Գլխավոր / ԻԱԿ-ի մասին / Հաջողված պատմություններ
ԻԱԿ մշակած տեղեկատվության ազատության ինքնագնահատման համակարգը ներդրվել է Վարչապետի աշխատակազմում, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Էկոնոմիկայի նախարարություններում։
Հարցման բոլոր մասնակիցների 92,86%-ի գնահատմամբ՝ ծրագրի դասընթացների մասնակցությունը իրենց մրցունակ է դարձրել աշխատաշուկայում, իսկ 85,72%-ը փոխանցված գիտելիքն օգտագործում է մասնագիտական պրակտիկայում։
Ծրագրի երկրորդ փուլում արցախցի լրագրողները պատրաստել են մուլտիմեդիա հոդվածներ Արցախի հիմնահարցերի, արցախահության խնդիրների վերաբերյալ, որոնք հրապարակվել ԻԱԿ-ի պաշտոնական կայքում և սոցիալական էջում:
Պետական մարմիններն օգտագործում են ԻԱԿ մշակած ՏԱ վիճակագրության ձևանմուշը: Վիճակագրական տվյալները հնարավորություն են տալիս հասկանալու, թե որքանով է պաշտպանված ՏԱ իրավունքը։
Ինֆորմացիայի ազատության ավելի քան երկու տարիների ջանքերի և գործընկերների հետ ակտիվ համագործակցության շնորհիվ 2023 թվականի դեկտեմբերին ընդունվել են ՀՀ ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թթ. հայեցակարգն ու դրանից բխող գործողությունների ծրագիրը։ Փաստաթղթերը մշակել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։
2023 թ. դեկտեմբերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ԻԱԿ-ի՝ դատարան դիմելուց հետո, խնդրել է կնքել հաշտության համաձայնագիր և տրամադրել նախընտրական դրամահավաքի վերաբերյալ պահանջվող տեղեկությունները: