Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

Գլխավոր / Տեղեկատվության Ազատություն / ՏԱ մրցանակաբաշխություն

«ՈՍԿԵ ԲԱՆԱԼԻ ԵՎ ԺԱՆԳՈՏ ԿՈՂՊԵՔ» ՏԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

2003 թ.-ից ի վեր «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնել է ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն՝ գնահատելու համար հրապարակային և բաց աշխատանքը, և քննադատելու փակ և գաղտնի աշխատաոճը:

Դրական մրցանակակիրներին հանձնվում են ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ, իսկ բացասական մրցանակակիրներին` կողպեքներ` որպես գաղտնիության խորհրդանիշ:

Դրական մրցանակներ՝

  • Ամենաբաց գերատեսչություն, որը լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, 
  • ՏԱ ոլորտում լավագույն բարեփոխիչ
  • ԲԿԳ Հայաստանյան գործողությունների ծրագրի հանձնառությունները լավագույնս իրականացրած մարմին
  • Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք
  • Տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ և լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն
  • Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետևողական լուսաբանած լրագրող/լրատվամիջոց
  • «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող/լրատվամիջոց
  • Տեղեկատվութան ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետևողական պայքարող իրավապաշտպան 

Բացասական մրցանակներ՝

  • ՀՀ ամենափակ գերատեսչություն, որն ամենավատն է կատարում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները:
  • Ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ-գերատեսչություն:

Դրական մրցանակակիրներին հանձնվում են ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ, իսկ բացասական մրցանակակիրներին` կողպեքներ` որպես գաղտնիության խորհրդանիշ: Մրցանակակիրներին որոշում է տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված ժյուրին: Ժյուրիի անդամներն ամփոփում են իրենց և ԻԱԿ-ի մոնիտորինգների արդյունքները, քննարկում են նաև Կենտրոնի եռամսյակային Սև ցուցակները, որում ընդգրկվում են տեղեկություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաներն ու գերատեսչությունները: 

Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխությունը նաև նպաստում է Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվության ազատության զարգացմանը, օգնում ոլորտում առկա խոչընդոտների վերցմանը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ամենօրյա հետևողական աշխատանքը նոր խթան է դառնում, որպեսզի պետական մարմինները գիտակցեն հրապարակային աշխատանքի կարեւորությունը եւ հաշվետու լինեն հասարակության առաջ: Կենտրոնի երկարատև աշխատանքի շնորհիվ արդեն իսկ հաստատվել է առողջ համագործակցություն պետական մարմինների հետ՝ ուղղված մեկ նպատակի` ունենալ տեղյակ և իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներ, մյուս կողմից` հաշվետու և թափանցիկ կառավարություն:

2010 թ. Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պատրաստել է փաստագրական ֆիլմ Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխության պատմության և արդյունքների մասին՝ 2003 թ. ի վեր: Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Չափորոշիչներ

«Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ՏԱ մրցանակաբաշխության մրցանակակիրներին որոշում է տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված ժյուրին: Դրական մրցանակակիրներին հանձնվում են ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ, իսկ բացասական մրցանակակիրներին` կողպեքներ` որպես գաղտնիության խորհրդանիշ: Ընտրության չափանիշներն են.

Ամենահրապարակային գործող մարմին/գերատեսչություն/

Ա) Տեղեկատվության ազատության ապահովումը հարցումներին ընթացք տալու միջոցով:

  • Արդյոք տվյալ մարմնում տեղեկություն ստանալու իրավունքից օգտվո՞ւմ է յուրաքանչյուր ոք` առանց խտրականության որեւէ դրսեւորման։
  • Արդյոք տեղեկություն ստանալու գրավոր հարցումներին տվյալ մարմնում ընթացք է տրվո՞ւմ օրենքով սահմանված ժամկետներում (5-օրյա և 30-օրյա)։ Պատասխանը հետաձգելու դեպքում դիմողին տեղեկացվո՞ւմ է արդյոք հետաձգման ժամկետի և պատճառների մասին։
  • Արդյոք տեղեկություն ստանալու բանավոր հարցումներին պատասխան տրվո՞ւմ է անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում։
  • Տեղեկատվություն ստանալու հարցումը մերժելու կամ տեղեկատվություն չտնօրինող լինելու դեպքում արդյոք 5-օրյա ժամկետում մարմինը տեղյակ պահո՞ւմ է դիմողին մերժման հիմքերի կամ տեղեկատվություն տիրապետողի մասին:
  • Արդյոք հարցմամբ դիմողին տրամադրվո՞ւմ է հավաստի և ամբողջական տեղեկատվություն։
  • Արդյոք տեղեկություն ստանալու հարցումները ստանալիս դիմողից չեն պահանջում հիմնավորում, թե ինչու է պետք տվյալ տեղեկատվությունը:
  • Մերժումների հիմնավորում։ Տեղեկատվությունը մերժելիս տվյալ մարմինը արդյոք հիմնավորո՞ւմ է մերժումը` գրավոր հղում անելով օրենքի այն դրույթին, որի համաձայն մերժվում է տեղեկատվության տրամադրումը։
  • Խտրականության բացառում: Արդյոք տվյալ մարմնում հավասա՞ր վերաբերմունք է դրսեւորվում տարբեր դիմողների հանդեպ (լրագրող, քաղաքացի, ՀԿ եւ այլք)։ Բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին տրամադրվո՞ւմ են արդյոք տվյալ մարմնում տեղեկատվություն ձեռբքերելու հավասար պայմաններ, որոնք աշխատանքին նպաստող են և ոչ խտրական։
  • Արդյոք լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվությունը բոլոր լրագրողներին տրամադրվո՞ւմ է միաժամանակ, իսկ նախատեսվող միջոցառումների ճշգրիտ ժամանակի եւ վայրի մասին լրագրողները տեղեկացվում են սկսելուց առաջ` ողջամիտ ժամկետում:
  • Աջակցություն դիմողներին:
  • Արդյոք տվյալ մարմնում հատուկ կարիքներ ունեցող անձանց (գրագիտության պակաս, հաշմանդամություն) աջակցություն ցուցաբերվո՞ւմ է տեղեկություն ստանալու գրավոր հարցումները կազմելիս։
  • Մարմնում նշանակվա՞ծ է արդյոք տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձ։
  • Կա՞ արդյոք տվյալ մարմնում քաղաքացիների ընդունելության համար նախատեսված սենյակ:

Բ) ՏԱ ապահովումը` տեղեկատվությունը սեփական նախաձեռնությամբ հրապարակելու միջոցով:

  • Արդյոք մարմինը սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկո՞ւմ է` հրապարակելու իր մոտ պահվող տեղեկատվությունը` առանց տեղեկություն ստանալու հարցման: Մասնավորապես, ՏԱ օրենքի հոդված 7-ով նախատեսված տեղեկությունները:
  • Արդյոք հրատարակվե՞լ է ուղեցույց, թե ինչպես կարող են քաղաքացիները ծանոթանալ ՏԱ մասին օրենքին, եւ արդյոք այդ ուղեցույցը մատչելի է:
  • Արդյոք մատչելի՞ է տեղեկություն ստանալու հարցման օրինակելի ձեւ, եւ արդյոք այն պարունակո՞ւմ է ՏԱ մասին օրենքով նախատեսված բոլոր տվյալները:
  • Արդյոք տեղեկություն ստանալու օրինակելի ձեւը մատչելի՞ է գերատեսչության ինտերնետային կայքում:
  • Արդյոք առկա՞ է գերատեսչության ստացած հարցումների վիճակագրություն (հաշվառում), ինչպես նախատեսված է ՏԱ մասին օրենքով:
  • Այդ տեղեկությունները հրապարակվո՞ւմ են արդյոք հանրության համար իսկապես մատչելի ձեւով:
  • Արդյոք մարմինները պարբերաբար թարմացնո՞ւմ են հրապարակված տեղեկությունները։ Կատարված փոփոխությունները հրապարակվո՞ւմ են 10-օրյա ժամկետում։
  • Տեղեկատվություն տնօրինողն արդյոք անհապաղ հրապարակո՞ւմ է իր տրամադրության տակ գտնվող այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական եւ հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին եւ ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը սպառնացող վտանգը:

Գ) Էլեկտրոնային հրապարակայնություն

  • Պետական մարմիններում պահվող տեղեկություններին ծանոթանալու գործընթացը հեշտացնելու նպատակով արդյոք մարմինները տեղեկությունները տեղադրո՞ւմ են իրենց վեբ-կայքերում՝ ներառյալ վերոնշյալ տեղեկությունները։
  • Վեբ-կայքեր չունեցող մարմիններին խորհուրդ տրվո՞ւմ է դրանք ստեղծել և իրենց տեղեկությունները մատչելի դարձնել օնլայն ռեժիմում։
  • Արդյոք պետական մարմինները պարբերաբար թարմացնո՞ւմ են վեբ-կայքերը (փոփոխությունները հրապարակվում են 10-օրյա ժամկետում)։
  • Մարմիններում արդյոք նշանակո՞ւմ են հատուկ աշխատակից, ում հիմնական պարտականություններից է պաշտոնական ինտերնետային կայքը թարմացնելը։
  • Արդյոք պաշտոնական վեբ-կայքերում նշված էլեկտրոնային հասցեներով ուղարկված նամակներն ընթերցվո՞ւմ են ամեն օր, և բոլոր էլեկտրոնային հարցումներին պատշաճ և ժամանակին ընթացք տրվո՞ւմ է արդյոք։
  • Էլեկտրոնային ՏԱ այլ մեխանիզմներ։ Արդյոք մարմիններում խրախուսվո՞ւմ է հարցումները եւ կամ դիմումները ընթացք տալու էլեկտրոնային համակարգերի ներդրումը:

Դ) Անձնակազմ

Մարմնի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունների աշխատակիցներն ունե՞ն արդյոք տեղեկատվության ազատության բնագավառում համապատասխան գիտելիք եւ հմտություն։ Նրանք տիրապետում են արդյոք տեղեկատվության կառավարման տեխնիկական/գործնական հմտությունների։

Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք

  • Հրապարակվա՞ծ է արդյոք պետական մարմնի/ՏԻՄ-ի ինտերնետային կայքում ՏԱ մասին օրենքով նախատեսված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվությունը,
  • Արդյոք հրապարակվա՞ծ են տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու անձի կոնտակտային տվյալները. անունը, պաշտոնը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն,
  • Կա՞ արդյոք կայքում Տեղեկատվության ազատություն վերաբերյալ ենթաբաժին,
  • Արդյոք տեղեկություն ստանալու օրինակելի ձեւ առկա՞ է պետական մարմնի/ՏԻՄ-ի ինտերնետային կայքում
  • Արդյոք կա՞ տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմելու հնարավորություն: Արդյոք գերատեսչությունը պատասխանո՞ւմ է տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցումներին/էլեկտրոնային տարբերակով տրամադրո՞ւմ է տեղեկատվություն:

Տեղեկատվության ազատության հիմնահարցերը ամենակտիվ լուսաբանած լրագրող/լրատվամիջոց

  • Արդյոք տվյալ լրագրողը/լրատվամիջոցը իր գործունեության ընթացքում օգտվում է ՏԱ մասին օրենքը:
  • Արդյոք ՏԱ մասին օրենքը օգտագործվել է որեւէ փաստ բացահայտելու կամ հաստատելու համար,
  • Լրագրողի/լրատվամիջոցի հրապարակումների թողած ազդեցությունը:

Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն

  • Արդյոք ՀԿ-ն հետեւողակա՞ն է տեղեկատվություն փնտրելիս,
  • Արդյոք ՀԿ-ն իր գործունեության ընթացքում ակտիվորեն օգտագործել է ՏԱ մասին օրենքը:
  • Ի՞նչ ազդեցություն ունի ՀԿ-ն հանրային կարծիքի վրա,
  • Արդյոք այդ ՀԿ-ն պաշտպանել է այլ քաղաքացիների շահերը` ՏԱ մասին օրենքի օգնությամբ:
  • Արդյոք տվյալ ՀԿ-ն այլ անձանց եւ կազմակերպությունների շրջանում քարոզել է ՏԱ մասին օրենքը:

Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած քաղաքացի

  • Արդյոք քաղաքացին հետեւողակա՞ն է տեղեկատվություն փնտրելիս,
  • Արդյոք քաղաքացին տեղեկատվություն փնտրելիս ակտիվորեն օգտագործում է ՏԱ մասին օրենքը:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտականություններն ամենավատը կատարող պետական մարմին/ՏԻՄ

Պետական մարմին/ՏԻՄ, որը չի կատարել ՏԱ մասին օրենքով նախատեսված իր պարտականությունները, ինչպես նաեւ խախտել է քաղաքացիների` տեղեկություններ ստանալու իրավունքը:

Ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ պետական մարմին/ՏԻՄ

Տեղեկություն ստանալու հարցմանը տրված ամենաանհեթեթ եւ ամենազավեշտալի պաշտոնական պատասխան:

Մրցանակակիրներ 2021

Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Առցանց միջոցառմանը մասնակցեց ԶԼՄ, պետական կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների 80–ից ավելի ներկայացուցիչ։

Արդեն 19-րդ անգամ անցկացվող ավանդական միջոցառումն այս անգամ հոբելյանական էր․ ԻԱԿ-ն այս տարի նշում է հիմնադրման 20 ամյակը։ «Տեղեկատվության ազատությանը նվիրված այս մրցանակաբաշխությունն ազդեցիկ միջոց է խրախուսելու բաց և հրապարակային աշխատանքը, ապահովելու կառավարության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Այս տարի բաց և փակ պետական կառույցների ընտրությանն ակտիվորեն մասնակցել է լրագրողական համայնքը։ 70-ից ավել լրագրողներ առաջադրել են Ոսկե բանալի կամ ժանգոտ կողպեք մրցանակների իրենց թեկնածուներին։ Այս առաջարկներից յուրաքանչյուրը տեղեկություն ստանալու իրավունքի իրացման մի կոնկրետ դեպք է։ Արդյունքներն ամփոփել է ԻԱԿ-ի մասնագիտական ժյուրին»,-միջոցառման բացման խոսքում նշեց ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեսաուղերձով ողջունեց մասնակցիներին՝ նշելով. «Ինֆորմացիան անգնահատելի արժեք է, որի ճիշտ և ժամանակին մատուցումից է կախված պետական մարմինների նկատմամբ հանրային վստահությունը։ Պետությունը պետք է ապահովի ինֆորմացիայի արդարացի հասանելիությունը բոլորի համար։ Պետք է մարդկանց հետ լինել ազնիվ, նրանց կարիքներին և նոր տեխնոլոգիաներին համահունչ։ Բոլոր նրանք, ովքեր այսօր կստանան «Ոսկե բանալիներ» կամ «Ժանգոտ կողպեքներ», պետք է նկատի ունենան, որ միայն թափանցիկ, հանրային, հաշվետու աշխատանքի և որոշումների պատշաճ մասնակցային գործընթացի շնորհիվ է հնարավոր հասնել պետությունում մարդու իրական պաշտպանության։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնին մաղթում եմ նորանոր հաջողություններ՝ կարևոր առաքելության ճանապարհին»:

ՄԱԶԾ «Ապագան այսօր» ծրագրի համակարգող Հովհաննես Երիցյանն իր ողջույնի խոսքում նշեց. «Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում, երբ ամեն օր հայտնվում է տեղեկատվության նոր աղբյուր, տեղեկատվության ազատությունը շարունակում է մնալ ամենախոցելի ոլորտներից մեկը: Մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է ակտիվորեն աշխատել բոլոր պոտենցիալ շահագրգիռ կողմերին «իրազեկ պահելու» այն մասին, թե ինչ է տեղի ունենում իրենց կողքին: Սակայն էլ ավելի կարևոր է, դա անել խելացի կերպով, որպեսզի առավելագույնի հասցնենք մեր ջանքերի արդյունքը: Այս նախաձեռնությունը նման խելացի աշխատանքի հիանալի օրինակ է»:

ԲԿԳ աշխատանքային խմբի քարտուղար Լիլիա Աֆրիկյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշեց. «Ուրախ ենք, որ արդեն 10 տարի է՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը գտնվում է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության կողքին և աջակցում կառավարությանը իր փորձագիտական ներուժով տեղեկատվության հասանելիությունը էլ ավելի հասցեական և ժամանակին դարձնելու համար»:

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ այս մրցանակաբաշխությանը թափուր է մնում ամենաբաց պետական մարմին անվանակարգը, քանի որ որեւէ կառույց չի բավարարել չափանիշներին լիարժեք համապատասխանությունը։

ԻԱԿ-ի խորհրդանշական «Ոսկե բանալի» մրցանակ շնորհվեց տեղեկատվության ազատության լավագույն փորձ դրսևորած պետական և հասարակական կառույցներին.

  • ԻԱԿ-ի «Հատուկ մրցանակը» շնորհեց Բաց կառավարման գործընկերության հայաստանյան Գործողությունների 4-րդ ծրագրի «Կրթական տեղեկատվական միասնական պորտալ» հանձնառությունն հեղինակած և իրականացրած կառույցին՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին, համավարակի ընթացքում կրթության և տեղեկատվության հասանելիության ապահովման համար։
  • «Տեղեկատվության տրամադրման լավագույն պաշտոնական կայք» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ www.mineconomy.am:
  • Տեղեկատվություն ստանալու իրավունքն ամենաարդյունավետ կիրառելու համար բանալին շնորհվեց «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ին՝ բնապահպանական տեղեկատվության մատչելիության ապահովման համար։
  • «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործած լրագրող» անվանակարգում մրցանակի արժանացան Infocom․am կայքի լրագրող Նարեկ Մարտիրոսյանը և բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրող Թեհմինե Ենոքյանը։
  • «Տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար հետևողականորեն պայքարող քաղաքացիական նախաձեռնություն» անվանակարգում Ոսկե բանալի ստացան Ֆիզիկայի գիտավանի բնակիչները՝ «ՖիզԳորոդոկ Երևան» նախաձեռնության համար։

 

Բացասական մրցանակի՝ Ժանգոտ կողպեքի արժանացան հետևյալ կառույցները․

  • «Տեղեկատվության ազատությանը սպառնացող նախաձեռնության հեղինակ պետական կառույց» անվանակարգում բացասական մրցանակ ստացավ ՀՀ Ազգային ժողովը՝ լրագրողների իրավունքները սահմանափակող իրավական նոր կարգավորումներ մշակելու և առանց մասնակցայնության ընդունելու համար։
  • «Տեղեկություն ստանալու իրավունքը հետևողականորեն խախտած պետական կառույց» անվանակարգում կողպեքներ տրվեցին Պաշտպանության նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին։

 

Ինչպես Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, այնպես էլ լրատվամիջոցների ու լրագրողների բազմաթիվ հարցումներ, որոնք ուղղված են եղել ՀՀ պաշտպանության նախարարությանը, մնացել են անպատասխան, կամ ստացել են խիստ ընդհանրական և/կամ անհիմն և ուշացած պատասխաններ։ Միաժամանակ հետպատերազմական ժամանակաշրջանում նախարարության կողմից տեղեկատվության ազատության իրականացումն ամենացածր գնահատականն է ստացել։

Քաղաքաշինությանն անչվող տեղեկատվության մատչելիության ոլորտում քաղաքապետարանը հետևողականորեն խախտում է տեղեկություն ստանալու իրավունքը։ ԻԱԿ-ի և քաղաքացիների մի շարք հարցումներ եւ բողոքներ մնացել են անպատասխան կամ տրվել են լղոզված և անհիմն պատասխաններ։

ԻԱԿ թիմն առաջիկա օրերին մրցանակներն առձեռն կփոխանցի դրական և բացասական մրցանակակիրներին։

Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2003 թ.-ին։ «Մրցանակաբաշխության նախորդ տարիների տվյալները հասանելի են ԻԱԿ-ի պաշտոնական կայքում:

Միջոցառումն իրականացվում էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՄԱԶԾ Կոլբա լաբի «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակում: Այս հայտարարությունը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատու է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Մրցանակակիրներ 2018

2018թ. սեպտեմբերի 28-ին Տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու համար արդեն 16-րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետի աշխատակզմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը, ով իր ելույթում կարևորեց այս նախաձեռնությունը և շեշտեց. «Մեր օրերում տեղեկատվությունը չափազանց կարևոր և առանցքային ռեսուրս է, և դրա հետ պետք է խնամքով վարվել, թերևս տեղեկատվության համար լավագույն խնամքը դրա ազատության, հասանելիության և թափանցիկության ապահովումն է: Հակառակ դեպքում մենք հնարավորություններ ենք ստեղծում բախվելու այնպիսի երեւույթների հետ, ինչպիսինք են ապատեղեկատվությունը, փաստերի խեղաթյուրումը և այլն»:

ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ. «հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների, ակտիվ անհատ քաղաքացիների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ջանքների շնորհիվ տեղեկատվության ազատության իրավունքի կիրառմամբ Հայաստանն առաջանցիկ է շատ զարգացած երկրներից»: 

Հայաստանում Եվրոպական լրագրության ակումբի ներկայացուցիչ Լիզա Էսեքսը ողջունեց ներկաներին և իր մեծ ոգևորությունն ու աջակցությունը հայտնեց Հայաստանի քաղաքացիներին: Նա շեշտեց, որ Հաայստանի հանրապետության Տեղեկատվության ազատության օրենքը բավակնին լավ և առաջադեմ օրենք է:

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը ողջունեց ներկաներին և ասաց. «Հայաստանում հեղափոխությունից հետո ձևավորված նոր կառավարությունը մի շարք մարտահրավերներ ունի հաղթահարելու այս հարցում։ Առաջինը՝ կադրերի վերապատրաստման հարցն օրհասական է։ Պետական մարմիններում նորանշանակ տեղեկատվության ազատության պատասխանատուներից շատերը չեն տիրապետում օրենքի  պահանջներին։ Կառույցներից շատերում չհամակարգված, անտեղյակ իրավիճակ է։ Ինչպես ասում են՝ ձախ ձեռքը չգիտի՝ աջն ինչ է անում։ Այս ներքին կոորդինացիայի պակասն անդրադառնում է ողջ կառվարության տեղեկատվական քաղաքականության  իրականացման որակի վրա։ Հաջորդը՝ տեղեկատվության պրոակտիվ հրապարակման հարցն է։ Շատ գերատեսչություններ լավ չեն պատկերացնում այս պարտավորության իրականացման էությունը։ Շատերը սոցիալական ցանցերում գրառումներ անելը համարում են բավարար եւ օրենքի պահանջը կատարած։ Մինչդեռ պրոակտիվ հրապարակումը ենթադրում է ՏԱ եւ հարակից օրենսդրությանմբ սահմանված պարտադիր հրապարկման տեղեկությունների մատչելի հրապարակում պաշտոնական կայքերում, դրանց պարբերաբար թարմացում, հրապարկման աղբյուրի հասանելիություն մարդկանց համար։ Վերջինը՝ ես այս մասին վերջին ամիսներին մի քանի անգամ ահազանգել եմ, որ հարցումներին պատասխանելու վիճակագրությունը նմանվել է 2008 թվականի վիճակագրությանը, երբ մեր հարցումները կարող են անպատասխան մնալ ընդհանրապես, եւ կամ՝ գրավոր անօրինական մերժումներ տրամադրվեն։ Լուրջ անելիք ոնի կառվարությունը, եւ դրա համար մենք որոշել ենք նրան ժամանակ տալ ոչ թե մեկ- երկու ամիս, այլեւս մեկ ամբողջ տարի, այս ոլորտում համակարգային բարեփոխուներ անելու նպատակով»: 

Ինչպես նշեց ԻԱԿ նախագահ Դոյդոյանը, այս տարի ինչպես ամենաբաց գերատեսչության, այնպես էլ ամենափակ գերատեսչության անուններ չեն հայտարարվելու, քանի որ դեռևս Կառավարությունն անելիքներ ունի: 

Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին` որպես բաց  և հրապարակային  աշխատանքի խորհրդանիշ, շնորհվեց հետևյալ անվանակարգերում.

  • Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք ճանաչվեց հարցումների ներկայացման էլեկտրոնային միասնական հարթակ e-request.am-ը: Մրցանակը տրվեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:
  • Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ամենամյա Հատուկ մրցանակը՝ Բաց կառավարման նախաձեռնության շրջանակներում կառավարություն-քաղհասարակություն համագործակցության արդյունավետ համակարգման և ապահովման համար տրվեց ԲԿԳ հայաստանյան աշխատանքային խմբի քարտուղար, ՀՀ վարչապետի աշխատակազմի Արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի առաջատար մասնագետ Լիլիա Աֆրկյանին:
  • Տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ և լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Իրավունքի ուժ» ՀԿ-ն: 
  • Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետևողական լուսաբանած լրատվամիջոց ճանաչվեց Ampop.am-ը:

Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է ոլորտում գործող վեց ՀԿ-ների ներկայացուցիչ-ներից բաղկացած անկախ ժյուրին: Հրապարակային և փակ գերատեսչությունների ընտրության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ

Մրցանակակիրներ 2017

2017թ.-ի սեպտեմբերի 28-ին Տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու նպատակով արդեն 15-րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը, ով կարևորեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի այս նախաձեռնությունը և շնորհավորեց մրցանակակիրներին:

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը իր ողջույնի խոսքում շնորհավորեց բոլոր այն հաստատություններին, ովքեր այսօր ոսկե բանալին են ստացել, բայց նաև հորդորեց բոլորին լինել հետևողական և վճռական՝ տեղեկատվություն ստանալու իրենց ջանքերում:

ԻԱԿ նախագահ Լիանա Դոյդոյանը նշեց. «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Ոսկե բանալի և Ժանգոտ կողպեք ամենամյա մրցանակաբաշխության միջոցով ձևավորում ու ամրապնդում է հրապարակայնության ու թափանցիկության ավանդույթները Հայաստանի կառավարման համակարգում։ Ոսկե բանալին և ժանգոտ կողպեքը դարձել են ազդեցիկ միջոցներ փակ և գաղտնի գործունեությունը հրապարակայնորեն քննադատելու, միաժամանակ բարձր գնահատելու պետական մարմինների բաց և թափանցիկ աշխատանքը»:

Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին շնորհվեց հետևյալ անձանց և կազմակերպություններին.

  • Ամենաբաց գերատեսչություն, որը լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ճանաչվեց ՀՀ Շիրակի մարզպետարանը: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին Ոսկե բանալի մրցանակը հանձնեց ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը։
  • Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք ճանաչվեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի պաշտոնական կայքը՝ www.geo-fund.am: Ոսկե բանալին հանձնվեց ծրագրի ղեկավար Լիլիա Շուշանյանին:
  • Տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ և լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը: ՀԿ-ի նախագահ Զարուհի Բաթոյանին Ոսկե բանալի մրցանակը շնորհեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
  • «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործող հանրային գործիչ ճանաչվեց Անահիտ Բախշյանը: Ոսկե բանալին նրան շնորհեց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիսերը:
  • Տեղեկատվութան ազատության խախտված իրավունքի համար ամենահետևողական պայքարող իրավապաշտպան ճանաչվեց «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության իրավաբան Դավիթ Ասատրյանը: Նրան մրցանակը հանձնեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը։
  • «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործող լրատվամիջոց հայտարարվեց Հետք առցանց լրատվամիջոցը: Մրցանակը շնորհեց Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիյուն։
  • Այս տարի առաջին անգամ ԻԱԿ-ի կողմից Հատուկ մրցանակ շնորհվեց Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանին՝ որպես տեղեկատվության տրամադրումն ամենաարագն ու արդյունավետն ապահովող պատասխանատու:

 

Մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը` Ժանգոտ կողպեքը, տրվեց Հայաստանի պատմության թանգարանին՝ որպես 2017թ.-ի ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ-մարմին:

ՏԱ ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ «Տեղեկատվության մատչելիությունը բաց կառավարման և հանրային մասնակցության ապահովման համար» ծրագրի շրջանակներում:

Մրցանակակիրներ 2016

2016թ.-ի սեպտեմբերի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադրման 15-րդ ամյակը և Տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու նպատակով արդեն 14-րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով կարևորեց այս նախաձեռնությունը և շնորհավորեց մրցանակակիրներին: Ներկաներից ողջունեցին նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործող ղեկավար Դիք Լորենցը և ԻԱԿ նախագահ Լիանա Դոյդոյանը, ով նշեց. «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Ոսկե բանալի և Ժանգոտ կողպեք ամենամյա մրցանակաբաշխության միջոցով ձևավորում ու ամրապնդում է հրապարակայնության ու թափանցիկության ավանդույթները Հայաստանի կառավարման համակարգում։ Ոսկե բանալին և ժանգոտ կողպեքը դարձել են ազդեցիկ միջոցներ փակ և գաղտնի գործունեությունը հրապարակայնորեն քննադատելու, միաժամանակ բարձր գնահատելու պետական մարմինների բաց և թափանցիկ աշխատանքը»:

Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին շնորհվեց հետևյալ անձանց և կազմակերպություններին.

  • ՀՀ առողջապահության նախարարությունը ճանաչվեց ամենաբաց գերատեսչություն, որը լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին Ոսկե բանալի մրցանակը հանձնեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործող ղեկավար Դիք Լորենցը։
  • «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնության շրջանակում Հայաստանյան գործողությունների ծրագրի հանձնառությունները լավագույն իրականացման համար Ոսկե բանալի մրցանակ տրվեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: Մրցանակը շնորհեց ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան ղեկավար Դեբորա Գրիսերը:
  • ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքը՝http://vdzor.mtad.am/ ճանաչվեց տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք: Ոսկե բանալի մրցանակը Վայոց Ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանին հանձնեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:
  • Տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ և լավագույնս օգտագործող հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությանը: ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանին մրցանակաը հանձնեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
  • «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող ճանաչվեց Սիվիլնեթի լրագրող Արման Սուլեյմանյանը: Ոսկե բանալի մրցանակը հանձնեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն:
  • Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետևողական լուսաբանած լրատվամիջոց ճանաչվեց «Ասպարեզ» օրաթերթը: 
  • ԻԱԿ-ի 15 ամյակի հոբելյանական Հատուկ մրցանակը շնորհվեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին:

 

Հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ ԻԱԿ-ը որոշեց Մրցանակաբաշխության բացասական մրցանակ ժանգոտ կողպեքի մրցանակակիր մարմիններին չհայտարարել: Փոխարենը ՏԱ տեսանկյուից փակ գործող մարմինները կընգրկվեն Կենտրոնի եռամսյակային և տարեվերջյան Սև ցուցակներում:

Մրցանակակիրներ 2015

2015թ.-ի սեպտեմբերի 28-ին Տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու նպատակով արդեն 13-րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ով կարևորեց այս նախաձեռնությունը և շնորհավորեց մրցանակակիրներին:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սոռոկինն իր ողջույնի խոսքում ասաց. «ԵԱՀԿ երևանյան գրասենյակն իր հիմնադրումից ի վեր սերտորեն համագործակցում է իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ տեղեկատվության ազատության վերաբերյալ կանոնակարգերը բարելավելու ուղղությամբ: Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել բոլոր այն հաստատություններին, ովքեր այսօր ստանալու են ոսկե բանալին, բայց նաև հորդորել բոլորին լինել հետևողական և վճռական տեղեկատվություն ստանալու իրենց ջանքերում»:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ողջունելով ներկաներին՝ նշեց. «Հրապարակայնությունն ու տեղեկատվության ազատությունը կոռուպցիայի նվազեցման առանցքային գործոններ են, որոնք քաղաքացիներին հնարավորություն են տալիս փոխգործակցել հանրային ծառայությունների հետ։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը նշում է, որ տեղեկատվության ազատության համաշխարհային վարկանշային ցուցակում Հայաստանի ցուցանիշը լավ է: Այնուհանձերձ, լրացուցիչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել հանրային քաղաքականության իրականացման և մշտադիտարկման գործում քաղաքացիների եւ քաղաքացիական հասարակության մասնակցությունը բարձրացնելու ուղղությամբ »:

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց. «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Ոսկե բանալի և Ժանգոտ կողպեք ամենամյա մրցանակաբաշխության միջոցով ձևավորում ու ամրապնդում է հրապարակայնության ու թափանցիկության ավանդույթները Հայաստանի կառավարման համակարգում։ Ոսկե բանալին և ժանգոտ կողպեքը դարձել են ազդեցիկ միջոցներ փակ և գաղտնի գործունեությունը հրապարակայնորեն քննադատելու, միաժամանակ բարձր գնահատելու պետական մարմինների բաց և թափանցիկ աշխատանքը»:

Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին շնորհվեց հետևյալ անձանց և կազմակերպություններին.

  • Ամենաբաց գերատեսչություն, որը լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ճանաչվեց ՀՀ Կոտայքի մարզպետարանը: Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանին Ոսկե Բանալի մրցանակը հանձնեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
  • Տեղեկատվության ազատության լավագույն բարեփոխիչ ճանաչվեց ՀՀ արադարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Նրան Ոսկե բանալի մրցանակը հանձնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սոռոկինը։
  • «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնության շրջանակում Հայաստանյան գործողությունների ծրագրի հանձնառությունները լավագույն իրականացման համար մրցանակ տրվեց ՀՀ կառավարության աշխատակազմին: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ, ԲԿԳ ազգային համակարգող Գուրգեն Դումանյանին Ոսկե բանալի մրցանակը շնորհեց ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության, առողջապահության և սոցիալական բարեփոխումների գրասենյակի տնօրեն Ալիսոն Մքֆարլենդը։
  • ԲԿԳ շջանակներում լավագույն նախագծի իրականացնող ճանաչվեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը: Նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանին Ոսկե բանալի մրցանակը հանձնեց Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության ղեկավար Դեյվիդ Դոուլը։
  • Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք ճանաչվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ www.minagro.am կայքը: Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանին Ոսկե բանալի մրցանակը հանձնեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։
  • Տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ և լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն: ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանին Ոսկե բանալի մրցանակը շնորհում է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
  • Տեղեկատվութան ազատության խախտված իրավունքի համար ամենահետևողական պայքարող իրավապաշտպան ճանաչվեց «Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը: Նրան մրցանակը հանձնեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Թափանցիկության և հաշվետվողականության փորձագետ Արև Մովսիսյանը։
  • «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործող լրատվամիջոց հայտարարվեց Երկիր Մեդիա հ/ը լրատվական-քաղաքական ծրագրերի բաժինը: Հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանին մրցանակը շնորհեց Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան։
  • Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետևողական լուսաբանած լրատվամիջոց ճանաչվեց Ազատության ռադիոկայանի հայաստանյան գրասենյակը: Ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին Ոսկե բանալի մրցանակը շնորհեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Նաիրա Սուլթանյանը։

 

Մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը` Ժանգոտ կողպեքը, որպես փակ աշխատանքի խորհրդանիշ տրվեց.

  • Արմավիրի քաղաքապետարանին՝ որպես 2015թ.-ի ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմին:

 

ՏԱ ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հետ համատեղ, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանում եվրոպական միության պատվիրակության համաֆինանսավորմամբ: 

Մրցանակակիրներ 2014

2014թ. սեպտեմբերի 26-ին տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու համար արդեն 12-րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:

Բացման խոսքով ելույթ ունեցան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան և ԻԱկ նախագահ Շուշան Դոյդոյանը:

Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին` որպես բաց և հրապարակային աշխատանքի խորհրդանիշ, շնորհվեց հետևյալ անձանց և կազմակերպություններին.

  • Արմավիրի մարզպետարանին` որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական ինքնակառավարման մարմին,
  • ՀՀ Ոստիկանության` www.police.am կայքին` որպես տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք,
  • ԲԿԳ Հայաստանյան գործողությունների ծրագրի հանձնառությունները լավագույնս իրականացման համար Հատուկ մրցանակ տրվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը,
  • «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ին` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն,
  • yerkir.am առցանց լրատվամիջոցին՝ որպես տեղեկատվության ազատության իրավունքը լավագույնս օգտագործած լրատվամիջոց,
  • Հայաստանի հանրային ռադիոյին՝ որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց,
  • Փաստաբան Կարեն Մեժլումյանին` որպես տեղեկատվութան ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետեւողական պայքարող իրավաբան:

 

Մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը` Ժանգոտ կողպեքը, որպես փակ աշխատանքի խորհրդանիշ տրվեց.

  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին՝ որպես ՏԱ տեսանկյունից ամենազավեշտալի պատասխանի հեղինակ-գերատեչություն,
  • Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ որպես քաղաքացիների տեղեկություն ստանալու հարցումներին ամենադանդաղ պատասխանող մարմին

 

Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է ոլորտում գործող 7 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրին:

ՏԱ ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հետ համատեղ, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: 

Մրցանակակիրներ 2013

2013թ. սեպտեմբերի 27-ին տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու համար արդեն 11-րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին` որպես բաց և հրապարակային աշխատանքի խորհրդանիշ, շնորհվեց հետևյալ անձանց և կազմակերպություններին.

  • ՀՀ Ֆինանսների նախարարությանը` որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին, 
  • ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգին` www.e-register.am` որպես տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք, 
  • «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն, 
  • Panorama.am առցանց լրատվամիջոցին՝ որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց, 
  • Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին` որպես տեղեկատվության ազատության խախտված իրավունքը վերականգնած դատավոր, 
  • Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին` որպես տեղեկատվութան ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետեւողական պայքարող իրավաբան:

 

Այս տարի ԻԱԿ-ի երկու հատուկ դրական մրցանակները շնորհվեցին

  • ՀՀ Կառավարության աշխատակազմին «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնությանը Հայաստանի Գործողությունների պլանի իրականացման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար:
  • ՀՀ Սփյուռքի նախարարությանը 2013 թ.-ին տեղեկատվության ազատության ամենաշատ էլեկտրոնային հարցումներին ժամանակին և լիարժեք պատասխաններ տալու համար:

 

Մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը` Ժանգոտ կողպեքը, որպես փակ աշխատանքի խորհրդանիշ շնորհվեց.

2013թ. ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմիններին`

– ՀՀ Քաղաքաշինության նախարարություն,

– ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն,

– ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն,

– «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ:

Երևանի քաղաքապետարանին` որպես քաղաքացիների տեղեկություն ստանալու հարցումներին ամենադանդաղ պատասխանող մարմին 

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին` որպես Հայաստանի Հանրապետության ամենափակ գերատեսչություն, որն ամենավատն է կատարում “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի պահանջները

Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է ոլորտում գործող 8 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրին:

Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ 

Մրցանակակիրներ 2012

2012թ. սեպտեմբերի 28-ին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը: Անկախ ժյուրին Ոսկե բանալին` որպես բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ շնորհեց հետևյալ անձանց եւ կազմակերպություններին.

  •  ՀՀ Առողջապահության նախարարությանը` որպես  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին: 
  • ՀՀ Տարածքային կառավարման նախարարության պաշտոնական ինտերնետային կայքին`www.mta.gov.am – ին` որպես տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք: 
  • ՀՀ արտաքին գործերի նախարարությանը` Հատուկ մրցանակ  Բաց կառավարությունների ընկերակցության միջազգային նախաձեռնությանը մասնակցելու համար, ինչպես նաև ԲԿԸ-ում պետության համապարփակ գործողությունների ծրագիրը մշակելու և ներկայացնելու համար:   
  • «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն: 
  • Աննա Իսրայելյանին՝ ( www.aravot.am և Ազատություն ռ/կ)`որպես տեղեկատվության ազատության իրավունքը լավագույնս օգտագործած լրագրող:  
  • CivilNet ինտերնետային հեռուստատեսությանը՝ որպես Տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց։

Այս տարիների ընթացքում առաջին անգամ է, որ ժյուրին չի շնորհել ժանգոտ կողպեք մրցանակը ամենափակ և գաղտնի պետական մարմնին: Սա հրաշալի ցուցանիշ է և խոսում է մեր և մեր գործընկերների կատարած հետևողական աշխատանքի մասին, ինչպես նաև հրապարակային գործունեության ապահովմանն ուղղված կառավարության գործադրած արդյունավետ ջանքերի մասին:

Մրցանակակիրներ 2011

2011թ. սեպտեմբերի 28-ին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն ամփոփեց սեպտեմբերի 21-ին մեկնարկած Տեղեկատվության ազատության շաբաթը։ Այս տարի միջոցառումը նվիրված էր ԻԱԿ-ի 10 ամյակին։

Մրցանակաբաշխության դրական մրցանակն է Ոսկե բանալին` որպես բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ։ 2011թ.-ին Ոսկե բանալի մրցանակ շնորհվեց հետևյալ անձանց և կազմակերպություններին.

  • ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը ` 2011թ. որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին: 
  • ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքին` www.moj.am- ին` որպես 2011թ. տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք: 
  • Կոտայքի մարզպետարանին՝ որպես 2011թ. տեղեկատվության ազատության ապահովմանն ուղղված լավագույն պաշտոնական նախաձեռնություն:
  • «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ին ` որպես 2011թ. տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն: 
  • Արման Ղարիբյանին՝ ( «Լրագիր» էլեկտրոնային թերթ)`որպես 2011թ. տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրագրող:  
  • www.PanArmenian.net լրատվական գործակալությանը՝ որպես 2011թ. տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց: 
  • www.hra.am կայքին՝ որպես 2011թ. տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց։ 

 

Ժանգոտ կողպեքներ շնորհվեցին 2011թ. ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմիններին՝

  • ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեին,
  • «Համալսարանականներ» համատիրությանը։

 

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 10-ամյակի կապակցությամբ նաև 10 հատուկ մրցանակներ շնորհվեցին այն կազմակերպություններին, որոնք այս 10 տարիների ընթացքում նշանակալի ներդրում են ունեցել Հայաստանում տեղեկատվության ազատության զարգացման գործում:

Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։

Մրցանակակիրներ 2010

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունն անցկացնում է արդեն 8-րդ տարին` 2003 թվականից ի վեր: Այն նվիրվում է տեղեկատվության ազատության միջազգային օրվան։ Մրցանակաբաշխության դրական մրցանակն է Ոսկե բանալին` որպես բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ: 2010թ.-ին Ոսկե բանալիներ շնորհվեցին հետևյալ անձանց և կազմակերպություններին.

  • Գորիսի համայնքապետարանին (քաղաքապետ` Նելսոն Ոսկանյան)` որպես 2010թ.  ամենահրապարակային գործող մարմին:
  • ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման կայքին`  www.e-gov.am -ին` որպես  տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք:
  • «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությանը` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն:
  • Արամ Զաքարյանին («Առավոտ» օրաթերթ)`որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրագրող:
  • «Խոսքի իրավունք» հաղորդաշարին (հ2 հեռուստաընկերություն)` որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած հեռուստահաղորդում:
  • Հակոբ Թովմասյանին` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած քաղաքացի

Մրցանակաբաշխության բացասական մրցանակը Ժանգոտ կողպեքն է՝ որպես գաղտնիության եւ վատ աշխատանքի խորհրդանիշ: 2010թ.-ին այս մրցանակին արժանացավ.

  •  Ստեփանավանի  համայնքապետարանը (քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյան)՝ որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտականություններն ամենավատը կատարող մարմին:

Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի աջակցությամբ։

Մրցանակակիրներ 2009

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունը» անցկացնում է արդեն 7-րդ տարին` 2003 թվականից ի վեր: Այն նվիրվում է տեղեկատվության ազատության միջազգային օրվան։ Մրցանակաբաշխության դրական մրցանակն է Ոսկե բանալին` որպես բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ, և Ժանգոտ կողպեք` որպես գաղտնիության և վատ աշխատանքի խորհրդանիշ: 2009թ.-ին Ոսկե բանալի մրցանակներ տրվեցին հետևյալ անվանակարգերում.

  • Շիրակի մարզի Ազատան գյուղապետարանին` որպես 2009թ. ամենահրապարակային գործող մարմին:
  • ՀՀ Տարածքային կառավարման նախարարությանը` որպես Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը լավագույնս գործարկող գերատեսչություն:
  • «Հույսի կամուրջ» ՀԿ-ին` որպես տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ օգտագործած հասարակական կազմակերպություն:
  • Գրիշա Բալասանյանին`որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրագրող:
  • Արմեն Գալստյանին`որպես տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ օգտագործած քաղաքացի: 
  • Հատուկ մրցանակ ՀՀ Վարչական դատարանի դատավոր Արթուր Պողոսյանին` որպես տեղեկատվության ազատության խախտված իրավունքը վերականգնած դատավորի։

 

Ժանգոտ կողպեք տրվեց հետևյալ անվանակարգում.

  • «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի գրասենյակ» ՊՈԱԿ-ին` որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտավորությունները չկատարող մարմին:
 
Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է Տեղեկատվության ազատության ոլորտում գործող 9 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրիի կազմը:

Մրցանակակիրներ 2008

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունն անցկացնում է արդեն 6-րդ տարին` 2003 թվականից ի վեր: Այս տարվա մրցանակբաշխությունը նվիրվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունման 5-րդ տարելիցին և կոռուպցիայի դեմ պայքարին։Մրցանակներ տրվել են հետևյալ անվանակարգերում.

  • Հայաստանի Հանրապետության ամենաթափանցիկ գերատեսչություն ճանաչվել է Եղեգնաձորի քաղաքապետարանը, որը լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները:
  • Լավագույն ինտերնետային պաշտոնական կայք է ճանաչվել ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքը:
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ ու համառ պաշտպանած քաղաքացիներ են ճանաչվել Արտաշես Հովհաննիսյանը և Արմինե Առաքելյանը:
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ ու լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն է ճանաչվել «Հակաստվեր» ՀԿ-ն:
  • Տեղեկատվությանն առնչվող խնդիրները ամենաակտիվ ու հետևողական լուսաբանած լրատվամիջոց է ճանաչվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը և լրագրող Մարիամ Բարսեղյանը:
 
Այս անվանակարգերի հաղթողներին շնորհվեց Ոսկե բանալի` որպես բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ:
  • Հայաստանի Հանրապետության ամենափակ և գաղտնի գերատեսչություն է ճանաչվել Հրազդանի քաղաքապետարանը, որն ամենավատն է կատարում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները:
  • Ոչ ճշգրիտ կամ զավեշտալի պատասխան տրամադրած պետական գերատեսչություն է ճանաչվել Իջևանի քաղաքապետարանը: 
 
Այս վերջին երկու նոմինացիաների հաղթողներին շնորհվեց Ժանգոտ կողպեք` որպես գաղտնիության և վատ աշխատանքի խորհրդանիշ:
 
Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է Տեղեկատվության ազատության ոլորտում գործող 11 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրիի կազմը: 
 
Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

Մրցանակակիրներ 2007

2007թ. սեպտեմբերի 28-ին` Տեղեկատվության ազատության միջազգային օրը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը անցկացրեց Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն-2007: Մրցանակակիրներն են.

  • Ամենաբաց գերատեսչություն է ճանաչվել Չարենցավանի քաղաքապետարանը` որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառող տեղական ինքնակառավարման մարմին։
  • Տեղեկատվություն տրամադրելու լավագույն էլեկտրոնային համակարգ ներդրած մարմին է ճանաչվել Երևանի քաղաքապետարանը։
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ եւ լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն է ճանաչվել Գյումրիի Ասպարեզ լրագրողական ակումբը:
  • Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետեւողական լուսաբանած և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող է ճանաչվել Անժելա Ստեփանյանը ԱԼՏ հեռուստաընկերությունից:
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ կիրառած ուսանող են ճանաչվել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները:

 

Այս մրցանակակիրներին տրվել են ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ:

  • Հայաստանի Հանրապետության ամենափակ ՏԻՄ է ճանաչվել Արմավիրի քաղաքապետարանը, որն ամենավատն է կատարում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները:

 

Այս մրցանակակրին տրվել է ժանգոտ կողպեք` որպես գաղտնիության խորհրդանիշ:

Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է Տեղեկատվության ազատության ոլորտում գործող 9 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրիի կազմը։

Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ:

Մրցանակակիրներ 2006

2006թ.-ի սեպտեմբերի 28-ին` Տեղեկատվության ազատության միջազգային օրը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը անցկացրեց Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն: 2006թ.-ի մրցանակակիրներն են.

  • Ամենաբաց գերատեսչություն է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզպետարանը` որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառող գերատեսչություն։ 
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ եւ լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն է ճանաչվել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
  • Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետեւողական լուսաբանած և «Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող է ճանաչվել Հռիփսիմե Ջեբեջյանը («Առավոտ» օրաթերթ):
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ կիրառած քաղաքացի է ճանաչվել Արտակ Զեյնալյանը:
  • Տեղեկատվության ազատության տեսանկյունից լավագույն պաշտոնական ինտերնետային կայք է ճանաչվել ՀՀ Գլխավոր դատախազության ինտերնետային էջը` www.genproc.am: 

 

Այս մրցանակակիրներին տրվել են ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ:

  • Ոչ ճշգրիտ պատասխան տրամադրած պետական գերատեսչություն է ճանաչվել ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունը:

    2005թ. ընթացքում նախարարության և «ԱրմենՏելի» միջև կայացած բանակցությունների նիստերի արձանագրությունները ստանալու` Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումներին նախարարությունը տվել է 3 միմյանց հակասող պատասխաններ: Առաջին պատասխանում նշվել է, թե փնտրվող տեղեկությունները փոխանցվել են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ինչը պարզվեց` չի համապատասխանում իրականությանը։ Երկրորդ գրությամբ պատասխանվել է, թե տեղեկություններն, իրոք, նախարարությունում են, սակայն դրանց մի մասը պարունակում է կոմերցիոն գաղտնիք` ուստի պետք է որոշակիացնել, թե որ արձանագրությամբ է ԻԱԿ-ը հետաքրքրված: Ի պատասխան 3-րդ հարցմանը` փոխնախարար Վ. Առաքելյանն ուղղակի մերժեց տրամադրել արձանագրությունները` հիմնավորելով, թե տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը սահմանված չէ կառավարության կողմից:

  • Հայաստանի Հանրապետության հանրային գործառույթներ իրականացնող ամենափակ մարմին է ճանաչվել Արմենտելը, որն ամենավատն է կատարում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները:

 

Այս երկու մրցանակակիրներին տրվել են ժանգոտ կողպեքներ` որպես գաղտնիության խորհրդանիշ:

Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է Տեղեկատվության ազատության ոլորտում գործող 9 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրիի կազմը։

Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ։

Մրցանակակիրներ 2005

2005թ.-ի դեկտեմբերի 9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը անցկացրեց Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն-2005, որը նվիրված էր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան:

  • 2005թ.-ի ամենաբաց գերատեսչություն է ճանաչվել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը` որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառող գերատեսչություն:
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ և լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն է ճանաչվել Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» ՀԿ-ն:
  • Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետեւողական լուսաբանած և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող է ճանաչվել Ռուզան Մինասյանը («Առավոտ» օրաթերթ):
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ կիրառած քաղաքացի է ճանաչվել Արմենուհի Գեւորգյանը:

 

Այս մրցանակակիրներին հանձնվել են ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ:

  • Ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ-գերատեսչություն է ճանաչվել Գյումրու քաղաքապետարանը 30.09.2005թ. հետևյալ բովանդակությամբ գրության համար.

«Գյումրու ավագանու կողմից կայացրած որոշումներին և 2005թ. բյուջեին կարող եք ծանոթանալ մեր ինտերնետային կայքից, որը դեռ պատրաստման ընթացքի մեջ է»:

Այս կապակցությամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատի էր տվել Գյումրու քաղաքապետարանին և մեկ օր անց ստացել պահանջած ողջ տեղեկատվությունը` էլեկտրոնային նամակով,

  • Հայաստանի Հանրապետության ամենափակ գերատեսչություն է ճանաչվել Երևանի քաղաքապետարանը, որն ամենավատն է կատարում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները:

 

Այս երկու մրցանակակիրներին հանձնվել են կողպեքներ` որպես գաղտնիության խորհրդանիշ:

Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն երրորդ տարին: Արդյունքները որոշել է Տեղեկատվության ազատության ոլորտում գործող 7 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին: 

Մրցանակակիրներ 2004

2004թ.-ի դեկտեմբերի 10-ին Տեղեկատվության ազատության քաղաքացիական նախաձեռնությունը (Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը եւ Տեղեկատվական իրավունքի իստիտուտը) հայտարարեցին 2004թ. ՏԱ մրցանակաբաշխության մրցանակակիրներին:

  • Ամենաբաց գերատեսչություն է ճանաչվել ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, որը լավագույնն է կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը:
  • Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն է ճանաչվել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը` տեղեկություն ստանալու իրավունքը դատական կարգով հետեւողականորեն պաշտպանելու համար:
  • Տեղեկատվության ազատությանն առնչվող մամուլի լավագույն հրապարակման հեղինակ է ճանաչվել Վանաձորից Նաիրա Բուլղադարյանը: 
  • Ամենափակ պետական գերատեսչություն է ճանաչվել Երեւանի քաղաքապետարանը, որը մերժել էր լրագրողներին տրամադրել բաց եւ հրապարակային փաստաթղթեր: Քաղաքապետարանը կստանա կողպեք` որպես գաղտնիության խորհրդանիշ:  

Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության արդյունքները որոշել է 10 հոգուց բաղկացած ժյուրին, որի անդամները ներկայացնում են ԶԼՄ-ներ եւ հասարակական կազմակերպություններ: 2004թ. մրցանակաբաշխությունն անցկացվել է օն-լայն:

Մրցանակակիրներ 2003

2003թ.-ի դեկտեմբերի 10-ին Տեղեկատվության ազատության քաղաքացիական նախաձեռնությունը (Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը եւ Տեղեկատվական իրավունքի ինստիտուտը) հայտարարեցին 2003թ.-ի ՏԱ մրցանակաբաշխության մրցանակակիրներին:

  • Լավագույն օրենսդրական նախաձեռնությունը հեղինակելու համար մրցանակ է շնորհվել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին, 2003թ. լավագույն օրենսդրական նախաձեռնությանը աջակցելու համար մրցանակներ են շնորհվել ԱԺ պատգամավորներ Հրանուշ Հակոբյանին, Ռաֆիկ Պետրոսյանին եւ Շավարշ Քոչարյանին «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունմանն աջակցելու համար:
  • Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած քաղաքացի է ճանաչվել Ինֆորմացիայի ազատության կենտրոն դիմած քաղաքացի Էմմա Խնկոյանը:
  • Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն է ճանաչվել Հետաքննող լրագրողների ընկերակցությունը
  • Տեղեկատվության ազատությանն առնչվող մամուլի լավագույն հրապարակում է ճանաչվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի «Ազատ, գաղտնի, թափանցիկ» նյութը:
  • Տեղեկատվության ազատության տեսանկյունից լավագույն ինտերնետային կայք է ճանաչվել ՀՀ Ազգային ժողովի ինտերնետային էջը` www.parliament.am
  • Ամենաթափանցիկ պետական գերատեսչություն է ճանաչվել ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը:

Հայաստանի Հանրապետության ամենափակ գերատեսչությունը նոմինացիայում մրցանակ չի շնորհվել, քանի որ մրցանակաբաշխությունն անցկացվում է առաջին անգամ: 

Skip to content