Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
2023 թվականի նոյեմբերի 1-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
2021 թվականի մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

57. ԻԱԿ-ն ընդդեմ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանը 2019 թվականի մարտի 1-ին դիմել էր «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին ՝ խնդրելով տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Շիրակի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի 2014 թ.-ի չորրորդ եռամսյակի (հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը) հաստիքացուցակը և այդ հաստիքներում ներգրավված անձանց անվանացանկը: ՊՈԱԿ-ը 2019 թ.-ի մարտի 5-ի պաշտոնական գրությամբ մերժել էր տրամադրել տեղեկությունը՝ նշելով, թե պահանջվող տեղեկությունը աշխատողի անձնական տվյալներ են, և ՊՈԱԿ-ը իրավասու չէ փոխանցել այն ՝ առանց աշխատողի գրավոր համաձայնության։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2019 թ.-ի հունիսի 17-ին կրկնակի հարցմամբ էր դիմել ՊՈԱԿ-ին՝ հայտնելով, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ տեղեկատվություն տնօրինողը տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է հաստիքացուցակները, ինչպես նաև պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները, ուստի, ԻԱԿ-ի կողմից փնտրվող տեղեկությունը արդեն իսկ հրապարակված է եղել դեռևս 2014 թվականին, իսկ հրապարակված տեղեկությունը մեկ անգամ ևս տրամադրելու համար լրացուցիչ համաձայնության կարիք չկա, և ևս մեկ անգամ խնդրել տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Շիրակի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի 2014 չորրորդ եռամսյակի (հոկտեմբերի 1-իցդեկտեմբերի 31-ը) հաստիքացուցակը և այդ հաստիքներում ներգրավված անձանց անվանացանկը: ԻԱԿ-ի երկրորդ հարցումը ևս ՊՈԱԿ-ը նույն հիմնավորմամբ մերժել է պահանջված տեղեկության տրամադրումը՝ համարելով, որ ՊՈԱԿ-ը պատկանում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ կետում նշված կազմակերպությունների ցանկին և չի հրապարակում նշված տեղեկությունները:

2019 թվականի օգոստոսի 5-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը դիմել էր Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն: Դիմումի առիթով Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախաձեռնությամբ 2019 թվականի օգոստոսի 8-ին հարուցվել էր վարչական վարույթ(N-054/08/19):

Վարույթի արդյունքում Գործակալությունը որոշել է.

1. «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հաստիքացուցակները և աշխատակիցների ցանկը (այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Շիրակի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի 2014 չորրորդ եռամսյակի (հոկտեմբերի 1-ից-դեկտեմբերի 31-ը) «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետին համապատասխան հրապարակելը կամ հարցման հիման վրա հարցմամբ դիմողին տրամադրելը չի հակասում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին այն հանձնելու հաջորդող օրվանից և օրենքով սահմանված կարգով և ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան:

Որոշումից հետո Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ևս մեկ հարցում ուղարկեց Կենտրոն՝ կրկնելով տեղեկություն ստանալու պահանջը։ Չստանալով պատասխան, ԻԱԿ-ը ևս մեկ հարցում ուղարկեց նաև 2020 թվականի հունվարի 14-ին։  Ավելի ուշ՝ հունվարի 20-ին Կենտրոնը ուղարկել էր հերթական անհիմն մերժումը։  

Վերջին պատասխան գրությունն ուղարկելուց հետո ԻԱԿ-ը բանավոր կերպով դիմել էր Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն։ 2020 թ․-ի մայիսի 11-ին Առողջապահության նախարարության միջնորդությամբ ԻԱԿ-ը ստացել է պատասխան գրություն, որով «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը տրամադրել է պահանջվող տեղեկությունները (հարցումն ու պատասխանը՝ այստեղ

ԱՏՊ որոշում_19.09.2019

 

Skip to content