Գլխավոր / ԻԱԿ-ի մասին / Ռազմավարություն և ընթացակարգեր
Տեղեկատվության ազատության իրականացման ռազմավարությունը հայաստանում 2024-2026
Այս ռազմավարությունը պատրաստել և իրականացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ):
Նպատակը.
ՏԱ ռազմավարությունն ուղղված է ապահովելու.
- Կառավարման թափանցիկություն,
- Կոռուպցիայի նվազեցում և վերացում,
- Քաղաքացիական հասարակության մասնակցություն,
- Շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվության մատչելիության և թափանցիկության բարձրացում․
.
Հիմնական խնդիրներն են.
- հանրային կրթություն և իրազեկում,
- քաղաքացիական հասարակության խմբերի և պետական մարմինների ներկայացուցիչների վերապատրաստում,
- պետական և հանրային մարմիններում տեղեկատվության տրամադրման արդյունավետ մեխանիզմների մշակում,
- տեղեկատվության ազատության և տվյալների պաշտպանության օմբուդսմենի (հանձնակատարի) ինստիտուտի ստեղծում,
- տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանություն,
- տարածաշրջանային և միջազգային լավագույն փորձի ներմուծում Հայաստան,
- էլեկտրոնային կառավարման զարգացում Հայաստանում,
- Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) նպատակների խթանում Հայաստանում,
- շրջակա միջավայրի վերաբերյալ տվյալների բաց և մատչելի հրապարակման խթանում,
- բնապահպանական որոշումների կայացման գործընթացներում հանրային իրազեկման և մասնակցության մեխանիզմների զարգացում, Օրհուսի կոնվենցիայի սկզբունքների արդյունավետ կիրառման աջակցություն Հայաստանում։
Գործողությունների հիմնական ուղղություններն են.
- վերապատրաստման և կարիքների զարգացման դասընթացներ,
- իրավաբանական խորհրդատվություն և ռազմավարական դատավարություն,
- օրենսդրական բարեփոխումներ,
- կենտրոնական և տեղական կառավարման մարմինների կողմից տեղեկությունների ակտիվ հրապարակման մեխանիզմների կատարելագործում,
- էլեկտրոնային կառավարման բարեփոխումներ,
- ՏԱ օրենսդրության կատարման մոնիտորինգ,
- աջակցություն Հայաստանում Բաց կառավարման գործընկերության գլոբալ նախաձեռնության նպատակների արդյունավետ ներդրմանը,
- հանրային քարոզարշավ: