Պետական մարմիններն արդեն կիրառում են ԻԱԿ մշակած՝ տեղեկություն ստանալու հարցումների վիճակագրական տվյալներն ամփոփող ձևաթուղթը։
ՀՀ վարչապետի աշխատակազմի, էկոնոմիկայի նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքերում հնարավոր է տեսնել, թե նրանց ուղարկված հարցումներից քանիսն են բավարարվել, մերժվել, մասնակի մերժվել և/կամ վերահասցեագրվել։ Վիճակագրական տվյալները հնարավորություն են տալիս հասկանալու, թե որքանով են պետական մարմինները բաց և հաշվետու հասարակության նկատմամբ և որքանով է պաշտպանված ՏԱ իրավունքը։
ԻԱԿ-ի մշակած ձևաթուղթը կարող եք ներբեռնել այստեղից։