Գլխավոր / Ծրագրեր / Ընթացիկ ծրագրեր
ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը մեկնարկել է eMonitor+ հարթակի փորձնական կիրառումը՝ պայքարելու առցանց ապատեղեկատվության, ատելության խոսքի և տեխնոլոգիաներով պայմանավորված գենդերային բռնության դեմ: Հայաստանում այս փորձնական ծրագիրն իրականացվում է ԻԱԿ-ի հետ համագործակցությամբ՝ նպաստելով ներառական թվային դիսկուրսի զարգացմանը և ապատեղեկատվական դիմադրողականության բարձրացմանը։
Ծրագիրն ուղղված է Հայաստանում ներառական, թափանցիկ և մասնակցային թվային կառավարման էկոհամակարգի ամրապնդմանը։ Այն միավորում է գնահատում, կարողությունների զարգացում և հաղորդակցական արշավ՝ խթանելով քաղաքացիների ներգրավվածությունը և թվային ժողովրդավարության հասանելիությունը։