փաթեթ, որով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքից դուրս եկավ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու պահանջը:

2012 թ.-ին նախադեպային  գործերից էին ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության և ԻԱԿ-ն ընդդեմ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի  դատական գործերը, երբ դատական կարգով ոչ միայն վերականգնվեց տեղեկատվություն ստանալու իրավունքը, այլ նաեւ փոխհատուցվեց դատական ծախսերը՝ պետտուրքը եւ փաստաբանին վճարված գումարը: 

2005թ.-ից ի վեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է տեղեկատվության ազատության իրավունքի դատական պաշտպանության առաքելությունը: Որպես տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանության կարեւորագույն երաշխիք` ԻԱԿ-ի ընտրած հիմնական գործիքներից մեկը ռազմավարական դատական գործերի ստեղծումն է: Այսպես, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ոչ միայն ՏԱ իրավունքի խախտման դեպքում պաշտպանում է ՏԱ իր իրավունքը, այլ նաեւ իրականացնում է ռազմավարական դատավարություն:
Տեղեկատվության ազատության իրավունքը դատական կարգով պաշտպանելու և վերականգնելու գործընթացը սկսվել է դեռևս 2001թ.-ին, այսինքն` դեռեւս մինչ "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի ընդունումը...
Կենտրոնի դիտարկումները ցույց են տալիս, որ ծրագրի իրականացման առաջին շրջանում խախտումներ են արձանագրվել Առողջապահության, Արտաքին գործերի, Կրթության և գիտության, Ֆինանսների և էկոնոմիկայի, Քաղաքաշինության նախարարություններում, անշարժ գույքի պետական կադաստրում, Ջրմուղի, Սոցիալական ապահովության ծառայություններում...
Բոլոր մարզերում քաղաքացիները հնարավորություն ունեն դիմել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբաններին օրենքի սահմաններում տեղեկատվություն ստանալու հետ կապված ցանկացած հարցով: Մարզային իրավաբանների օգնությամբ քաղաքացիների կամ կենտրոնի իրավաբանների անունից կատարվում են տեղեկատվություն ստանալու հարցումներ...
Այս 5 ամիսները ևս մեկ անգամ հաստատեցին այն, որ մարզերի բնակչությունը խուսափում է դատական կարգով իր իրավունքները, այդ թվում նաև տեղեկատվության ազատության իրավունքը պաշտպանելուց` նախընտրելով օգտվել բարեկամ-ծանոթ-ընկեր բանաձևից...
Skip to content