Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը մասնակցել է հոկտեմբերի 7-9 Իսպանիայում անցկացվող Բաց կառավարման գործընկերության (OGP) 2025 թ. գլոբալ գագաթնաժողովին։ Իր ելույթում ԻԱԿ նախագահը ներկայացրել է պրոակտիվ հրապարակայնության դերը կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և կառավարման թափանցիկության ապահովման գործում՝ անդրադառնալով Հայաստանի փորձը։
Ո՞րն է օգուտը, որոնք են առկա խնդիրները և ինչպես կարող է քաղաքացիական հասարակությունը նպաստել պրոակտիվ հրապարակայնությանը։ Իր ելույթում նա նշել է այն քայլերը, որոնք անհրաժեշտ են.
- Տեղեկատվության ազատության վերաարժևորում. կարևոր է այս իրավունքը դիտարկել ոչ թե որպես վերջնանպատակ, այլ արդյունավետ գործիք, հատկապես բարեփոխումների համատեքստում։
- Կառավարության դերը կենտրոնական է պրոակտիվ հրապարակայնության ապահովման գործում. կարևոր է ապահովել միասնականություն, տվյալների վերաօգտագործման հնարավորություն, տվյալները հրապարակել ժամանակին և ամբողջական։
- Շարունակական աջակցություն քաղաքացիական հասարակությանը: Հաշվի առնելով վերջին ամիսներին ՔՀԿ ազդեցության նվազումը ֆինանսավորման կտրուկ կրճատման հետևանքով, անհրաժեշտ է ապահովել կայուն աջակցոթյուն՝ ընդգծելով պրոակտիվ հրապարակայնության դերը քաղաքացիական հասարակության արդյունավետության և լավ կառավարման գործում։
- Քաղաքացիական հասարակության և քաղաքացիների ներգրավում: Քաղաքացիական հասարակությունը կենտրոնական դեր ունի կառավարության կողմից պրոակտիվ հրապարակման պարտավորության կատարման վերահսկման գործում՝ մոնիթորինգի, ռազմավարական դատավարությունների և հրապարակային քննադատության միջոցով։
ԻԱԿ նախագահի ելութի ամբողջական տեքստը կարող եք կարդալ այստեղ։