Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

Գլխավոր / Տեղեկատվության Ազատություն / Ռազմավարական դատավարություն
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2018 թվականի նոյեմեբերի 30-ին դիմել էր ԱՏՊ գործակալություն՝ խնդրելով ուսումնասիրել www.dasaran.am-ի կողմից երեխաների անձնական տվյալների մշակման խնդրը։ Կազմակերպությունը խնդրահարույց էր համարել այն, որ www.dasaran.am կայքն ըստ էության մշակում է ՀՀ բոլոր դպրոցական անչափահասների անձնական բազմատեսակ տվյալներ, սակայն հայտնի չեն դրանց մշակման շրջանակները, իսկ դրանց հետ կատարվող գործողությունների վերաբերյալ որոշ տեղեկություններ անձնական տվյալների մշակման ոչ օրինական կամ ոչ համաչափ լինելու կասկածներ են հարուցում, օրինակ, անձնական տվյալներն այլ անձանց փոխանցելը կամ վանչնական տվյալներն առեւտրային նպատակներով օգտագործելը՝ վաճառելը:
2022 թվականի հունիսի 22-ին Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ռազմավարական նշանակության հայցն ընդդեմ 7 քաղաքապետարանների (մարզկենտրոնների)՝ պարտավորեցնելով իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա բոլոր 13 խումբ տեղեկությունները։
2016 թ.-ի հոկտեմբերի 7-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անգործությունը, ոչ իրավաչափ ճանաչելու եւ կոմիտեի նախագահին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:
2015 թ.-ի հունիսի 26-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան` ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության անգործությունը (գործողությունը) ոչ իրավաչափ ճանաչելու եւ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցով:
2015 թ.-ի դեկտեմբերի 7-ին ՀՀ քաղաքացի Ամալյա Սարիբեկյանը ԻԱԿ-ի աջակցությամբ ԲՈՀ-ի գործողությունը (պահանջված տեղեկության տրամադրումը մերժելը) ոչ իրավաչափ ճանաչելու եւ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցով դիմեց ՀՀ վարչական դատարան:
2015 թ.-ի հոկտեմբերի 16-ին ԻԱԿ-ը դիմեց ՀՀ Սահմանադրական դատարանին` վիճարկելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի սահմանադրականությունը:

Ընդհանուր տեղեկություն

2003 թ.-ից ի վեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է տեղեկատվության ազատության իրավունքի դատական պաշտպանության առաքելությունը: 2020թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ հարուցվել է 70 դատական գործ` տեղեկատվություն ստանալու իրավունքի ոտնահարման վերաբերյալ, որոնք ամբողջությամբ ավարտվել են, և միայն 2 գործ է դեռեւս ընթացքի մեջ:

Ռազմավարական դատական գործերի ստեղծումը ԻԱԿ-ի հիմնական գործիքներից է՝ որպես տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանության կարեւորագույն երաշխիք։ ՏԱ մասին դատական գործերը դրականորեն են ազդում տեղեկատվության ազատության վիճակի վրա` զերծ պահելով պաշտոնյաներին խախտում կատարելուց: Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է տեղեկատվության ազատության վերաբերյալ դատական գործեր այն պաշտոնյաների դեմ, ովքեր խախտում են քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը, անպատասխան են թողնում ՏԱ հարցումներին կամ տրամադրում են ողջ ամբողջական կամ թերի տեղեկատվություն: Այս գործընթացի շնորհիվ աստիճանաբար ձեւավորվում է տեղեկատվության ազատության վերաբերյալ դատական նախադեպային պրակտիկա:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնած դատական գործերից մի քանիսն ունեցել են նախադեպային նշանակություն: Այդպիսի գործ էր 2009 թ.-ին ավարտված` ԻԱԿ-ն ընդդեմ Ելփինի գյուղապետարանի դատական գործը, որի դեպքում առաջին անգամ տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պաշտոնյան` Ելփինի գյուղապետը, ենթարկվեց վարչական պատասխանատվության` տուգանքի` 50.000 դրամի չափով: Այս նախադեպը զարգացավ հաջորդ տարիների ընթացքում եւ համալրվեց տեղեկատվության ազատության իրավունքը խախտած տեղեկություն տնօրինողին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին եւս երկու գործով` ԻԱԿ-ն ընդդեմ “Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ի եւ ԻԱԿ-ն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի: Այս երկու գործերով էլ դատական վերջնական ակտը կայացվել է 2013թ.-ին: 

2010 թ.-ին կարեւոր նախաձեռնություն էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումը ՀՀ Սահմանադրական դատարան: Այս գործի արդյունքում ՀՀ Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծեց վարչական օրենսդրության բարեփոխումների  փաթեթ, որով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքից դուրս եկավ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու պահանջը:

2012 թ.-ին նախադեպային  գործերից էին ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության և ԻԱԿ-ն ընդդեմ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի  դատական գործերը, երբ դատական կարգով ոչ միայն վերականգնվեց տեղեկատվություն ստանալու իրավունքը, այլ նաեւ փոխհատուցվեց դատական ծախսերը՝ պետտուրքը եւ փաստաբանին վճարված գումարը: 

Skip to content