Մեր մասին

Մեր մասին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ մշակած տեղեկատվության ազատության ինքնագնահատման համակարգը ներդրվել է Վարչապետի աշխատակազմում,  Աշխատանքի և սոցիալական հարցերի և Էկոնոմիկայի նախարարություններում։
Ծրագրի երկրորդ փուլում արցախցի լրագրողները պատրաստել են մուլտիմեդիա հոդվածներ Արցախի հիմնահարցերի, արցախահության խնդիրների վերաբերյալ, որոնք հրապարակվել ԻԱԿ-ի պաշտոնական կայքում և սոցիալական էջում:
Սեպտեմբերի 26-ին ԻԱԿ-ը մի հարկի տակ էր հավաքել լրագրողներին և e-request հարթակը գործարկող ԷԿԵՆԳ ներկայացուցիչներին՝ միասին քննարկելու այս ոլորտում լրագրողական համայնքի կարիքներն ու հարթակի բարելավման հնարավորությունները։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հաջողության պատմություն 45․ Արցախի լրագրողներին աջակցության ծրագիրը տվել է իր դրական արդյունքը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության աջակցությամբ իրականացվող ծրագրի շնորհիվ զարգացել են արցախցի լրագրողների մասնագիտական կարողությունները։ Արցախցի լրագրողների գնահատմամբ՝ ծրագիրը նպաստել է աշխատաշուկայում մրցունակ դառնալուն, Հայաստանում լրագրողական դաշտի հետ կապերի հաստատմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը։ 

Արցախցի մեդիաներկայացուցիչների մասնագիտական հմտությունների զարգացմանն ուղղված ծրագիրն իրականացվել է 2023 թ.-ի նոյեմբերից մինչև 2024  թ.-ի մարտը: Ծրագրի առաջին փուլում իրականացվել են տեղեկատվության ազատություն և անձնական տվյալների պաշտպանություն, փաստերի ստուգման, տեղեկատվության ճշգրտությունը ստուգելու, կեղծ լուրերը բացահայտելու հմտությունների զարգացման, բաց տվյալների և աղբյուրների վերլուծության թեմաներով եռօրյա դասընթացներ: 

Ծրագրի երկրորդ փուլում ծրագրի մասնակից Արցախցի լրագրողները պատրաստել են մուլտիմեդիա հոդվածներ Արցախի հիմնահարցերի, արցախահության խնդիրների վերաբերյալ, որոնք հրապարակվել ԻԱԿ-ի պաշտոնական կայքում և սոցիալական էջում, ինչպես նաև վերահրապարակվել են հայաստանյան մյուս զլմներում: 

Ծրագրի շրջանակում լրագրողները մասնակցել են հարցումների, որոնցով գնահատել են ծրագիրը և դրա ունեցած ազդեցությունը մասնագիտական աշխատանքում։  Այսպես՝ բոլոր մասնակիցները ծրագրից եղել են գոհ, նրանց կարծիքով՝ դասընթացը բարելավել է մասնագիտական կարողությունները:

Մասնագիտական պրակտիկայում դասընթացի ունեցած ազդեցությունը գնահատող հարցմանը 20 լրագրողից մասնակցել է 14-ը։ Հարցման բոլոր մասնակիցները կարծում են, որ ծրագիրը հնարավորություն է տվել ձեռք բերելու այնպիսի հմտություններ և գիտելիք, որոնց շնորհիվ կարողանում են աչքի ընկնել մեդիաոլորտում, նպաստել է այլ լրագրողների հետ կապերի ամրապնդմանը և սկսել են ավելի լավ պատկերացնել  հայկական մեդիադաշտը: 92,86%-ի գնահատմամբ՝ այն մրցունակ է դարձրել աշխատաշուկայում, իսկ 85,72%-ը փոխանցված գիտելիքն օգտագործում է մասնագիտական պրակտիկայում։  

Հարցվածների 71,43%-ը նշել է, որ ծրագրին մասնակցելուց հետո փոխել է գործելակերպը բաց աղբյուրների օգտագործման, տեղեկություններն ավելի արագ և հեշտ որոնելու, մուլտիմեդիա նյութեր ստեղծելու, վերլուծություններ կատարելու տեսանկյունից։

Արցախցի լրագրողները նաև նշել են, որ ծրագիրը դրականորեն ազդել է Հայաստանում ինտեգրվելուն, իսկ 85,72%-ը կարծում է, որ դասընթացների շնորհիվ հեշտացել է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների հետ կապեր հաստատատելը, ավելին՝ 64,29%-ի համար ծրագիրը եղել է աշխատանք գտնելու լավ հնարավորություն։

Ստորև ներկայացված է ծրագրի «Ժամանակագրությունը», ինչպես նաև ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների ու լրագրողների պատրաստած մուլտիմեդիա նյութերի հղումները։

Ծրագրի վերբերյալ մանրամասները

«Բաց տվյալների վերլուծություն և բաց աղբյուրների օգտագործում» թեմայով դասընթաց

«Անձնական տվյալների պաշտպանություն և տեղեկատվության ազատություն» թեմայով դասընթաց

Փաստերի ստուգման վերաբերյալ դասընթաց

Ծրագրի շրջանակներում պատրաստաված մուլտիմեդիա նյութերը

Skip to content