Մեր մասին

Մեր մասին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ մշակած տեղեկատվության ազատության ինքնագնահատման համակարգը ներդրվել է Վարչապետի աշխատակազմում,  Աշխատանքի և սոցիալական հարցերի և Էկոնոմիկայի նախարարություններում։
Հարցման բոլոր մասնակիցների 92,86%-ի գնահատմամբ՝ ծրագրի դասընթացների մասնակցությունը իրենց մրցունակ է դարձրել աշխատաշուկայում, իսկ 85,72%-ը փոխանցված գիտելիքն օգտագործում է մասնագիտական պրակտիկայում։  
Ծրագրի երկրորդ փուլում արցախցի լրագրողները պատրաստել են մուլտիմեդիա հոդվածներ Արցախի հիմնահարցերի, արցախահության խնդիրների վերաբերյալ, որոնք հրապարակվել ԻԱԿ-ի պաշտոնական կայքում և սոցիալական էջում:

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հաջողության պատմություն 41․ Դատական գործի արդյունքում ԻԱԿ-ը ստացել է պահանջվող տեղեկությունները

2023 թ. հունարին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ԻԱԿ-ի՝ դատարան դիմելուց հետո, խնդրել է կնքել հաշտության համաձայնագիր և տրամադրել նախընտրական դրամահավաքի վերաբերյալ պահանջվող տեղեկությունները:

ԻԱԿ-ը 2023 թվականի օգոստոսի 23-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ խնդրելով տեղեկություններ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ տեղի ունեցած՝ կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում գումար հանգանակած նվիրատուների ցանկը, ինչպես նաև նույն դրամահավաք-երեկոյի ընթացքում կուսակցությանը հանգանակած և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանաչափը գերազանցող նվիրատվությունների գումարի վերադարձման մասին տեղեկություններ:

ԻԱԿ-ի հարցման առիթ էր դարձել «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական հասարակական կազմակերպության «infocom.am» լրատվական կայքի դիմումը։ Ինֆոքոմի լրագրողը, չստանալով կուսակցությունից պատշաճ պատասխան, դիմել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոն՝ խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու հարցում։

Կուսակցությունը չէր պատասխանել ԻԱԿ-ի ներկայացրած առաջին հարցմանը։ Անպատասխան էր թողել նաև 2023 թ․-ի սեպտեմբերի 11-ին ուղարկված տեղեկություն ստանալու կրկնակի հարցումը՝ խախտելով ԻԱԿ-ի՝ տեղեկություն ստանալու իրավունքը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման հայցով դիմել էր դատարան (դատական գործ N: ԵԴ2/41477/02/23)։ 2023 թվականի հունվարի 8-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկով կողմերի միջև կնքվել է հաշտության համաձայնագիր, որի համաձայն կուսակցությունը պարտավորվել է տրամադրել հայցադիմումով պահանջվող տեղեկությունը և փոխհատուցել ԻԱԿ-ի կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2023 թվականի հունվարի 12-ին ԻԱԿ-ին է փոխանցել պահանջվող տեղեկությունը։ Հարցման պատասխանին կարելի է ծանոթանալ այստեղ։

Դատարանը, քննարկելով կողմերի միջև կնքված հաշտության համաձայանությունը և գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները՝ վճռել է հաստատել կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, դատական ծախսերի հարցը համարել լուծված, իսկ գործի վարույթը կարճել՝ կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու հիմքով։

Դատարանի վճիռը հրապարակվել է 2024 թվականի hունվարի 16-ին։

 ԻԱԿ-ի հայցադիմումը

  Դատարանի վճիռը

Ստացված տեղեկությունների շնորհիվ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի՝ OCCRP-ի հետ գործընկերությամբ ՍիվիլՆեթի իրականացրած հետաքննության մասին  OCCRP-ի պատոնական կայքում

Հայերեն հրապարակումը  CiviNet -ում և Infocom -ում

Skip to content