Ուղեցույցը ներկայացնում է էլեկտրոնային հարցումների e-request միասնական հարթակն օգտագործելու կարգը՝ հետևյալ հարցերի պատասխաններով` ԻՆՉ, ԻՆՉՈՒ, ԻՆՉՊԵՍ:
Այն լրագրողներին առաջարկում է հարթակի հետ աշխատանքի պարզ գործիքակազմ, որը կօգնի արդյունավետ օգտագործել հարթակի առաջարկած ծառայությունները պաշտոնական հարցումներ ներկայացնելու գործընթացում։ Ուղեցույցն օգտակար ռեսուրս է ոչ միայն լրագրողների ամենօրյա աշխատանքի համար, այլ նաև բոլոր նրանց համար, որոնք նախընտրում են առցանց դիմել պետական մարմիններին: Ուղեցույցը քայլ առ քայլ ներկայացնում է հարթակի օգտագործման պայմաններն ու ընթացակարգերը՝ դարձնելով դրանք հասանելի և կիրառական։
Ուղեցույցի միջոցով Դուք կարող եք հեշտությամբ կողմնորոշվել հարթակում և լիարժեք օգտագործել դրա հնարավորությունները։
Ուղեցույցը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ինտերնյուս Նեթվորքի ենթադրամաշնորհառու Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: