Մեր նպատակն է պաշտպանել տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքը:
Արդեն 23 տարի է ԻԱԿ-ը գործում է Հայաստանում՝ նպաստելով տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը: 
ԻԱԿ-ը հիմնադրվել է 2001թ.-ի հուլիսի 1-ին:

Մեր նպատակն է պաշտպանել տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքը:
Արդեն 23 տարի է ԻԱԿ-ը գործում է Հայաստանում՝ նպաստելով տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը: 
ԻԱԿ-ը հիմնադրվել է 2001թ.-ի հուլիսի 1-ին:

Տեղեկատվություն ստանալու իրավունքի իրավական պաշտպանությունը մարզերում. 2005թ. նոյեմբեր – 2006թ. մարտ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

2005թ.-ից ի վեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է տեղեկատվության ազատության իրավունքի դատական պաշտպանության առաքելությունը: Որպես տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանության կարեւորագույն երաշխիք` ԻԱԿ-ի ընտրած հիմնական գործիքներից մեկը ռազմավարական դատական գործերի ստեղծումն է: Այսպես, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ոչ միայն ՏԱ իրավունքի խախտման դեպքում պաշտպանում է ՏԱ իր իրավունքը, այլ նաեւ իրականացնում է ռազմավարական դատավարություն:
Տեղեկատվության ազատության իրավունքը դատական կարգով պաշտպանելու և վերականգնելու գործընթացը սկսվել է դեռևս 2001թ.-ին, այսինքն` դեռեւս մինչ "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի ընդունումը...
Կենտրոնի դիտարկումները ցույց են տալիս, որ ծրագրի իրականացման առաջին շրջանում խախտումներ են արձանագրվել Առողջապահության, Արտաքին գործերի, Կրթության և գիտության, Ֆինանսների և էկոնոմիկայի, Քաղաքաշինության նախարարություններում, անշարժ գույքի պետական կադաստրում, Ջրմուղի, Սոցիալական ապահովության ծառայություններում...

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Տեղեկատվություն ստանալու իրավունքի իրավական պաշտպանությունը մարզերում. 2005թ. նոյեմբեր – 2006թ. մարտ

2005թ. նոյեմբեր – 2006թ. մարտ ամիսներին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի մարզային իրավաբաններին է դիմել

  • 365 քաղաքացի,
  • 5 իրավաբանական անձ,
  • 2 լրագրող,
  • տեղական ինքնակառավարման մարմնի 3 ներկայացուցիչ,
  • 5 հասարակական կազմակերպություն:
ԻԱԿ մարզային իրավաբանների կողմից տրվել է 320 խորհրդատվություն, որոնցից 146 դեպքում քաղաքացիները մեր իրավաբանների օգնությամբ հարցումներ են կազմել և ուղարկել իրենց իրավունքները վերականգնելու կամ պաշտպանելու նպատակով:

Դիմող անձանց խախտված իրավունքները վերականգնելու նպատակով ևս 106 հարցում ուղարկվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և մարզային իրավաբանների անունից:

Ընդհանուր առմամբ ուղարկված 252 հարցումներից 204-ին տրվել է սպառիչ դրական պատասխան, մերժվել է 10 հարցում, որոնցից միայն չորսն է օրինական: Մնացած 6 ապօրինի մերժումները բողոքարկվկլ են: 2 դեպքում տեղեկատվություն տնօրինողների անօրինական մերժումները բողոքարկվել են դատական կարգով, մյուս 4-ն էլ ներառվել են մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաների Սև ցուցակում: 13 հարցում մնացել է անպատասխան, 25 հարցումի դեպքում էլ դրանց պատասխանելու օրենքով սահմանված ժամկետը չի լրացել:

Հարցումներն անպատասխան թողած մարմիններից 4-ի գործողությունները վիճարկվել են դատական կարգով, իսկ մնացած մարմինների ղեկավարները ներառվել են Սև ցուցակում:

2005թ-ի սեպտեմբերին ԻԱԿ Արարատի մարզի իրավաբան Անահիտ Ավագյանի հարցումը Արարատի մարզպետին չավարտվեց մարզպետի կողմից անօրինական մերժումով: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մարզպետից պահանջել էր նրա կողմից 2005թ. 1-2 եռամսյակներում կայացրած որոշումների պատճենները: Մարզպետը մերժել էր` նշելով, որ հարցումը հաշվետվության և վերահսկողության տարր է պարունակում: Նույն պատճառաբանությամբ մերժվեց նաև կրկնակի հարցումը: ԻԱԿ Արարատի մարզի իրավաբանը ստիպված եղավ պաշտոնատար անձի գործողությունները (անգործությունը) վիճարկելու և սպառիչ տեղեկատվություն տրամադրել պարտադրելու պահանջի մասին հայց ներկայացնել դատարան։ Օրենքի չիմացության և մանկական անհոգության տիպիկ օրինակ էր Կիրանց գյուղի գյուղապետ Հ. Նազարյանը: Նա, 29.11.2005թ. հարցում ստանալով Տավուշի մարզի մեր իրավաբանից, 11.01.2006թ. կնիքը գրպանում անձամբ ներկայացավ նրա մոտ, տեղում կազմեց պատասխանը, կնքեց ու հեռացավ, չմտածելով անգամ «ելից նամակին» հերթական համար տալու, այն գրանցելու հնարավորության կամ անհրաժեշտության մասին։

Ուղարկված 252 հարցումների դեպքում գրանցվել է տեղեկատվության ազատության իրավունքի 19 խախտում (13 անպատասխան թողնված հարցումններ և 6 հարցում, որոնց տրվել է ապօրինի մերժում):

Խախտումների քանակն անհամեմատ մեծ կլիներ, եթե հաշվեինք նաև «ՏԱ մասին» ՀՀ օրենքով սահմանված 5-օրյա և 30-օրյա ժամկետների խախտումները: Քանի որ օրենքը սահմանում է, որ ժամկետները հաշվվում են հարցում ստանալու օրվանից, ապա ուշացած պատասխանները փոստի վատ աշխատանքի հետևանքը չեն: Առավել մեծ խոչընդոտ է օրենքի չիմացությունը և սխալ մեկնաբանությունը, ինչն առավել հաճախ է պատահում գյուղապետերի հետ, որոնցից ավելի շատ ժամանակ է պահանջվում հարցումը հասկանալու, քան տեղեկատվությունը տրամադրելու համար: Որոշ դեպքերում էլ խանգարում է անբարենպաստ եղանակը:

Նոյեմբեր-մարտ ամիսներին արված հարցումների վերլուծությունը ցույց տվեց, որ տեղեկատվության ազատության իրավունքը մարզերում առավել հաճախ խախտել են գյուղապետարանները (9 անպատասխան թողնված հարցում):

Քաղաքապետարանները և գործադիր իշխանության մարզային մարմինները համեմատաբար ավելի լավ են աշխատում տեղեկատվության ասպարեզում. եթե ոչ 5, ապա գոնե 30 օրվա ընթացքում այս մարմինները պատասխանում են հարցումներին: Այնուամենայնիվ, նրանց մեջ էլ կան տեղեկատվության ազատության իրավունքը խախտողներ: Խախտումներ թույլ տվողներից են Արմավիրի, Արարատի, Աբովյանի, Վանաձորի քաղաքապետարանները: Խախտում արձանագրվել է նաև ՀՀ Սպառողական կոոպերատիվների միություն «Հայկոոպ» վարչությունում: Այնուամենայնիվ «Հայկոպը» 5 ամիս պայքարից հետո 2006թ.-ի մարտի 27-ին պատասխանեց հարցումին։ Շարունակվում է նաև 5-օրյա ժամկետը չպահպանելու սովորույթը:

Չհաշված քաղաքապետարաններն ու գյուղապետարանները` թվով ամենաշատ հարցումներ ուղարկվել են անշարժ գույքի պետական կադաստրի տարբեր մարզային ստորաբաժանումներ: Անշարժ գույքի պետական կադաստրն այս 5 ամիսների ընթացքում ապացուցեց, որ տեղեկատվության իրավունքի բազմաթիվ խախտումներ թույլ տվող ու ամենափակ գերատեսչություններից մեկից կարող է վերածվել բավականին բաց ու հրապարակային գերատեսչության: Եթե համեմատենք Անշարժ գույքի պետական կադաստրի ստորաբաժանումների հունիս-հոկտեմբեր ամիսների աշխատանքը նոյեմբեր-փետրվար ամիսների աշխատանքի հետ, ապա կարելի է ենթադրել, որ «թրթուռը ձգտում է դառնալ թիթեռ»:

Անշարժ գույքի կադաստր ուղարկվել է 24 հարցում, որոնցից 12-ին պատասխանել են 5-օրյա ժամկետում և ամբողջական: Եվս 12 հարցման պատասխանել են 30-օրյա ժամկետում: Անշարծ գույքի պետական կադաստրի Վանաձորի ստորաբաժնում մեկ հարցում մերժել էր` պահանջելով վճարել ծառայությունների դիմաց, երկու հարցման էլ պատասխանել էր բանավոր:

Այս 5 ամիսները ևս մեկ անգամ հաստատեցին այն, որ մարզերի բնակչությունը խուսափում է դատական կարգով իր իրավունքները, այդ թվում նաև տեղեկատվության ազատության իրավունքը պաշտպանելուց` նախընտրելով օգտվել բարեկամ-ծանոթ-ընկեր բանաձևից: Նման ավարտ ունեցավ Լոռու մարզի Գավառ գյուղի բնակչուհի Լաուրա Մարտիրոսյանի կողմից «Տաշիր արծանապատ ամանեղենի գործարան» ԲԲԸ-ի դեմ ներկայացրած հայցի հիման վրա սկսված դատական գործը: Այն ավարտվեց համարյա չսկսված, քանի որ Լաուրա Մարտիրոսյանը հրաժարվեց մեր մարզային իրավաբանի ծառայությունից` խուսափելով դատական քաշքշուկներից:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի մարզային իրավաբանների կողմից քաղաքացիների դիմումների հիման վրա նոյեմբեր-մարտ ամիսներին 6 հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարաններ Արարատի մարզպետարանի, Ապարանի, Արմավիրի, Աբովյանի քաղաքապետարանների, Լուկաշինի (Արմավիրի մարզ) և Նուռնուսի (Կոտայքի մարզ) գյուղապետարանների դեմ: Դատական բոլոր գործերն էլ (Արարատի, Ապարանի, Նուռնուսի և Լուկաշինի դեմ) ավարտվել են: Արարատի և Ապարանի դեպքում դատական գործերը կարճվեցին, քանի որ պատասխանող կողմերը տրամադրեցին պահանջվող ամբողջ տեղեկատվությունը, իսկ Արմավիրի քաղաքապետարանի, Լուկաշինի և Նուռնուսի գյուղապետարանների դեպքում դատարանը վճիռ կայացրեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի օգտին: Աբովյանի քաղաքապետարանի դեմ գործի քննությունը դեռ չի ավարտվել. գործի շարունակությունը կախված է նրանից, թե քաղաքապետ Կ. Իսրաելյանը կպատասխանի՞ կրկնակի հարցումին, թե ոչ:

Skip to content