Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

Գլխավոր / Տեղեկատվության Ազատություն / Սև ցուցակ՝ ՏԱ իրավունքը խախտած պաշտոնյաների

Չափորոշիչներ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը յուրաքանչյուր տարեսկզբին հրապարակում է նախորդող տարվա ընթացքում մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքը խախտած գերատեսչությունների ղեկավար պաշտոնատար անձանց Սև ցուցակ։ Այստեղ հայտնվում են այն պետական կառավարման մարմիների, ՏԻՄ-երի կամ հանրային նշանակության կազմակերպությունների ղեկավարները, որոնք.

  • չեն պատասխանում տեղեկություն ստանալու հարցումներին,
  • տեղեկություն ստանալու հարցումներին պատասխանում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ժամկետների խախտմամբ (Չնայած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը ՏԱ գրավոր հարցումներին պատասխանելու համար սահմանում է 5 աշխատանային օրյա ժամկետ, ԻԱԿ-ը հաշվարկում է լրացուցիչ 4 աշխատանքային օր` որպես փոստային առաքման ժամկետ: Ուստի, պատասխանը համարվում է ժամկետ խախտած, եթե այն չի ստացվել ՏԱ հարցումն ուղարկելուց 9 աշխատանքային օր հետո։ Էլեկտրոնային հարցումների դեպքում ԻԱԿ-ը հաշվարկում է 5 աշխատանքային օր),
  • անհիմն մերժում են տեղեկություն ստանալու հարցումները,
  • թերի, ոչ լիարժեք, կամ կեղծ տեղեկություն են տրամադրում,
  • տեղեկության տրամադրման համար անօրինական վճարներ են սահմանում եւ/կամ գանձում,
  • տեղեկության տրամադրման ոչ պատշաճ աղբյուրների են հղում կատարում,
  • պատշաճ կերպով չեն հրապարակում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկություններն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում (Հոդվածներ 3 և 7)։

Տեղեկատվության ազատության իրավունքը խախտած գերատեսչության ղեկավարն է հայտնվում Սև ցուցակում, որովհետև

ա) նա է ներկայացնում գերատեսչությունը և՛ պաշտոնապես, և՛ գործնականում,

բ) «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը պահանջում է, որ բոլոր պետական մարմինները հետևեն սահմանված կարգին, պաշտպանեն և նպաստեն քաղաքացիների` տեղեկություն ստանալու իրավունքի իրացմանը, և այդ առումով, եթե գերատեսչությունը չի կատարում օրենքի պահանջները, վերջնական պատասխանատվությունն ընկնում է գերատեսչության ղեկավարի վրա:

Այսօր արդեն, երբ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը գործում է շուրջ 20 տարի, ԻԱԿ-ի բազմաթիվ ուսուցումների, նախաձեռնած բազմաթիվ դատական գործերի, կազմակերպած հանրային իրազեկման քարոզարշավների արդյունքում այդ ցուցանիշն էականորեն բարելավվել է:

Սակայն, վերջին տարիներին լուռ մերժումները հաճախ փոխարինվում են թերի կամ անհիմն պատասխաններով, ավելացել են նաև անհիմն մերժումները: Այսինքն, նախկինում պաշտոնյաները խուսափում էին տրամադրել իրենց կամ իրենց ղեկավարած գերատեսչությունը վատ լույսի ներքո ներկայացնող տեղեկությունները և անպատասխան էին թողում տեղեկություն ստանալու հարցումը: Այսօր արդեն խնդրահարույց տեղեկատվություն պահանջող հարցմանը պաշտոնյան նախընտրում է ոչ թե չպատասխանել, այլ տրամադրել թերի, խուսափող, ոչ ըստ էության պատասխան:

Սա նշանակում է, որ խնդիր է առաջացել նաև վերանայել ԻԱԿ Սև ցուցակի հիմնական չափորոշիչները, քանի որ տեղեկություն ստանալու հարցումներին հիմնականում այս կամ այն կերպ պատասխան տրվում է և կարևոր է դառնում նաև այդ պատասխանների բովանդակությունը։

Այս ամենը հաշվի առնելով՝ ԻԱԿ-ը դեռևս 2013 թ.-ի հուլիսի 1-ից խստացրել է Սև ցուցակի չափորոշիչները: Այսպես,  որևէ պաշտոնատար անձի և համապատասխան գերատեսչությանը Սև ցուցակում ներառելուց առաջ ԻԱԿ-ը ձեռնարկում է հետևյալ անհրաժեշտ քայլերը.

Քայլ 1. ԻԱԿ-ն իր բոլոր հարցումները ներկայացնում է կամ առձեռն, կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ էլ պատվիրված նամակով` փոստային ծառայության միջոցով: Ուստի, եթե հարցումը տեղ չի հասնում, ապա ԻԱԿ-ն այդ մասին պարտադիր ծանուցվում է (էլեկտրոնային փոստին համապատասխան ծանուցման միջոցով, իսկ փոստով ուղարկելու դեպքում նամակը վերադառնում է, իսկ ծրարի վրա նշվում է վերադարձի պատճառը): Այս պարագայում ԻԱԿ-ը հարկ չի համարում զանգահարել և ճշտել, թե արդյոք տեղ է հասել հարցումը. և եթե այո, ապա ում է այն մակագրվել (փոփոխված)։ Եթե հարցումն ուղարկվել է e-request էլեկտրոնային հարթակի միջոցով, ապա ԻԱԿ-ը հարցման ընթացքին հետևում է բացառապես հարթակի միջոցով, իսկ ճշգրտումների համար զանգահարում է միայն այն դեպքում, եթե հարթակի կողմից տրամադրվող հատուկ կոդի հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջանում։

Քայլ 2. Հաշվի առնելով, որ երբեմն հնարավոր են տեխնիկական կամ մարդկային գործոններ, որոնց պատճառով հարցման պատասխանը կարող է օրենքով սահմանված ժամկետից մի քանի օր ուշ ուղարկվել՝ ԻԱԿ-ը հաշվարկվող վերոնշյալ 9-օրյա ժամկետից հետո սպասում է ևս 5 օր, սակայն անկախ դրանից հետո պատասխան ստանալու հանգամանքից` ժամկետների խախտումը համարվում է էական խախտում, և տեղեկություն տնօրինող տվյալ մարմնի ղեկավարը ներառվում է Սև ցուցակում:

Քայլ 3. Թերի, ոչ լիարժեք պատասխան, անհիմն պատասխան կամ անհիմն մերժում ստանալուց կամ ընդհանրապես պատասխան չստանալուց հետո կենտրոնն այլևս տեղեկություն տնօրինող մարմինին Սև ցուցակում ներառելու համար պարտադիր չի համարում կրկնակի հարցում ուղարկելը: Նման դեպքում տեղեկություն տնօրինող մարմնի ղեկավարը Սև ցուցակում է հայտնվում ԻԱԿ-ի առաջին հարցմանը թերի, ոչ լիարժեք, անհիմն պատասխան կամ անհիմն մերժում տրամադրելու կամ ընդհանրապես պատասխան չտրամադրելու հիմնավորմամբ։

Քայլ 4. Բացառիկ դեպքերում, երբ հարցման պատասխանի բովանդակությունից հստակ կլինի, որ տեղեկություն տնօրինողը կարող էր չհասկանալ և չի հասակացել, թե ինչ տեղեկություն է ակնկալվում, կամ պատասխանից ակնհայտ տեխնիկական կամ ընդունելի այլ հետևանքով բաց է թողել խնդրվող տեղեկությունների տրամադրումը, ԻԱԿ-ը տվյալ մարմնին ուղարկում է կրկնակի հարցում` ակնկալվող տեղեկությունը ճշգրտելու կամ հուշելու համար, և բացասական պատասխանի դեպքում նոր տեղեկություն տնօրինող տվյալ մարմնի ղեկավարը ներառվում է Սև ցուցակում:

Ի դեպ, ԻԱԿ-ի Սև ցուցակն անփոփոխ չէ։ Բոլոր այն գերատեսչությունները, որոնք ամենամյա Սև ցուցակում հայտնվելուց հետո կվերանայեն տեղեկատվության ազատության ոլորտում իրենց գործունեությունը և բարեփոխումներ կիրականացնեն տեղեկատվության մատչելիությունն ապահովելու նպատակով, այլևս չեն ընդգրկվի տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պաշտոնյաների տարեկան ամփոփ Սև ցուցակում: Այդպիսի գերատեսչությունների առաջընթացը ԻԱԿ-ը կնշի Սպիտակ ցուցակում: Տարեկան Սպիտակ ցուցակում կներառվեն այն գերատեսչությունների ղեկավարները, որոնք տվյալ ժամանակահատվածում իրականացրել են տեղեկատվության մատչելիության ապահովմանն ուղղված բարեփոխումներ:

Սեվ ցուցակ 2023

Այս գերատեսչությունները և պաշտոնյաները 2023 թվականի ընթացքում խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։ Սև ցուցակը կազմվում է հետևյալ չափանիշների հիման վրա։

2023 թվականի ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումների առցանց հարթակում գրանցվել է 70 տեղեկություն ստանալու հարցում։ Հարցումների 86%-ի դեպքում ստացվել է ժամանակին լիարժեք պատասխան, 7%-ի դեպքում՝ ուշացած լիարժեք: Հարցումների մեկ տոկոսին տրվել է «անհիմն մերժում», ևս մեկ տոկոսը ստացել է «անհիմն պատասխան» կարգավիճակը։ Հարցումների 4%-ը մնացել է անպատասխան։

  • Լևոն Հովհաննիսյան, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար (17.03.2023-13.10.2023)

Ինֆորմացիայի ազատության կենտրոն է դիմել ՀՀ քաղաքացի Արսեն Չալյանը՝ խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու գործում։ 2023 թ.-ի հուլիսի 3-ին Երևանի քաղաքապետարան է ուղարկել տեղեկություն ստանալու հարցում՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ վարչական տույժի արդյունքում բռնագանձված և Երևանի քաղաքապետարանին փոխանցված գումարի վերադարձի ընթացակարգի վերաբերյալ։ Պատասխան գրությամբ, սակայն, Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել ներկայացված հարցերի պատասխանները։ Քաղաքացի Չալյանը 2023 թ. հուլիսի 10-ին ուղարկել է կրկնակի հարցում, որին ի պատասխան ստացված գրության մեջ ևս հարցերից և ոչ մեկին անդրադաձ չկա։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ. օգոստոսի 21-ին քաղաքացու հարցերն ուղղել է քաղաքապետարան այս անգամ արդեն ԻԱԿ-ի անունից։ Պատասխան գրությամբ, սակայն, Քաղաքապետարանն անհիմն պատասխան է տրամադրել։ Ավելի ուշ, ԻԱԿ-ի կրկնակի հարցմանն ի պատասխան Քաղաքապետարանը տրամադրել է պահանջվող տեղեկությունը։

https://www.givemeinfo.am/hy/case/3519/

  • Սամվել Առաքելյան, ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թվականի հուլիսի 7-ին դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ խնդրելով տրամադրել Արդարադատության նախարարության կողմից ներկայացված տեղեկանքի պատճենը (կամ փաստաթղթի հասանելիությունն ապահովող ակտիվ հղումը), որի մասին հիշատակվում է ՀՀ Սահմանադրական դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված` «ՀՀ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴՈ-1175 որոշման մեջ։ ՍԴ-ն 10.07.2023 թ.-ին պատասխան գրությամբ մերժել է տրամադրել պահանջվող տեղեկությունը։ ՍԴ աշխատակազմի ղեկավարի մերժումը ԻԱԿ-ը որակել է անհիմն (հիմնավորումները՝ կրկնակի հարցման մեջ) և բողոքարկել՝ ուղարկելով կրկնակի հարցում, որը մնացել է անպատասպան (ծածկանիշը e-request հարթակում՝ SD44-B461-2D42-595E)։

Առաջին հարցումը՝ https://www.givemeinfo.am/hy/case/3479/
Կրկնակի հարցումը՝ https://www.givemeinfo.am/hy/case/3535/

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ.-ի օգոստոսի 23-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ խնդրելով տեղեկություններ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ տեղի ունեցած՝ կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում գումար հանգանակած նվիրատուների ցանկը, ինչպես նաև նույն դրամահավաք-երեկոյի ընթացքում կուսակցությանը հանգանակած և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանաչափը գերազանցող նվիրատվությունների գումարի վերադարձման մասին տեղեկություններ: ԻԱԿ-ի հարցման առիթ դարձել էր «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական հասարակական կազմակերպության «infocom.am» լրատվական կայքի դիմումը։

Կուսակցությունը չի պատասխանել ԻԱԿ-ի առաջին հարցմանը, անպատասխան է թողել նաև 2023 թ.-ի սեպտեմբերի 11-ին ուղարկված տեղեկություն ստանալու կրկնակի հարցումը՝ արդյունքում խախտելով ԻԱԿ-ի՝ տեղեկություն ստանալու իրավունքը։

2023 թ․ դեկտեմբերի 4-ին ԻԱԿ-ը տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան։ 2023 թ․-ի դեկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը որոշել է հայցն ընդունել վարույթ. դատական գործ N: ԵԴ2/41477/02/23։ Ավելի ուշ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկով՝ կողմերի միջև կնքվել է հաշտության համաձայնագիր, որով կուսակցությունը 2024 թ. հունվարի 12-ին ԻԱԿ-ին է փոխանցել պահանջվող տեղեկությունները։

Առաջին հարցումը՝ https://www.givemeinfo.am/hy/case/3533/
Կրկնակի հարցումը՝ https://www.givemeinfo.am/hy/case/3534/

Սեվ ցուցակ 2022

Այս գերատեսչությունների ղեկավարները 2022 թվականի ընթացքում խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։ Սև ցուցակը կազմվում է հետևյալ չափանիշների հիման վրա։

2022 թվականի ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումների  առցանց հարթակում գրանցվել է 162 տեղեկություն ստանալու հարցում։ Հարցումների 79.6%-ի դեպքում ստացվել է ժամանակին լիարժեք պատասխան, 14.2%-ի դեպքում՝ թերի պատասխան: 2.5% հարցումների պատասխանները ստացել են «անհիմն պատասխան», իսկ 3.1%-ինը՝ «անհիմն մերժում» կարգավիճակ։ Նշենք, որ որևէ հարցում չի մնացել անպատասխան:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան

2022 թվականի սեպտեմբերի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով կորցված մարտական դիրքերի քանակի մասին տեղեկություններ և այդ ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց անվանացանկը: Հոկտեմբերի 3-ին ՊՆ-ը խնդրել է տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ժամանակ, սակայն հոկտեմբերի 19-ին՝ 16 օր անց մերժել է տրամադրել տեղեկությունները: Պատասխանը համարվում է անօրինական, քանի որ, անկախ մերժման հիմնավորումից, խախտվել է մերժումը տրամադրելու՝ օրենքով սահմանված կարգը․ մերժումը պետք է տրամադրվի 5-օրյա ժամկետում։ Տեղեկություն տնօրինողը լրացուցիչ ժամանակ կարող է խնդրել բացառապես պահանջվող տեղեկությունը օրենքով սահմանված կարգով տրամադրելու համար անհրաժեշտ աշխատանքներ իրականացնելու համար, ինչը ենթադրում է, որ տեղեկությունը մերժման ենթակա չէ։
http://www.givemeinfo.am/hy/case/3456/
 
• ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյան

2022 թ. հոկտեմբերի 17-ին Ինֆորմացիային ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն այն մասին, թե 2021 թվականի ընթացքում ԱԱԾ-ն քանի հեռախոսային խոսակցություն է ձայնագրել։ Ծառայությունը պատասխան գրությամբ մերժել է տրամադրել տեղեկությունը՝ նշելով, որ «ԱԱԾ-ն առանձին հեռախոսային խոսակցությունների ձայնագրության վիճակագրություն չի վարում, քանի որ դրանք համաձայն գործող իրավակարգավորումների դատարանի համապատասխան որոշման ժամկետը լրանալուց հետո ոչնչացվում են»: Պատասխանը համարվում է անհիմն, քանի որ ձայնագրությունների ոչնչացման կարգավորումը բավարար պայման և պատճառ չի կարող լինել ձայնագրության վերաբերյալ վիճակագրություն չվարելու համար, իսկ ԻԱԿ-ը պահանջել է բացառապես քանակական տվյալներ, ինչը այրման ենթակա տեղեկություն չէ:
http://www.givemeinfo.am/hy/case/3458/

ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյան

2022 թվականի հոկտեմբերի 7-ի տեղեկություն ստանալու հարցմամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր Շիրակի մարզպետարան՝ խնդրելով տրամադրել Գյումրու թիվ 32 դպրոցում ՀՀ Շիրակի մարզպետի հրամանով 2018 թվականին անցկացված աուդիտորական ստուգման արդյունքների ակտը և մասնագիտական եզրակացությունը: Պատասխան գրությամբ մարզպետարանը հայտնել է, որ փնտրվող տեղեկատվությանը ՀՀ Շիրակի մարզպետարանը չի տնօրինում: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «10. Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում նրան տրամադրել նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկությունը:»:

Միաժամանակ, Մարզպետարանը վկայակոչել է «Ներքին աուդիտի մասին» և «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքների դրույթները և արձանագրել հաշվապահական հաշվառման փաստաթղթերում, գրանցամատյաններում և ներքին օգտագործման համար պատրաստված հաշվետվություններում պարունակվող տեղեկությունների՝ առևտրային գաղտնիք լինելը:
Ըստ մարզպետարանի գրության՝ ՀՀ Շիրակի մարզպետարանը չի տնօրինում հարցմամբ փնտրվող տեղեկությունը, սակայն միևնույն ժամանակ հայտնում է, որ այդ տեղեկությունը առևտրային գաղտնիք է, որից պարզ է դառնում, որ մարզպետարանը իրականում տիրապետում է այդ տեղեկությանը, սակայն անհիմն կերպով մերժում է դրա տրամադրումը:
http://www.givemeinfo.am/hy/case/3451/

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյան

2022 թվականի փետրվարի 11-ին «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ն տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություն 2020 և 2021 թվականների ընթացքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքով կայացված պատասխանատվություն նախատեսող, դատական կարգով բողոքարկման արդյունքում բավարարված բողոքների հետ կապված բողոքաբերներին հատուցված դեպքերի քանակի և գումարների (այդ թվում՝ դատական ծախսերի) վերաբերյալ: Պատասխանը որակվել է անհիմն, քանի որ առանց պատշաճ հիմնավորման հրաժարվել է տրամադրել տեղեկություններ հատուցված դեպքերի քանակի և գումարների վերաբերյալ՝ կոչ անելով դիմել վարչական դատարան՝ պահանջվող տեղեկությունը ստանալու համար:
http://www.givemeinfo.am/hy/case/3376/

Սեվ ցուցակ 2021

Այս գերատեսչությունների ղեկավարները 2021 թվականի ընթացքում խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։ Սև ցուցակը կազմվում է հետևյալ չափանիշների հիման վրա։

• ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյան

2021թ․ հունվարի 7-ին «Փաստինֆո» լրատվական գործակալությունը տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե 2021թ. հունվարի 7-ի դրությամբ քանի նահատակված զինվորի վերաբերյալ ունեն տվյալներ, նրանցից քանիսն են ժամկետային զինծառայող, քանիսը` պահեստազորային, քանիսը` կամավոր։ Ի պատասխան՝ ՊՆ-ից նշել են, որ «զոհված, գտնվելու վայրն անհայտ և ինքնությունը չհաստատված զինծառայողների թվաքանակների ճշգրտման աշխատանքներն ընթացքի մեջ են և տվյալները ներկա դրությամբ ամբողջությամբ հստակեցված չեն, հետևաբար տեղեկատվության տրամադրումը գտնում ենք ոչ նպատակահարմար»։ Մերժումը համարվել է անհիմն, քանի որ մերժման նման հիմք նախատեսված չէ օրենսդրությամբ։ Հարցումների ու դրանց՝ ՊՆ արձագանքի մասին մանրամասն ներկայացված է լրատվամիջոցի «Զոհված զինծառայողների թվային տվյալներին ՊՆ-ն չի տիրապետում. պաշտոնական» հրապարակման մեջ։ http://www.givemeinfo.am/hy/case/3192

• ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արշակ Կարապետյան

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող Օֆելյա Սիմոնյանը 2021թ․ հուլիսի 26-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերով քանի զինծառայող է պայմանագիր կնքել մեկնարկից մինչ հարցումն ուղարկելու օրը։ Նախարարությունը հրաժարվել է տրամադրել տեղեկությունը՝ որակելով այն ծառայողական գաղտնիք։ Մերժումը համարվել է անհիմն, հատկապես, որ «Հրապարակ» թերթի՝ 2020թ.-ին ուղարկած նույնաբովանդակ հարցմանն ի պատասխան ՊՆ-ն տրամադրել էր լիարժեք պատասխան (https://hraparak.am/post/8e8cc3f2ee6ba6036e8f800e29e3004d)։ http://www.givemeinfo.am/hy/case/3309/

• Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության

• 2021թ․ օգոստոսի 12-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություն Երևանի Սիլիկյան հին խճուղու բնակելի թաղամասի անմիջական հարևանությամբ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողի վրա անօրինական գործող քարի արտադրամասի մասին և հստակեցնել, թե ինչու է Երևանի քաղաքապետարանը դրսևորել անգործություն և չի կասեցրել վերջինիս գործունեությունը։ Քաղաքապետարանը տրամադրել է անհիմն պատասխան՝ ըստ էության չպատասխանելով հարցմանը (http://www.givemeinfo.am/hy/case/3312/)։ Նույնը շարունակվել է նաև կրկնակի հարցումների դեպքում (ավելի մանրամասն՝ foi.vecto.digital/hy/դատական-գործեր/3669), իսկ ԻԱԿ-ի վերադասության կարգով բողոքը մնացել է անպատասխան (http://www.givemeinfo.am/hy/case/3331/

ԻԱԿ-ը 2021թ․օգոստոսի 30-ին դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին (բողոք թիվ 1/8619-21)։ ՄԻՊ-ը 2021թ. դեկտեմբերի 3-ի որոշմամբ արձանագրել է, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանի հարցումներին պատշաճ և սպառիչ պատասխան չտրամադրելով՝ Երևանի քաղաքապետարանը խախտել է ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով և միջազգային փաստաթղթերով ամրագրված տեղեկություններ ստանալու վերջինիս իրավունքը» (ՄԻՊ որոշումը՝ այստեղ):

Երևանի քաղաքապետարանին վերոնշյալ հարցման լիարժեք պատասխան տրամադրելու պարտավորեցման պահանջով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2021 թ. նոյեմբերի 1-ին դիմել է նաև ՀՀ վարչական դատարան։

• Երևանի քաղաքապետարանը 2021 թվականին խախտել է Երևանի Ֆիզիկայի բանավանի բնակիչների տեղեկություն ստանալու իրավունքը։ Քաղաքապետարանը չի տրամադրել և/կամ ուշացրել է թաղամասում 12 հարկանի շենքի կառուցման վերաբերյալ կարևոր փաստաթղթերի տրամադրումը, Գիտավանի բնակիչները պատշաճ չեն տեղեկացվել հանրային լսումների մասին, թեև Քաղաքապետարանը տեղյակ է եղել նրանց հետաքրքրվածության մասին՝ ունենալով նամակներ ու հարցումներ, լսումների բովանդակությունը կեղծվել է․ համայնքի անունից խոսել են այդ համայնքի հետ կապ չունեցող մարդիկ, ինչի արդյունքում, ըստ էության, ազդակիր շենքերի բնակիչները հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու իրենց մտահոգությունները։

• ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոն է դիմել քաղաքացի Հարություն Ծատրյանը՝ խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու հարցում։ Քաղաքացին 2021 թվականի մարտի 20-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել տվյալներ այն մասին, թե քանի ՀՀ քաղաքացի է ՀՀ-ից մեկնել Ռուսաստանի Դաշնություն և նույն ժամանակահատվածում քանի ՀՀ քաղաքացի է Ռուսաստանի Դաշնությունից եկել ՀՀ։ Վարչապետի աշխատակազմը հարցումը վերահասցեագրել էր Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, որը պատասխան գրությամբ նշել էր, որ չի տնօրինում նման տվյալներ։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, հաշվի առնելով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ստացած այս պատասխանը (http://www.givemeinfo.am/hy/case/3298/), 2021թ. ապրիլի 9-ին հարցում է ուղարկել Վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով նշել՝ տնօրինում է արդյոք ՀՀ վարչապետի աշխատակազմը վերոնշյալ հարցմամբ պահանջվող տեղեկությունները կամ դրանց մի մասը և եթե ոչ, նշել, թե որ պետական մարմինն է տնօրինում այդ տեղեկությունները։ Վարչապետի աշխատակազմը մերժել է տրամադրել պահանջվող տեղեկությունը՝ նշելով․ «Հայտնում ենք, որ հայցվող տեղեկատվությունը տնօրինող պետական մարմինների ցանկը հաստատված է «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22- ի թիվ 884-Ն որոշմամբ»: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ փաստացի պատասխան չի տրվել ԻԱԿ-ի հարցմանը, և չեն տրամադրվել պահանջվող տեղեկությունները։
http://www.givemeinfo.am/hy/case/3297/

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյան (այժմ Զեյնալյանը նախագահում է ՀՀ ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովը)

ՀՀ քաղաքացի Մուշեղ Հովսեփյանը 2021թ. հունվարի 12-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով։ Հարցումը վերաբերել է հանձնաժողովի կողմից Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման մշտադիտարկմանը և դրա շրջանակում Հանձնաժողովի կողմից 2020թ․-ին ձեռնարկված գործողություններին։ Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տրամադրել է հարցերին չառնչվող անհիմն պատասխան։ http://www.givemeinfo.am/hy/case/3190/

• ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան

2021 թ․ օգոստոսի 2-ին ութերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը զուգորդվել է խորհրդարանում լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժի խիստ սահմանափակումներով: Lրագրողական կազմակերպություններն արձանագրել են, որ խորհրդարանում իրականացված սահմանափակումները կիրառվել են առանց նախնական քննարկումների ու ԶԼՄ-ներին՝ աշխատանքային պայմանների փոփոխությունների մասին նախապես տեղեկացնելու։ Եվ ամենակարևորը՝ չի ընդունվել որևէ նորմատիվ-իրավական ակտ, որը հիմք կհանդիսանար նման գործողությունների համար, և միայն նույն օրը՝ օգոստոսի 2-ին, երբ արդեն կիրառվել են սահմանափակումները, հրապարակվել է դրանց վերաբերող ԱԺ նախագահի համապատասխան որոշումը։ Մասնագիտական համայնքի բոլոր դիտարկումները մնացել են անպատասխան։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս նախաձեռնության համար 2021թ․-ին արժանացել է ԻԱԿ-ի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության բացասական մրցանակի «Տեղեկատվության ազատությանը սպառնացող նախաձեռնության հեղինակ պետական կառույց» անվանակարգում։

• ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Գոռ Գևորգյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2021թ. ապրիլի 14-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Գոռ Գևորգյանին՝ խնդրելով տրամադրել պատգամավորական գործունեության ընթացքում իր կողմից (համա)հեղինակած օրենսդրական նախաձեռնությունների ցանկը՝ նշելով դրանց կարգավիճակը 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ։ Հարցումը մնացել է անպատասխան։ http://www.givemeinfo.am/hy/case/3288/

Սեվ ցուցակ 2020

Այս գերատեսչությունների ղեկավարները 2020 թվականի ընթացքում տրամադրել են անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան են թողել լրագրողների, քաղաքացիների և ԻԱԿ-ի տեղեկություն ստանալու հարցումները։ Որպես դրական ցուցանիշ նշենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 2019 թվականի Սև ցուցակում հայտնված 5 պաշտոնյայից միայն մեկն է շարունակում պաշտոնավարել: Կոչ ենք անում նոր ղեկավարներին ավելի թափանցիկ ու հաշվետու գործել։ Նշենք, որ Սև ցուցակը կազմվում է հետևյալ չափանիշների համաձայն։ 

  • Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2020թ․ հունվարի 9-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել ԱԱԾ՝ խնդրելով տրամադրել տեղեկություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականներից մեկի վերաբերյալ։ ՀՀ Վարչապետը Կառավարության՝ 2019թ. նոյեմբերի 14-ին կայացած նիստի ժամանակ նշել էր․ «Առանց կատակի, ես այդպիսի հանձնարարական տվել եմ՝ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները։ Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, պետք է դա պարզվի, ի վերջո ազգային անվտանգության խնդիր է»։ ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու հարցմամբ խնդրել էր տեղեկացնել, թե արդյոք «որոշ շրջանակներ»-ը հանձնարարականի մեջ հստակ նշված են, թե ոչ և եթե այո, ապա որոնք են այդ շրջանակները։ ԻԱԿ-ը հարցմամբ խնդրել էր նաև մանրամասնել, թե ինչ փուլում է Վարչապետի հանձնարարականի կատարումը։ 2020թ. հունվարի 15-ին ԱԱԾ-ն տրամադրել է անօրինական մերժում՝ նշելով, որ Վարչապետի հանձնարարականի համաձայն, ՀՀ ԱԱԾ-ն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնում է համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ ԱԱԾ-ն հրաժարվել էր տրամադրել տեղեկություններ մյուս հարցերի վերաբերյալ ևս՝ որպես հիմք նշելով ՏԱ մասին ՀՀ օրենքի 8-րդ 1-ին և 2-րդ կետերը։ ԻԱԿ-ը մերժումը համարել է անհիմն: http://www.givemeinfo.am/hy/case/2991/

  •   ՀՀ նախկին ոստիկանապետ Վահե Գասպարյան

2020թ. հունիսի 10-ին «168 ժամ» պարբերականի (www.168.am) լրագրող Աքսաննա Հայրապետյանը տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե արդյոք ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը պաշտոնանկությունից առաջ ինքն իրեն պարգևատրել է զենքով, և եթե այո, ապա ինչ զենքով։ Ոստիկանությունը 2020 թ․ հունիսի 15-ին պատասխան գրությամբ հրաժարվել է տրամադրել պահանջվող տեղեկությունը՝ նշելով, թե տեղեկությունը անձնական տվյալներ է պարունակում։ ԻԱԿ-ը մերժումը որակել է անհիմն: http://www.givemeinfo.am/hy/case/3041/

  •  ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2020թ.-ի դեկտեմբերի 23-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել քանակական տվյալներ արցախյան պատերազմի արդյունքում զոհված, վիրավորված, անհետ կորած զինվորների վերաբերյալ։ Պաշտպանության նախարարությունը լրացուցիչ ժամանակ է խնդրել՝ նշելով, որ տվյալները տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։ ԻԱԿ-ը պատասխանը որակել է անհիմն, քանի որ նույն ժամանակահատվածում «Փաստինֆո»-ի (www.pastinfo.am) նույնաբովանդակ հարցմանն ի պատասխան Նախարարությունh այս տեղեկությունները մերժել է տրամադրել պետական ու ծառայողական գաղտնիք լինելու հիմնավորմամբ․ եթե պահանջվող տեղեկությունը մերժման ենթակա է, ապա լրացուցիչ աշխատանք կատարելու պայմանը կիրառելն անօրինական է: http://www.givemeinfo.am/hy/case/3174/

  • Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյան

«Առավոտ» պարբերականի (www.aravot.am) լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը 2020թ. հուլիսի 2-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Ազգային ժողով՝ խնդրելով տրամադրել ԱԺ պատգամավորների՝ 2019թ․-ի փետրվարից 2020թ․-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում ստացած պարգևավճարների մասին տեղեկություն։ Մասնավորապես, խնդրել է տրամադրել տեղեկություն, թե նշված ժամանակահատվածում որքան գումարի պարգևավճար է ստացել պատգամավորներից յուրաքանչյուրը: ԱԺ աշխատակազմը մերժել է տրամադրել պահանջվող տեղեկությունները՝ նշելով՝ «Պատգամավորների վարձատրության մասին տեղեկությունը համարվում է մասնագիտական գործունեության բաղադրատարր և դրան վերաբերող տեղեկությունները ևս գտնվում են մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի սկզբունքի պաշտպանության ներքո»։ ԻԱԿ-ը մերժումը որակել է անհիմն։ http://www.givemeinfo.am/hy/case/3049/

  • «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտին

Ինֆորմացիայի ազատության կենտրոն էր դիմել INFOCOM (www.infocom.am) լրատվական կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը՝ խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու հարցում։ 2020թ. հունվարի 15-ին լրագրողը ուղարկել էր տեղեկություն ստանալու հարցում, որը սակայն մնացել էր անպատասխան։ ԻԱԿ-ը ևս իր անունից նույնաբովանդակ հարցում ուղարկեց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ և այդ ընկերության կողմից գործարկվող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ։ Հարցմամբ ԻԱԿ-ը խնդրել էր նշել՝ քանի տոննա պոչանք կա Արարատի ցիանային պոչամբարում և ինչ նյութեր է պարունակում այդ պոչանքը, ինչպիսի պաշտպանիչ շերտ ունի պոչամբարը և ստորգետնյա հոսքերով արդյոք պոչանքը չի հոսում նաև տարածում առկա ձկնաբուծական լճերը: ԻԱԿ-ը խնդրել էր նաև տրամադրել տեղեկություններ այն մասին, թե ստուգել են երբևէ պոչամբարի հարակից հողերի, լճերի և այդ լճերում առկա ձկնեղենի մեջ ծանր մետաղների պարունակությունը, եթե այո, ապա տրամադրել ստուգումների արդյունքները: ԻԱԿ-ի էլեկտրոնային և գրավոր հարցումները ևս, որոնք կրկնվել են նաև հունիսին, մնացել են անպատասխան: http://www.givemeinfo.am/hy/case/3040http://www.givemeinfo.am/hy/case/3039/

  • ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2020թ. ապրիլի 13-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ խնդրելով տրամադրել Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA)՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիային առնչվող զեկույցը և/կամ զեկույցի ամբողջական տեքստի հղումը։ ՔԱԿ-ը հրաժարվել էր տրամադրել պահանջվող տեղեկությունը՝ նշելով, թե զեկույցը հրապարակման ենթակա չէ, սակայն չէր տրամադրել մերժման իրավական հիմքերը (http://www.givemeinfo.am/hy/case/2971/)։ Ուստի ԻԱԿ-ը 2020թ. ապրիլի 15-ին նույն պահանջով Քաղաքացիական ավիացիայի կոմիտե էր ուղարկել կրկնակի հարցում։ ՔԱԿ-ը նորից էր մերժել՝ նշելով, որ զեկույցը ծառայողական օգտագործման համար է և պարունակում է ծառայողական գաղտնիք և հրապարակման ենթակա չէ։ ՔԱԿ-ի երկրորդ մերժումը ևս ԻԱԿ-ը որակել է անհիմն, քանի որ զեկույցում ծառայողական գաղտնիքի առկայությունը դեռ չի նշանակում, որ այն չի կարելի գոնե մասնակի հրապարակել: http://www.givemeinfo.am/hy/case/2972/

  • Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Երվանդ Սերոբյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոն էր դիմել Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը, նշելով, որ 3.09.2019թ.-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել ՇՊՀ ռեկտորին՝ խնդրելով տրամադրել համալսարանին առնչվող քաղաքական գործերից մեկով փաստաբանի ծառայությունների համար վճարված գումարի վերաբերյալ տեղեկություն։ Համալսարանը պատասխան գրությամբ մերժել է տրամադրել պահանջված տեղեկությունը՝ այն համարելով հրապարակման ոչ ենթակա անձնական տվյալ։ 2020թ. մայիսի 27-ին ԻԱԿ-ը նույնաբովանդակ հարցում էր ուղարկել ՇՊՀ։ Պատասխան գրությամբ 04.06.2020 թ.-ին համալսարանը անհիմն մերժել է տրամադրել տեղեկությունը՝ որպես հիմք նշելով անձնական տվյալների պաշտպանությունը։ ԻԱԿ-ը մերժումը որակել է անհիմն: http://www.givemeinfo.am/hy/case/3036/s

  • Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյան

2020թ.-ի փետրվարի 27-ին «Հետք» առցանց պարբերականի (www.hetq.am) լրագրող Տիրայր Մուրադյանը տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանին՝ խնդրելով տրամադրել 2015թ․ հունվարի 1-ից մինչև 2020թ․ փերվարի 27–ն ընկած ժամանակահատվածում Զոլաքար համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու կողմից ընդունված բոլոր որոշումների պատճենները։ Սահմանված ժամկետներում պատասխան չստանալով՝ ապրիլի 14-ին լրագրողն ուղարկել էր կրկնակի հարցում։ Երկու դեպքում էլ հարցումները մնացել են անպատասխան: http://www.givemeinfo.am/hy/case/3186/

  • Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նաև ահազանգ է ստացել «Հրապարակ» թերթից։ Մեր գործընկերները նշում են, որ Երևանի քաղաքապետարանն իրենց պարբերականի լրագրողների նկատմամբ տեղեկություն տրամադրելու գործընթացում խտրական վերաբերմունք է դրսևորում և անհիմն մերժում տեղեկություն տրամադրել։ Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության ներկայացուցիչը վստահեցնում է՝ Քաղաքապետարանի լրատվական ծառայության ներկայացուցիչները խուսափում են «Հրապարակ» օրաթերթի լրագրողների հարցերին պատասխանել բանավոր և նախընտրում են գրավոր հաղորդակցումը՝ թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով։ ԻԱԿ-ը 2021 թվականի ընթացքում ամենայն ուշադրությամբ կհետևի Քաղաքապետի աշխատանքին և տեղեկատվության ազատության գործընթացում խտրականության որևէ դրսևորման դեպքում Քաղաքապետը կներառվի Սև ցուցակում։

Սեվ ցուցակ 2019

Այս գերատեսչությունները 2019 թվականի ընթացքում անպատասխան են թողել կամ տրամադրել են անհիմն պատասխաններ/մերժումներ տեղեկություն ստանալու հարցումներին։

  • ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյան

– Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2019թ.-ի դեկտեմբերի 3-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչ դրամաշնորհային ծրագրի շրջանակում է մշակվել 2019 թ.-ի դեկտեմբերի 2-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում, տեղադրված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ստանալով թերի պատասխան՝ Կենտրոնը նոր հարցում էր ուղարկել՝ կրկնելով հարցերն ու խնդրելով տրամադրել նաև պատասխան գրության մեջ նշված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծի փորձագիտական վերլուծության պատճենը և/կամ հղումը: Նախարարությունը տրամադրել է խիստ թերի պատասխան http://www.givemeinfo.am/hy/case/2875/:

– Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2019թ.-ի դեկտեմբերի 26-ին տեղեկություն ստանալու համատեղ հարցումով դիմել էին Շրջակա միջավայրի նախարարություն՝ խնդրելով տեղեկացնել արդյոք նախարարությունը պատրաստվում է շրջանառությունից հանել 2019 թ.-ի դեկտեմբերի 2-ին շրջանառած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Տրամադրվել է անհիմն պատասխան http://www.givemeinfo.am/hy/case/2904/:

– Դալմայի այգիներին առնչվող տեղեկություններ ստանալու նպատակով 2019թ․-ի նոյեմբերի 14-ին ԻԱԿ-ը հարցում էր ուղարկել միաժամանակ մի քանի կառույցի, այդ թվում նաև Շրջակա միջավայրի նախարարություն։ Նախարարությունը հարցումը թողել է անպատասխան http://www.givemeinfo.am/hy/case/2907/:

  • ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյան

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն էր դիմել «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպության խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու հարցում: Դալմայի այգիներին առնչվող տեղեկություն ստանալու նպատակով սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ՀԿ-ն Երևանի քաղաքապետարան, Քաղաքաշինության կոմիտե և «Հայանտառ» ՊՈԱԿ ուղարկել է հարցումներ, որոնց ի պատասխան ստացված գրություններով չեն տրամադրվել պահանջվող տեղեկությունները, ավելին, տրամադրված պաշտոնական գրությունները պարունակում են հակասական տվյալներ խնդրո առարկայի վերաբերալ։ Նոյեմբերի 14-ին ԻԱԿ-ը հարցում է ուղարկել Քաղաքաշինության պետական կոմիտե։ Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ չի ներկայացվել հարցերից և ոչ մեկի լիարժեք պատասխանը: Միաժամանակ չի տրվել նաև ներկայացված տեղեկության հավաստիությունը հաստատող որևէ փաստ կամ հղում http://www.givemeinfo.am/hy/case/2891/

  • ՀՀ ոստիկանության նախկին պետ Վալերի Օսիպյան

– Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու նպատակով 2019թ-ի փետրվարի 20-ին դիմել էր ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել աշխատակազմի տնօրինության տակ գտնվող այն փաստաթղթերի ցանկը, որոնք գաղտնազերծվել են 2018 թվականի ընթացքում: ՀՀ ոստիկանությունը 2019 թ.-ի փետրվարի 22-ին տրամադրել էր թերի պատասխան՝ մերժելով տրամադրել պահանջվող տեղեկությունների մի մասը (http://www.givemeinfo.am/hy/case/2615/): ԻԱԿ-ը ՀՀ ոստիկանություն է դիմել կրկնակի հարցումով։ Ոստիկանությունը կրկին մերժել էր տրամադրել 2018թ․-ի ընթացքում գաղտնազերծված փաստաթղթերի պատճենները: Մերժումը համարվել էր անհիմն նաև այն պատճառով, որ ԻԱԿ-ի բողոքարկման գրութանը պատասխանել էր նույն պաշտոնյան (http://www.givemeinfo.am/hy/case/2674/): 2019 թ.-ի ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կրկին դիմել էր ՀՀ ոստիկանություն նույնաբովանդակ հարցմամբ: Այս անգամ հարցումը մնաց անպատասխան (http://www.givemeinfo.am/hy/case/2632/

  • ՀՀ Ազգային անվտանության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյան

2019թ-ի փետրվարի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու նպատակով դիմել էր Ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով տրամադրել աշխատակազմի տնօրինության տակ գտնվող այն փաստաթղթերի ցանկը, որոնք գաղտնազերծվել են 2018 թվականի ընթացքում: Ազգային անվտանգության ծառայությունը 2019 թ.-ի փետրվարի 26-ին արձագանքել է նշելով, որ որոշ փաստաթղթեր գաղտնազերծվել և փոխանցել են այլ մարմինների (http://www.givemeinfo.am/hy/case/2616/): Ստացված գրությունը համարելով թերի՝ 2019 թ-ի մարտի 1-ին ԻԱԿ-ը Ազգային անվտանգության ծառայությանն է դիմել կրկնակի հարցումով՝ խնդրելով տրամադրել 2018 թվականի ընթացքում գաղտնազերծված փաստաթղթերի քանակը և դրանց ցանկը, ինչպես նաև տրամադրել այն մարմինների ցանկը, որոնց փոխանցվել են վերոնշյալ գաղտնազերծված փաստաթղթերը: Ազգային անվտանգության ծառայությության երկրորդ անգամ տրամադրել է անհիմն մերժում՝ նշելով, թե չի վարում նման վիճակագրություն, իսկ գաղտնազերծված փաստաթղթերը պարունակում են նախաքննության և անձնական տվյալներ
http://www.givemeinfo.am/hy/case/2631/:

  • ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն պարոն Մհեր Բիշարյան

Քաղաքացի Ռուզաննա Ադանուլյանը դիմել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոն՝ խնդրելով աջակցել իրեն տեղեկատվություն ստանալու հարցում: 2019 թ.-ի փետրվարի 28-ին ԻԱԿ-ը դիմել էր ՀՀ ԱՆ Դատաբժշկական գիտագործնական կենտրոն՝ խնդրելով տրամադրել 2014 և 2015 թ.-ի երրորդ եռամսյակի (հոկտեմբերի 1-ից-դեկտեմբերի 1-ը) ընկած ժամանակահատվածների հաստիքացուցակը և անվանացանկը: Ստանալով թերի պատասխան ԻԱԿ-ը կրկնակի հարցմամբ 2019 թ.-ի հունիսի 17-ին դիմել էր ՀՀ ԱՆ Դատաբժշկական գիտագործնական կենտրոն՝ խնդրելով տրամադրել հարցվող տեղեկատվությունը: Ստանալով անօրինական մերժում, ԻԱԿ-ը դիմել էր Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն։ Վարույթի արդյունքում Գործակալությունը որոշում էր կայացրել հօգուտ ԻԱԿ-ի։ Ուստի դեկտեմբերի 12-ին ԻԱԿ-ը նոր հարցում է ուղարկել Կենտրոն՝ նույն տեղեկությունը ստանալու պահանջով։ ՀՀ ԱՆ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը ուշացած արձագանքել էր նոր գրությամբ, որով մեկ անգամ ևս անօրինական մերժել էր տրամադրել պահանջվող տեղեկությունները։

http://www.givemeinfo.am/hy/case/2395/
http://www.givemeinfo.am/hy/case/2883/

Սեվ ցուցակ 2018

Այս գերատեսչությունները 2018 թվականի ընթացքում անպատասխան են թողել կամ տրամադրել են անհիմն պատասխաններ տեղեկություն ստանալու հարցումներին։

  • ՀՀ կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան

– 2018 թ.-ի մայիսի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարության աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել աշխատակազմում առկա թափուր հաստիքների ցանկն ու նշման աղբյուրը: Կառավարության աշխատակազմը անհիմն պատասխանը տրամադրել է 7 աշխատանքային օր անց: Պատասխանը անհիմն է, քանի որ թեև Կառավարության աշխատակազմը շարունակում է նոր նշանակումներ անել, սակայն պատասխանում նշում է, որ թափուր հաստիքների մասին տեղեկատվություն առկա չէ։ http://www.givemeinfo.am/hy/case/2384/

– 2018 թ.-ի սեպտեմբերի 14-ին Yerkir.am առցանց պարբերականի լրագրող Ռոզա Խաչատրյանը հարցում է ուղարկել Վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տեղեկություն այն մասին, թե ինչու Վարչապետի պաշտոնական կայքի «Աշխատակազմ» բաժնում նշված չէ Սոֆյա Նավասարդյանի անունը և ինչու է Վարչապետի որոշումների ցանկից հեռացվել վերջինիս նշանակման մասին որոշումը: Լրագրողը խնդրել է պարզաբանել, թե արդյոք Սոֆյա Նավասարդյանը շարունակում է աշխատել: Վարչապետի աշխատակազմից լրագրողին ուղարկված նամակով աշխատակազմը խնդրել է 30-օրյա ժամկետ, սակայն այդպես էլ չի պատասխանել հարցմանը: http://www.givemeinfo.am/hy/case/2547/

– 2018 թ.-ի սեպտեմբերի 26-ին Մեդիամաքս առցանց պարբերականի լրագրող Լուսինե Մկրտչյանը հարցում է ուղարկել Վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տեղեկություն այն մասին, թե կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ մղված պայքարի արդյունքում որքան գումար է վերականգնվել պետական բյուջեում և ուր են ուղղվել այդ միջոցները։ Վարչապետի աշխատակազմից պատասխան նամակով տեղեկացրել են, որ հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի հարցերի պատասխանները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում: Հարցումն այդպես էլ մնացել է անպատասխան: https://www.mediamax.am/am/news/society/31186?fbclid=IwAR1lcOVvAZdQ8slNKEwbO996Y4Sgs7H-VAgi7MZlwSOYu2wH2LaD_GOQsnI

  • ՀՀ պաշտպանության նախարարություն, նախարար Դավիթ Տոնոյան

– 2018 թ.-ի մայիսի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր նախարարություն` խնդրելով տրամադրել նախարարության 2018 թվականի բյուջեի կատարման 1-ին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը: Նախարարությունը անհիմն կերպով մերժել է պատասխանի տրամադրումը: ՊՆ պատասխանը համարել ենք անօրինական մերժում, քանի որ նախարարությունը նախ լրացուցիչ ժամանակ էր խնդրել պատասխանը տրամադրելու համար, իսկ այնուհետև 4 օր անց մերժել։ ՏԱ մասին օրենքի համաձայն՝ մերժումը պետք է տրամադրվի 5 օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ ժամանակ խնդրում են բացառապես տեղեկատվության տրամադրելու, և ոչ մերժումը հիմնավորելու համար: http://www.givemeinfo.am/hy/case/2379/

– 2018թ.-ի մայիսի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՊՆ՝ խնդրելով տրամադրել գերատեսչությունում առկա թափուր հաստիքների ցանկն ու հրապարակման աղբյուրը: Նախարարության պատասխանը համարել ենք անօրինական մերժում, քանի որ նախարարությունը նախ լրացուցիչ ժամանակ էր խնդրել պատասխանը տրամադրելու համար, իսկ այնուհետև 3 օր անց մերժել։ ՏԱ մասին օրենքի համաձայն՝ մերժումը պետք է տրամադրվի 5 օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ ժամանակ խնդրում են բացառապես տեղեկատվություն տրամադրելու, եւ ոչ մերժումը հիմնավորելու համար: http://www.givemeinfo.am/hy/case/2395/

– 2018թ.-ի սեպտեմբերի 9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տեղեկություն նախարարության կողմից 2017 և 2018թ.թ.-ին իրավաբանական ու ֆիզիկական անձանց նվիրատվություն և նվիրաբերություն տրամադրելու վերաբերյալ: Պաշտպանության նախարարությունը պատասխան չի տրամադրել: http://www.givemeinfo.am/hy/case/2477/

  • ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, նախարար Գաբրիել Ղազարյան

2018 թ.-ի նոյեմբերի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝ խնդրելով տեղեկություն Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ում իրավապահ մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքների վերաբերյալ: Նախարարությունը 11 օր անց տրամադրել է անհիմն պատասխան՝ նշելով, թե քննչական գործողությունները դեռևս ընթացքի մեջ են: http://www.givemeinfo.am/hy/case/2487/

2018 թ.-ի նոյեմբերի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝ խնդրելով տեղեկություն Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ի լուծարման հիմքերի վերաբերյալ: Նախարարությունը 11 օր անց տրամադրել է անհիմն պատասխան՝ հղում անելով Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքին, որտեղ տեղադրված է լուծարման որոշման նախագիծը, այնինչ լուծարման մասին ծանուցումներ ՊՈԱԿ-ի աշխատակիցները ստացել էին նախագծի հանրայնացումից շաբաթներ առաջ: http://www.givemeinfo.am/hy/case/2486/

  • Սփյուռքի նախարարություն, նախարար Մխիթար Հայրապետյան

– 2018թ.-ի օգոստոսի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տեղեկություն ՀՀ պետական բյուջեից ՀԿ-ներին տրամադրված դրամաշնորհների և սուբսիդիաների վերաբերյալ: Նախարարության մերժումը համարվել է անհիմն, քանի որ տրամադրվող տեղեկատվությունը չի կարող համարվել պետական/ծառայողական, ինչպես նաև բանկային և առևտրային գաղտնիք: Նշենք, որ նույնաբովանդամ մեր հարցմանը մյուս բոլոր նախարարությունները պատշաճ պատասխան են տվել: http://www.givemeinfo.am/hy/case/2460/

Սեվ ցուցակ 2017

Գերատեսչություններ, որոնք չեն պատասխանել ԻԱԿ-ի հարցումներին

  • ՀՀ կառավարության աշխատակազմ, ՏԱ պատասխանատու՝ Ալեքսանդր Ղազարյան

1. 2017թ.-ի հունվարի 27-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարության աշխատակազմ՝ խնդրելով տեղեկություն տրամադրել ծառայողական մեքենաների վերաբերյալ: Կառավարության աշխատակազմը պատասխան չի տրամադրել: http://www.givemeinfo.am/hy/case/2309/

2. 2017թ.-ի նոյեմբերի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարության աշխատակազմ՝ խնդրելով տեղեկություններ 2017 թվականի ընթացքում պետական բյուջեից կազմակերպություններին տրամադրած դրամաշնորհային միջոցների մասին: Կառավարության աշխատակազմը պատասխան չի տրամադրել: http://www.givemeinfo.am/hy/case/2287/

  • ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն, ՏԱ պատասխանատու՝ Վարդան Նիկոյան

2017թ.-ի հունիսի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տեղեկություններ 2015, 2016, 2017թթ.-ի հունիսի 1-ի դրությամբ նախարարությունում հաստիքային աշխատակիցների, փորձագետների և աշխատակազմի ղեկավարի տեղակալների վերաբերյալ: Նախարարությունը հարցմանը պատասխան չի տրամադրել: http://www.givemeinfo.am/hy/case/2270/

  • ՀՀ ֆինանսների նախարարություն, ՏԱ պատասխանատու՝ Լուսինե Մկրտչյան

2017թ.-ի հունիսի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տեղեկություններ 2015, 2016, 2017թթ.-ի հունիսի 1-ի դրությամբ նախարարությունում հաստիքային աշխատակիցների, փորձագետների և աշխատակազմի ղեկավարի տեղակալների վերաբերյալ: Նախարարությունը հարցմանը պատասխան չի տրամադրել: http://www.givemeinfo.am/hy/case/2286/

Գերատեսչություններ, որոնք խախտել են ՏԱ ժամկետները
  • ՀՀ արդարադատության նախարարություն, ՏԱ պատասխանատու՝ Լուսինե Մարտիրոսյան

1. 2017թ.-ի նոյեմբերի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տեղեկություններ 2017 թվականի ընթացքում պետական բյուջեից կազմակերպություններին տրամադրած դրամաշնորհային միջոցների մասին: Նախարարության պատասխանը համարվել է անհիմն, քանի որ հայցել ենք այնպիսի տեղեկություն, որը, համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի N 579-Ն որոշման, պետք է արդեն իսկ հրապարակված լիներ կայքում: Այնինչ նախարարությունը 4 օր անց պատասխանում նշում է, որ տեղեկությունը կտրամադրվի 30-օրյա ժամկետում: 10 օր անց նախարարությունը տրամադրել է երկրորդ պատասխանը, որը բովանդակային առումով լիարժեք է, սակայն համարվում է թերի համարակալման բացակայության պատճառով, այնինչ ՀՀ կառավարության 2015 թ.-ի հոկտեմբերի 15-ի N 1204 – Ն որոշման համաձայն պատասխանները պետք է լինեն համարակալված: 11 օր անց նախարարությունը տրամադրել է պատասխանը: http://www.givemeinfo.am/hy/case/2291/

2. 2017թ.-ի նոյեմբերի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր արդարադատության նախարարություն՝ խնդրելով տեղեկություն ՏԱ մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Նախարարությունը 11 աշխատանքային օր անց տրամադրել հարցման պատասխանը: http://www.givemeinfo.am/hy/case/2306/

  • ՀՀ պաշտպանության նախարարություն, ՏԱ պատասխանատու՝ Արծրուն Հովհաննիսյան

2017թ.-ի հունվարի 27-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր պաշտպանությա նախարարություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել զինծատայության վերաբերյալ: Նախարարությունը լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 8 աշխատանքային օր անց: http://www.givemeinfo.am/hy/case/2310/

  • ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն, ՏԱ պատասխանատու՝ Վարդան Նիկոյան

2017թ.-ի նոյեմբերի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տեղեկություններ 2017 թվականի ընթացքում պետական բյուջեից կազմակերպություններին տրամադրած դրամաշնորհային միջոցների մասին: Նախարարությունը 8 օր անց տրամադրել է լիարժեք պատասխան: http://www.givemeinfo.am/hy/case/2288/

  • ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, ՏԱ պատասխանատու՝ Ֆաինա Վարդանյան

2017թ.-ի նոյեմբերի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տեղեկություններ 2017 թվականի ընթացքում պետական բյուջեից կազմակերպություններին տրամադրած դրամաշնորհային միջոցների մասին: Նախարարությունը 8 օր անց տրամադրել է լիարժեք պատասխան: http://www.givemeinfo.am/hy/case/2292/

Սեվ ցուցակ 2016, 2-րդ ԵՎ 3-րդ եռամսյակներ

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2016թ.-ի ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:

 *2016թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ կառավարության 15.10.2015թ-ի N1204 որոշման համաձայն՝ էլեկտրոնային հարցումը համարվում է հարցման պաշտոնական տեսակ։

  • ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն տնօրեն Գեորգի Կուտոյան

2016թ.-ի հուլիսի 13-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն 2016 թ.-ի մայիսի 1-ից մինչ օրս ծառայությունում կրճատված մեքենաների վերաբերյալ: ԱԱԾ-ն հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/2039/

  • “Հայկական Վերածնունդ միավորում” կուսակցություն նախագահ Արթուր Բաղդասարյան

2016թ-ի հուլիսի 4-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր “Հայկական Վերածնունդ միավորում” կուսակցություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ կուսակցության ֆինանսավորման վերաբերյալ: Կուսակցությունը հարցմանը չի պատասխանել: ԻԱԿ-ը բազում անգամներ խոսել է կուսակցության աշխատակցի հետ, վերջինս խոստանալով պատասխանել հարցմանը: http://www.givemeinfo.am/hy/case/2042/

  • Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյան

2016թ.-ի ամառային օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկների համազգեստներ. 2016 թ.-ի օգոստոսի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել 2016թ.-ի ամառային օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկների համազգեստների վերաբերյալ: Կոմիտեն հարցմանը չի պատասխանել՝ պարզաբանելով, որ կոմիտեի անձնակազմը գտնվում է Ռիոյում, իսկ վերադառնալուց հետո նշեց, որ հարկ չի համարում ԻԱԿ-ի հարցմանը պատասխանել, քանի որ օլիմպիական խաղերը վերջացել են: http://www.givemeinfo.am/hy/case/2044/

  • ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան

2016թ.ի սեպտեմբերի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր Սյունիքի մարզպետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ 2014, 2015թ-ին և 2016թ-ի առաջին կիսամյակի ընթացքում մարզպետարանի կողմից գնված թղթի վերաբերյալ: Մարզպետարանը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/2065/

ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաները

Հաշվի առնելով ողջամիտ ժամկետում պատասխան ստանալու մարդկանց սահմանադրական իրավունքը` ԻԱԿ-ն առանձնացված ներկայացնում է 2016թ.-ի 3-րդ եռամսյակում ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաներին

  • ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյան

2016թ.-ի օգոստոսի 11-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ճանապարհային ոստիկանություն՝ խնդրելով տեղեկություններ ՃՈ-ի տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի վերաբերյալ: ՃՈ-ն ԻԱԿ –ի հարցմանը պատասխանել է հարցումն ուղարկելուց մեկ ամիս անց: http://www.givemeinfo.am/hy/case/2076/ 

Սև ցուցակ 2016, 1-ին եռամսյակ

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2016թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում:

*2016թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ կառավարության 15.10.2015թ-ի N1204 որոշման համաձայն՝ էլեկտրոնային հարցումը համարվում է հարցման պաշտոնական տեսակ։

  • Միհրան Պողոսյան – Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գլխավոր հարկադիր կատարող 
    2016 թ.-ի հունվարի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե 2014-2015թթ-ի ընթացքում որքան գումար է կազմել ԴԱՀԿ-ի կողմից հարուցված կատարողական վարույթներով կատարողական ծախսերը, որքան գումար է բռնագանձվել հօգուտ պետ. բյուջեի, ինչպես նաև իրավաբանական ու ֆիզիկական անձանց օգտին, և այդ տարիների ընթացքում որքան գումար է կառավարությունը հատկացրել ԴԱՀԿ-ին: Ծառայությունը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1809/
    2016թ.-ի մարտի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե ծառայության ենթակայության տակ քանի ծառայողական ավտոմեքենա կա և տրամադրել մեքենաների ցանկը՝ նշելով յուրաքանչյուր մեքենայի մակնիշը և պետհամարանիշը: ԴԱՀԿ-ն հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1863/

     

  •  Արտեմ Ասատրյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար 
    2016թ.-ի փետրվարի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` խնդրելով տեղեկություններ այն մասին, թե 2016թ.-ի հունվարի 1-ից քանի տեղեկատվություն ստանալու էլեկտրոնային հարցում է ստացել նախարարությունը, դրանցից քանիսն է պատասխան տրվել գրավոր, բանավոր և քանիսն է վերահասցեագրվել ու մերժվել, և արդյոք նախարարության պաշտոնական ինտերնետային կայքը հնարավորություն տալիս է դիմողներին առցանց հարցումներ ուղարկել: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1821/ 
  • Տիգրան Մուկուչյան – ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ 
    2016թ.-ի մարտի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե 2016թ.-ի հունվարի 1-ից քանի տեղեկատվություն ստանալու էլեկտրոնային հարցում է ստացել հանձնաժողովը, դրանցից քանիսին է պատասխան տրվել գրավոր, բանավոր և քանիսն է վերահասցեագրվել ու մերժվել, և արդյոք հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքը հնարավորություն տալիս է դիմողներին առցանց հարցումներ ուղարկել: Հանձնաժողովը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1927/  
  • Հասմիկ Պողոսյան – ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան
    2016 թ.-ի հունվարի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դմել էր ՀՀ մշակույթի նախարարություն: Նախարարությունը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1810/ 
  •  Սերգեյ Մինասյան – “Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն” ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն
    2016թ.-ի մարտի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր “Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն” ԲԲԸ՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե ԲԲԸ-ի ենթակայության տակ քանի ծառայողական ավտոմեքենա կա և տրամադրել մեքենաների ցանկը՝ նշելով յուրաքանչյուր մեքենայի մակնիշը և պետհամարանիշը: ԲԲԸ-ն հացմանը չի պատասխանել:
    http://www.givemeinfo.am/hy/case/1913/ 
  • Ստեփան Մնացականյան – ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Ստեփան Մնացականյան
    2016թ.-ի մարտի 16-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե ծառայության ենթակայության տակ քանի ծառայողական ավտոմեքենա կա և տրամադրել մեքենաների ցանկը՝ նշելով յուրաքանչյուր մեքենայի մակնիշը և պետհամարանիշը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1925/

ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաները

Հաշվի առնելով ողջամիտ ժամկետում պատասխան ստանալու մարդկանց սահմանադրական իրավունքը` ԻԱԿ-ն առանձնացված ներկայացնում է 2016թ.-ի 1-ին եռամսյակում ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաներին

  • Արմեն Երիցյան – ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար 
    2016թ.-ի մարտի 16-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե նախարարության ենթակայության տակ քանի ծառայողական ավտոմեքենա կա և տրամադրել մեքենաների ցանկը՝ նշելով յուրաքանչյուր մեքենայի մակնիշը և պետհամարանիշը: Նախարարությունը ուշացումով լիաժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 20 օր անց:
    http://www.givemeinfo.am/hy/case/1869/

Սպիտակ ցուցակ 2015

ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյան – ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնվել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` 2015թ.-ի առաջին կիսամյակի սեւ ցուցակում` ԻԱԿ-ի ուղարկած հարցումներն անպատասխան թողելու համար: Սեւ ցուցակում հայտնվելուց հետո, սակայն, նախարարությունը փոխեց իր գործելաոճը. նախարարությունը սեփական նախաձեռնությամբ իր աշխատակցի միջոցով ԻԱԿ-ից ճշտեց անպատասխան մնացած հարցումների (բովանդակության, ուղարկելու ամսաթվի) մասին անհրաժեշտ տեղեկությունները եւ արդյունքում տրամադրեց հարցումների պատասխանները: ԻԱԿ-ը 2015թ.-ի ընթացքում տեղեկություն ստանալու եւս երկու հարցում ուղարկեց նախարարությանը: Երկու հարցումներն էլ պատշաճ (հիմնավոր հղումով պատասխան եւ ժամանակին լիարժեք պատասխան) պատասխան են ստացել: Ուստի, հաշվի առնելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը բարելավել է ՏԱ ոլորտում իր աշխատանքը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներառվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 2015թ.-ի Սպիտակ ցուցակում:

Սեվ ցուցակ 2015

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2015թ.-ի ընթացքում

  • «Համալսարականներ» համատիրության նախագահ պարոն Արտաշես Մամաջանյան  – 2015թ.-ի հոկտեմբերի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել է “Համալսարականներ” համատիրությանը՝ խնդրելով համատիրության գործունեության վերաբերյալ տեղեկություններ: Համատիրությունը թերի պատասխան է տրամադրել: Պատասխանը համարվել է թերի, քանի որ հարցմամբ խնդրված տեղեկությունները չտրամադրելը համատիրությունը կապել է վարչության և վերստուգիչ հանձնաժողովի վերակազմավորման հետ, սակայն բացակայել են նաև այն հարցերի պատասխանները, որոնք կախված չեն նշված գործընթացից: http://www.givemeinfo.am/hy/case/1786/

    2015թ.-ի դեկտեմբերի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Համալսարականներ” համատիրությանը՝ խնդրելով համատիրության բյուջեի վերաբերյալ տեղեկություններ : Համատիրությունը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1802/ 

  • ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ տիկին Լիլիթ Արզումանյան – ՀՀ քաղաքացի Աշոտ Եղիազարյանը 2015թ.-ի օգոստոսի 31-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովին` խնդրելով տեղեկություններ իր գիտական աշխատանքի փորձաքննության վերաբերյալ: ԲՈՀ-ը “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ տրամադրել էր պատասխան գրություն` որը, սակայն, չէր համապատասխանում Օրենքի պահանջներին: https://www.foi.am/all-cases/

    ՀՀ քաղաքացի Ամալյա Սարիբեկյանը 2015թ.-ի հոկտեմբերի 20-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովին` խնդրելով տեղեկություններ իր գիտական աշխատանքի փորձաքննության վերաբերյալ: Հանձնաժողովը պատասխան գրությամբ անհիմն մերժել էր տրամադրել պահանջված տեղեկութոյւնները: Մերժումը համարվել է անհիմն, քանի որ մերժմամբ հածվի չէր առնվել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ Հ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումը: https://www.foi.am/all-cases/item/1533/

  • ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար պարոն Երվանդ Զախարյան – 2015թ.-ի հուլիսի 9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը` խնդրելով տեղեկություններ 2012, 2013 և 2014թ.թ.-ին նախարարության ստացած դրամաշնորհների վերաբերյալ: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ նախարարությունը հղում է արել ՀՀ պետական բյուջեի մասին համապատասխան տարվա օրենքի հավելվածներին, ինչը ոչ պատշաճ հղում է, քանի որ հավելվածները չեն պարունակում կոնկրետ այն տեղեկությունները, որոնք պահանջել է ԻԱԿ-ը: http://www.givemeinfo.am/hy/case/1687/ 

  • ՃՈ պետ պարոն Արմեն Հակոբյան – 2015թ.-ի հուլիսի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությանը` խնդրելով տրամադրել տեղեկություններ 01.01.2015-01.07.2015թ.թ.-ին ՃՈ մասնակցությամբ դատական գործերի վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 18 օր անց ՃՈ-ն տրամադրել է անհիմն պատասխան: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ տեղեկության տրամադրման համար ՃՈ-ն պահանջել է 3000 ՀՀ դրամ, ինչը չի համապատասխանում “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի կանոնակարգումներին, որոնց շրջանակում ԻԱԿ-ը հարցում էր ներկայացրել ՃՈ-ին: http://www.givemeinfo.am/hy/case/1716/

  • Արթիկի քաղաքապետ պարոն Արսեն Աբրահամյան – 2015թ.-ի օգոստոսի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Արթիկի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ 01.01.2015թ.-01.07.2015թ. քաղաքապետարանի դեմ եղած դատական գործերի վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել: 
    http://www.givemeinfo.am/hy/case/1736/
  • «Ծարավ աղբյուր» համատիրության կառավարիչ պարոն Հովհաննես Ստեփանյան – 2015թ.-ի օգոստոսի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Ծարավ աղբյուր” համատիրությանը՝ խնդրելով տեղեկություններ համատիրության կանոնադրության, կառավարման մարմինների կազմի և ծախսերի վերաբերյալ: Համատիրությունը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1751/
     
  • ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար պարոն Գարիկ Հովհաննիսյան – ՀՀ քաղաքացի Սիլվա Բալայանին տեղեկություն ստանալու հարցում օգնելու համար 2015թ.-ի փետրվարի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին` խնդրելով տեղեկություններ քաղաքացու հայցադիմումի ընթացքի վերաբերյալ: Դատարանն անհիմն պատասխան է տրամադրել: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ դատարանը պատասխան է տրամադրել ոչ թե քաղաքացու` հարցման մեջ նշված հայցադիմումի, այլ քաղաքացու ներկայացրած այլ հայցադիմումի վերաբերյալ: Նաեւ, Դատարանը պատասխանը տրամադրել է սահմանված ժամկետի խախտմամբ` հարցումն ուղարկելուց 16 օր անց:
    http://www.givemeinfo.am/hy/case/1550/

ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաները

Հաշվի առնելով ողջամիտ ժամկետում պատասխան ստանալու մարդկանց սահմանադրական իրավունքը` ԻԱԿ-ն առանձնացված ներկայացնում է 2015թ.-ին ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաներին

  • ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության նախկին պետ պարոն Արսեն Գալստյան – 2015թ.-ի մայիսի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայությանը` խնդրելով տրամադրել տեղեկություններ Երևան քաղաքում տեղադրված ճանապարհային տեսախցիկների և լուսանկարահանող-արագաչափ սարքերի վերաբերյալ: ՃՈ-ն լիարժեք պատասխան է տրամադրել 1 ամիս 5 օր անց: Թեև պատասխան գրությունը թվագրված է հունիսի 24, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է հունիսի 27-ին: http://givemeinfo.am/hy/case/1654/
  • ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարպարոն Դավիթ Հարությունյան –1. 2015թ.-ի փետրվարի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարության աշխատակազմին՝ խնդրելով տեղեկություններ կառավարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների վերաբերյալ: Կառավարությունը պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 17 օր անց: Թեև պատասխան գրությունը թվագրված է մարտի 2, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է մարտի 12-ին: http://givemeinfo.am/hy/case/1584/ 
    2015թ.-ի ապրիլի 16-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ կառավարությանը` խնդրելով տեղեկություններ կառավարության կողմից ՀՀ-ում գործող ՀԿ-ների ֆինանսավորման վերաբերյալ: ՀՀ կառավարությանն ուղղված հարցմանը լիարժեք պատասխան է ստացվել ՀՀ ֆինանսների նախարարությունից հարցումն ուղարկելուց 21օր անց: http://givemeinfo.am/hy/case/1647/
  • Գեղարքունիքի մարզպետ պարոն Ռաֆիկ Գրիգորյան – 2015թ.-ի հունվարի 27-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին` խնդրելով տեղեկություններ մարզպետարանի` տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձի վերաբերյալ: Մարզպետարանը պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 20 օր անց: Թեև պատասխան գրությունը թվագրված է փետրվարի 13, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է փետրվարի 16-ին: http://www.givemeinfo.am/hy/case/1538/

Սեվ ցուցակ 2014

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2014թ.-ի ընթացքում:

  • Պարոն Գագիկ Խաչատրյան – ՀՀ ֆինանսների նախարար

2014թ.-ի դեկտեմբերի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ֆինանսների նախարարությանը` խնդրելով տեղեկություններ նախարարության ծառայողական ավտոմեքենաների վերաբերյալ: Նախարարությունը մերժել էր խնդրվող տեղեկության տրամադրումը: Մերժումը համարվել է անհիմն, քանի որ նախարարությունը չի նշել այն իրավական հիմքը (համապատասխան նորմերը), որոնց համաձայն խնդրվող տեղեկությունը համարվում է գաղտնիք, և դրա տրամադրումը ենթակա է մերժման, այնինչ մերժման հիմքի (համապատասխան նորմի) վկայակոչումը “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի պահանջ է: Բացի այդ, ըստ վերոնշյալ օրենքի` եթե խնդրվող տեղեկության մի մասն է ենթակա մերժման, ապա տեղեկությունը ենթակա է տրամադրման մնացած մասի վերաբերյալ: Օրենքի այս պահանջը նույնպես նախարարությունը չի պահպանել: http://www.givemeinfo.am/hy/case/1513/

  • Պարոն Ռոբերտ Գրիգորյան – Մեծամորի քաղաքապետ

2014թ.-ի հոկտեմբերի 31-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Մեծամորի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ քաղաքապետի գործուղումների և քաղաքում ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1441/ 

  • Պարոն Վանուշ Ամրիաղյան – Նոյեմբերյանի քաղաքապետ

2014թ.-ի նոյեմբերի 5-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Նոյեմբերյանի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ քաղաքապետի գործուղումների և քաղաքում ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1470/ 

  • Պարոն Վարդան Հովհաննիսյան – Ջերմուկի քաղաքապետ

2014թ.-ի նոյեմբերի 5-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Ջերմուկի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ քաղաքապետի գործուղումների և քաղաքում ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել:
http://www.givemeinfo.am/hy/case/1466/

  • Պարոն Գագիկ Մաթեւոսյան – Նոր Հաճնի քաղաքապետ

2014թ.-ի նոյեմբերի 5-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Նոր Հաճնի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ քաղաքապետի գործուղումների և քաղաքում ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել:
http://www.givemeinfo.am/hy/case/1456/

  • Պարոն Կարեն Գրիգորյան – Էջմիածնի քաղաքապետ

2014թ.-ի հոկտեմբերի 31-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Էջմիածնի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ քաղաքապետի գործուղումների և քաղաքում ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ: Քաղաքապետարանը անհիմն պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 11 օր անց: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ քաղաքապետարանը մի կողմից չի տրամադրել գործուղումների համար ծախսված գումարների մասին խնդրված տեղեկութոյւնները, մյուս կողմից` քաղաքում ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ խնդրված տեղեկությունները ստանալու համար առաջարկել է սպասել 2015թ.-ին նախորդ տարվա հաշվետվության հրապարակմանը: Նման պատասխանը հակասում է “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքին և ՏԱ սկզբունքներին:
http://www.givemeinfo.am/hy/case/1440/ 

  • Պարոն Գագիկ Մուրադյան – Արտաշատի քաղաքապետ

2014թ.-ի հուլիսի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Արտաշատի քաղաքապետարան` խնդրելով տեղեկություններ Արտաշատի բյուջեի ծախսերի վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել:
http://www.givemeinfo.am/hy/case/1387/

  • Պարոն Սամվել Բալասանյան – Գյումրիի քաղաքապետ

2014թ.-ի հուլիսի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Գյումրիի քաղաքապետարան` խնդրելով տեղեկություններ Գյումրիի բյուջեի ծախսերի վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել:
http://www.givemeinfo.am/hy/case/1392/

  • Պարոն Գորիկ Հակոբյան – ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն

2014թ.-ի հուլիսի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը` խնդրելով հայտնել, թե ո՞վ է ծառայության` տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնյան, ինչպես նաև տրամադրել ծառայության` տեղեկատվության տրամադրման կարգի լուսապատճենը: ԻԱԿ-ը հարցումն ուղարկել էր ԱԱԾ-ի nss@nss.am հասցեով, որը նշված է որպես վարչության էլ. փոստի հասցե ՀՀ կառավարության www.gov.am կայքում: Ծառայությունը հարցմանը չի պատասխանել:
http://www.givemeinfo.am/hy/case/1401/ 

  • Պարոն Արտյոմ Մովսեսյան – ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ

2014թ.-ի հուլիսի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` խնդրելով հայտնել, թե ո՞վ է վարչության` տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնյան, ինչպես նաև տրամադրել վարչության` տեղեկատվության տրամադրման կարգի լուսապատճենը: ԻԱԿ-ը հարցումն ուղարկել էր վարչության gdca@aviation.am հասցեով, որը նշված է որպես վարչության էլ. փոստի հասցե ՀՀ կառավարության www.gov.am կայքում: Վարչությունը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1400/

 

  • Տիկին Գայանե Գասպարյան – Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր

2014թ.-ի ապրիլի 3-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին` խնդրելով տեղեկություններ համալսարանի դասախոսական կազմի վերաբերյալ: Համալսարանն ԻԱԿ-ի հարցմանը պատասխանել է 10.06.2014թ.-ին, այն բանից հետո, երբ ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու եւ տեղեկությունը չտրամադրելու համար հայց էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ Համալսարանի: Այս պատասխանն ԻԱԿ-ը հավասարեցնում է լուռ մերժման (հաշվի առնելով միայն դատարան դիմելուց հետո հարցմանը պատասխանելու փաստը), ուստի Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորը չի ներառվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաների ցուցակում:

  • Պարոն Ժան-Ժակ Մոնտուա – Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր

2014թ.-ի ապրիլի 3-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանում ֆրանսիական համալսարանին` խնդրելով տեղեկություններ համալսարանի դասախոսական կազմի վերաբերյալ: Համալսարանն ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել: 

  • Պարոն Զավեն Սարգսյան – Երեւանի “Մեսրոպ Մաշտոցի անվան” համալսարանի ռեկտոր

2014թ.-ի ապրիլի 3-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երեւանի “Մեսրոպ Մաշտոցի անվան” համալսարանին` խնդրելով տեղեկություններ համալսարանի դասախոսական կազմի վերաբերյալ: Համալսարանն ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել:

  • Պարոն Հենրիկ Սարգսյանին – “Գալիք” համալսարանի ռեկտորի պաշտոնակատար

2014թ.-ի ապրիլի 3-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երեւանի “Գալիք” համալսարանին` խնդրելով տեղեկություններ համալսարանի դասախոսական կազմի վերաբերյալ: Համալսարանն ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել:

  • Պարոն Կորյուն Աթոյան – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր

2014թ.-ի ապրիլի 16-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին` խնդրելով տրամադրել ՀՊՏՀ-ի` 1990 և 1991թ.թ.-ի բոլոր շրջանավարտների ցուցակը (անուն-ազգանունները): Հարցումն ուղարկելուց 9 օր անց ՀՊՏՀ-ն պատասխան գրությամբ հայտնեց, որ ԻԱԿ-ի հարցման բովանդակությունից անհայտ է քաղաքացու, թե իրավաբանական անձի կողմից է հարցումը կատարվել: Սա համարվել է անհիմն պատասխան, քանի որ ԻԱԿ-ն ավելի քան 10 տարի է տեղեկություն ստանալու գրավոր հարցումներով դիմում է տեղեկություն տնօրինող մարմիններին նույն ձևով, ինչ դիմել է ՀՊՏՀ-ին, և որևէ դեպքում նման պատասխան չի ստացել: Ավելին, հարցումից ակնհայտ է, թե ով է դիմողը (որ կազմակերպությունն է դիմողը)` հացումը կազմված է ԻԱԿ-ի ձևաթղթի վրա, ունի ելից հերթական համար և այլն:

2014թ.-ի մայիսի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը իր անունից տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին` խնդրելով տրամադրել ՀՊՏՀ-ի` 1990 և 1991թ.թ.-ի բոլոր շրջանավարտների ցուցակը (անուն-ազգանունները): Սա ըստ էության կրկնակի ուղարկված հարցում էր, քանի որ ՀՊՏՀ-ն չէր տրամադրել ԻԱԿ-ի կողմից 2014թ.-ի ապրիլի 16-ին ուղարկված տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ խնդրված նույն տեղեկությունները: Գևորգ Հայրապետյանի կողմից հարցումն ուղարկելուց 14 օր անց ՀՊՏՀ-ն պատասխանեց, որ չի կարող տրամադրել պահանջվող տեղեկությունները, քանի որ դա կապված է մեծածավալ աշխատանքների հետ, իսկ ՀՊՏՀ-ն նշված աշխատանքները կատարելու համար աշխատողներ տրամադրելու հնարավորություն չունի: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ նման պատասխանը չի բխում “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքից, նախատեսված չէ օրենքով: Հաշվի առնելով տեղեկության չտրամադրման համար պատասխանում նշված պատճառը` Գեւորգ Հայրապետյանը հեռախոսազանգի միջոցով դիմել եմ ՀՊՏՀ-ին եւ խնդրել է իրեն հնարավորություն տալ տեղում ծանոթանալ պահանջվող տեղեկություններին` հետ վերցնելով իր հարցումը: Նման հնարավորություն սահմանված է “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով: Սակայն ՀՊՏՀ-ից բանավոր հայտնել են, որ ռեկտորը նպատակահարմար չի գտնում իմ այցը բուհի արխիվ եւ մերժում է պահանջվող տեղեկությանը տեղում ծանոթանալու խնդրանքը:   

  • Պարոն Սեյրան Օհանյան – ՀՀ պաշտպանության նախարար

2014թ.-ի մարտի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ քաղաքացի Էդվարդ Հովհաննիսյանի խնդրանքով դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը` խնդրելով տրամադրել տեղեկություններ զինվորական ծառայության պիտանելության համար անթույլատրելի հիվանդությունների վերաբերյալ: Նախարարությունն ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել (տես` http://givemeinfo.am/hy/case/1326/): 

  • Տիկին Հասմիկ Պողոսյան – ՀՀ մշակույթի նախարար

2014թ.-ի մարտի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ մշակույթի նախարարությանը` խնդրելով տեղեկություններ “Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն” ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի թեկնածուների վերաբերյալ: Նախարարությունը տրամադրել է անհիմն պատասխան: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ նախարարությունը հարցման 2-րդ հարցով խնդրված տեղեկությունը մերժել է անհիմն` օրենքով չսահմանված պատճառաբանությամբ (տես`http://givemeinfo.am/hy/case/1329/): 

  • Պարոն Նորայր Մուրադխանյան – ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ քաղաքացի Նաիրա Կարապետյանի խնդրանքով 2014թ.-ի մարտի 27-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը և խնդրել է տեղեկություններ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունները տրամադրելու համար պահանջել է ներկայացնել փաստաբանական արտոնագիր: Սա անհիմն պահանջ է, քան որ տեղեկություն ստանալու իրավունքը յուրաքանչյուրի իրավունքն է, այլ ոչ թե փաստաբանների մենաշնորհը, եւ պետք է իրացվի առանց խտրականության (տես` http://givemeinfo.am/hy/case/1331/):

ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաները

Հաշվի առնելով մարդկանց` ողջամիտ ժամկետում պատասխան ստանալու սահմանադրական իրավունքը, տեղեկություն ստանալու հարցումներին օրենսդրությամբ սահմանված ժամկետներում պատասխանելու կարեւորությունը` ԻԱԿ-ն այսուհետ առանձնացված է ներկայացնելու ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաներին:

 

  • Պարոն Արմեն Երիցյան – ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար

2014թ.-ի դեկտեմբերի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը` խնդրելով տեղեկություններ նախարարության ծառայողական ավտոմեքենաների վերաբերյալ: Նախարարությունը լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 28 օր անց: Թեև պատասխան գրությունը թվագրված է 2015թ.-ի հունվարի 14, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է 2015թ.-ի հունվարի 15-ին: Հարկ է նշել սակայն, որ 2014թ.-ի դեկտեմբերի 31-ից 2015թ.-ի հունվարի 11-ը ներառյալ ոչ աշխատանքային օրեր են եղել, սակայն անգամ տոնական օրերը չհաշվարկելու դեպքում նույնպես պատասխանը համարվում է ուշացած, քանի որ առանց տոնական օրերի հաշվարկի պատասխանը տրամադրվել է հարցումն ուղարկելուց 17 օր անց: http://www.givemeinfo.am/hy/case/1510/ 

  • Տիկին Հասմիկ Պողոսյան – ՀՀ մշակույթի նախարար

2014թ.-ի նոյեմբերի 12-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ մշակույթի նախարարությանը` խնդրելով տեղեկություններ 2012-2014թ.թ.-ի ընթացքում պետական բյուջեի միջոցներով տպագրված գրքերի մասին: Նախարարությունը 27 թերթ առդիրով լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 23 օր հետո: http://www.givemeinfo.am/hy/case/1493/

  • Պարոն Գուրգեն Մարտիրոսյան – Գավառի քաղաքապետ

2014թ.-ի նոյեմբերի 5-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Գավառի քաղաքապետարանին և խնդրել տեղեկություններ քաղաքի բյուջեի ծախսերի վերաբերյալ: Քաղաքապետարանը 16 թերթ առդիրով լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 16 օր անց: http://www.givemeinfo.am/hy/case/1489/
2014թ.-ի հուլիսի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Գավառի քաղաքապետարան` խնդրելով տեղեկություններ Գավառի բյուջեի ծախսերի վերաբերյալ: Քաղաքապետարանը լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 16 օր անց: http://www.givemeinfo.am/hy/case/1389/ 

  • Պարոն Հայկազ Խաչիկյան – Ախթալայի քաղաքապետ

2014թ.-ի հոկտեմբերի 31-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Ախթալայի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ քաղաքապետի գործուղումների և քաղաքում ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ: Քաղաքապետարանն էլեկտրոնային փոստի միջոցով լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 19 օր հետո: http://www.givemeinfo.am/hy/case/1446/

  • Պարոն Գագիկ Խաչատրյան – ՀՀ ֆինանսների նախարար

2014թ.-ի նոյեմբերի 5-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ֆինանսների նախարարությանը և խնդրել տեղեկություններ նախարարության աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների բենզինի ծախսի վերաբերյալ: Նախարարությունն էլեկտրոնային փստի միջոցով լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուաղրկելուց 16 օր հետո: http://www.givemeinfo.am/hy/case/1488/

 

  •  Պարոն  Միհրան Պողոսյան – ՀՀ գլխավոր հարկադիր կատարող

2014թ.-ի սեպտեմբերի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցումներով դիմել էր ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը` մի հարցմամբ խնդրելով տեղեկություններ հարկադիր կարգով բռնագանձման ենթակա գումարների վերաբերյալ, մյուսով` տեղեկություններ հարկադիր կատարման վարույթի վերաբերյալ: ԴԱՀԿ-ն ԻԱԿ-ի մի հարցմանը պատասխանել է հարցումն ուղարկելուց 15 օր, իսկ մյուսին` 1 ամիս 5 օր հետո: http://www.givemeinfo.am/hy/case/1409/ և http://www.givemeinfo.am/hy/case/1410/ 

  • Պարոն Սեյրան Օհանյան – ՀՀ պաշտպանության նախարար

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` 2014թ.-ի մարտի 19-ի հարցմանը ՀՀ պաշտպանության նախարարությունը պատասխանել էր հարցումն ուղարկելուց 2 ամիս 8 օր հետո: Ուստի տեղեկություն ստանալու հարցմանը պատասխանելու ժամկետներն էականորեն խախտելու համար ՀՀ պաշտպանության նախարարը հայտնվել է ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաների ցուցակում: 

  • Պարոն Արմեն Դարբինյանին – Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ռեկտոր

2014թ.-ի ապրիլի 3-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանին` խնդրելով տեղեկություններ համալսարանի դասախոսական կազմի վերաբերյալ: Համալսարանը լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 15 օր անց:

Սեվ ցուցակ 2013

Տեղեկատվության ազատության իրավունքի կիրառման պրակտիկան այսօր ցույց է տալիս, որ որպես կանոն տեղեկություն ստանալու հարցումների մեծամասնությունն անպատասխան չի մնում` տեղեկություն տնօրինող գրեթե բոլոր մարմիններն էլ արձագանքում են ԻԱԿ-ի ՏԱ հարցումներին` առնվազն կրկնակի հարցմանը տրամադրելով պատասխան: Հարկ է սակայն նշել, որ սա պատասխան գրությունների որակական ցուցանիշ չէ. դեռևս շատ են թերի պատասխանները, անհիմն մերժումները և անհիմն պատասխանները, որոնք, սակայն, նախկինում սև ցուցակում չէին արտացոլվում: Վերոնշյալը հաշվի առնելով` 2013թ.-ի հուլիսի 11-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայտարարեց, որ այդուհետ խստացնում է Սեւ ցուցակի չափորոշիչները (ԻԱԿ-ի www.foi.am կայքի “Նորություններ և իրադարձություններ” բաժին` https://foi.am/news): Այդ մասին ԻԱԿ-ը նշել է նաեւ իր կայքի “Սև և սպիտակ ցուցակներ” բաժնի “Չափորոշիչներ” ենթաբաժնում: Ուստի, այսուհետ Սեւ ցուցակները կազմվելու են խստացված չափորոշիչներով, եւ Սև ցուցակներում ներառվելու են ոչ միայն ՏԱ հարցումներն անպատասխան թողած, այլ նաև ՏԱ հարցումներին պատասխանելու՝ օրենքով սահմանված ժամկետները խախտած, ինչպես նաև անհիմն մերժումներ, անհիմն պատասխաններ տրամադրած տեղեկություն տնօրինողները։ 

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2013թ.-ի ընթացքում: 

  • Պրն Հովիկ Աբրահամյան – ՀՀ Ազգային ժողովի նախագահ

2013թ.-ի օգոստոսի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային ժողովին` խնդրելով տրամադրել տեղեկություններ ՀՀ ԱԺ-ի ծառայողական բջջային հեռախոսահամարների վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 6 օր անց ԱԺ-ն միջանկյալ գրությամբ հայտնեց, որ խնդրվող տեղեկությունները տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի հարցման պատասխանը կտրամադրվի “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով նման դեպքում սահմանված 30-օրյա ժամկետում: ԱԺ-ն ընդամենը կես էջ բովանդակությամբ ուշացած լիարժեք պատասխան է տրամադրել 30-օրյա ժամկետի ավարտից հետո` 2013թ.-ի հոկտեմբերի 1-ին, ուստի Սեւ ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար: http://givemeinfo.am/hy/case/1279/

2012թ.-ի նոյեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային ժողովին` խնդրելով տրամադրել ՀՀ ԱԺ նախագահի` 2012թ.-ի 1-ին կիսամյակի կարգադրությունների պատճենները: ԱԺ-ն տրամադել էր թերի պատասխան` ըստ հերթական համարների չներկայացնելով որոշ կարգադրությունների պատճեններ: 2013թ.-ի մարտի 7-ին ԻԱԿ-ը կրկնակի հարցմամբ դիմեց ԱԺ-ին` խնդրելով տրամադրել պակասող կարգադրությունները: Սակայն, ԱԺ-ն տրամադրեց անհիմն մերժում` պատճառաբանելով, որ տվյալ կարգադրությունները պարունակում են աշխատողի վերաբերյալ անձնական տվյալներ (տես` http://givemeinfo.am/hy/case/1093/ եւ http://givemeinfo.am/hy/case/1162/): 

  • Պրն Սամվել Թադևոսյան – ՀՀ քաղաքաշինության նախարար

2013թ.-ի ապրիլի 3-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ քաղաքաշինության նախարարությանը և խնդրել նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի պատճենները: Հարցումն ուղարկելուց 16 օր հետո նախարարությունը անհիմն մերժում է տրամադրել` պատճառաբանելով, որ դրանք պարունակում են առևտրային գաղտնիք այն կազմակերպությունների վերաբերյալ, ում հետ կնքվել են պայմանագրերը (տես` http://givemeinfo.am/hy/case/1182/):

Մատնանշելով մերժման անհիմն լինելը` ԻԱԿ-ը 2013թ.-ի հունիսի 24-ին կրկնակի հարցմամբ էր դիմել նախարարությանը` ևս մեկ անգամ խնդրելով տրամադրել նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի պատճենները: Կրկնակի հարցումն ուղարկելուց 18 օր անց նախարարությունը տրամադրել է անհիմն մերժում: Այս պատասխանը ևս համարվել է անհիմն մերժում, քանի որ նախարարությունը հայտնել է տվյալներ նախարարության կնքած պայմանագրերի վերաբերյալ, սակայն պայմանագրերի պատճենները կրկին չի տրամադրել: (տես` http://givemeinfo.am/hy/case/1222/): Նշենք, որ նախարարությունը հայտնել է, որ կնքել է 19 պայմանագիր, իսկ իր կնքած այդ պայմանագրերից 4-ը տեղադրել է նաեւ ՀՀ կառավարության www.e-gov.am կայքում (https://www.e-gov.am/transparent/page=1;yr=2012;min=14/): Ուստի անհասկանալի է, եթե պահանջվող փաստաթղթերի մի մասն արդեն պաշտոնապես հրապարակվել է, ապա ինչու են հարցման դեպքում դրանք համարվել առեւտրային գաղտնիք: 

  • Պրն Արմեն Մովսիսյան – ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար

2013թ.-ի օգոստոսի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը` խնդրելով տրամադրել “Գլոբալ Գոլդ Մայնինգ” ՍՊԸ-ի և ՀՀ Կառավարության միջև 2008թ.-ի փետրվարի 20-ին կնքված համաձայնագրի պատճենը: Հարցումն ուղարկելուց 3 օր անց նախարարությունն էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրել է հղումով պատասխան` հայտնելով, որ խնդրվող համաձայնագիրը գտնվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իր հերթին է հղում արել էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, արդյունքում փակուղու առաջ դնելով տեղեկություն փնտրողին: http://givemeinfo.am/hy/case/1273/

  • Պրն Վահրամ Ավանեսյան – ՀՀ էկոնոմիկայի նախարար

2013թ.-ի օգոստոսի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` խնդրելով տրամադրել տեղեկություններ նախարարության ծառայողական բջջային հեռախոսահամարների վերաբերյալ: Նախարարությունը լիարժեք ուշացած պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 16 օր հետո: Թեև պատասխան գրությունը թվագրված է սեպտեմբերի 3, սակայն գրության փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է սեպտեմբերի 6-ին, ուստի նախարարությունը Սեւ ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար: http://givemeinfo.am/hy/case/1288/

2013թ.-ի օգոստոսի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` խնդրելով տրամադրել “Գլոբալ Գոլդ Մայնինգ” ՍՊԸ-ի և ՀՀ Կառավարության միջև 2008թ.-ի փետրվարի 20-ին կնքված համաձայնագրի պատճենը: Հարցումն ուղարկելուց 14 օր անց նախարարությունը տրամադրեց հղումով պատասխան` նշելով, որ համաձայնագիրը 2008թ.-ին փոխանցվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն իր հերթին է հղում արել էկոնոմիկայի նախարարությանը, արդյունքում փակուղու առաջ դնելով տեղեկություն փնտրողին: http://givemeinfo.am/hy/case/1299/

  • Պրն Արսեն Գալստյան – ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետ

2013թ.-ի օգոստոսի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ քաղաքացի Ժիրայր Սուքիասյանի խնդրանքով տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությանը` խնդրելով տեղեկություններ տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտման վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 19 օր անց ՃՈ-ն պատասխան գրությամբ մերժել է տրամադրել խնդրվող տեղեկությունները` պատճառաբանելով, որ ԻԱԿ-ը չի ներկայացրել ՀՀ քաղաքացու անունից հանդես գալու լիազորությունը հավաստող փաստաթուղթ: Մերժումը համարվել է անհիմն, քանի որ քաղաքացիների տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանությունը, այդ թվում` տեղեկություն տնօրինողներին ՀՀ քաղաքացիների խնդրանքով տեղեկություն ստանալու հարցումներ ներկայացնելը, ԻԱԿ-ի կանոնադրական նպատակներից է, և ԻԱԿ-ն այդպիսի գործառույթ իրականացնում է ավելի քան 11 տարի: http://givemeinfo.am/hy/case/1265/

2013թ.-ի օգոստոսի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությանը` խնդրելով տեղեկություններ տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտման վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 19 օր անց ՃՈ-ն պատասխան գրությամբ հայտնել է, որ խնդրվող տեղեկությունները չի կարող տրամադրել, քանի որ դրանք բացակայում են` չեն պահպանվել արխիվում, ուստի Սեւ ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար: http://givemeinfo.am/hy/case/1264/

ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունն անպատասխան է թողել 2013թ.-ի սեպտեմբերի 4-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ուղարկած տեղեկություն ստանալու գրավոր երկու հարցումները: http://givemeinfo.am/hy/case/1300/ և http://givemeinfo.am/hy/case/1301/

  • Պրն Տարոն Մարգարյան – Երեւանի քաղաքապետ

2013թ.-ի հոկտեմբերի 18-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Երևան քաղաքի Բաբաջանյան 18 շենքի բնակիչների խնդրանքով տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ Բաբաջանյան 18 շենքի հարևանությամբ իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ: Քաղաքապետարանը լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 17 օր անց: Թեև պատասխան գրությունը թվագրված է հոկտեմբերի 31, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է նոյեմբերի 4-ին: http://givemeinfo.am/hy/case/1309/

2013թ.-ի հունիսի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ Երևանի Անգլիական այգու (Սունդուկյանի այգու) բարեկարգման աշխատանքների վերաբերյալ: Քաղաքապետարանը լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 1 ամիս 7 օր հետո, ուստի Սեւ ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար: Թեև քաղաքապետարանի պատասխան գրությունը թվագրված է հուլիսի 26, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է օգոստոսի 2-ին: http://givemeinfo.am/hy/case/1228/

2013թ.-ի հուլիսի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված տեսախցիկների վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 14 օր անց քաղաքապետարանը տրամադել է անհիմն պատասխան: ԻԱԿ-ը պատասղանը համարել է անհիմն, քանի որ քաղաքապետարանը հղում է արել “Փարքինգ Սիթի Սերվիս” ՓԲԸ-ին, որն էլ իր հերթին հայտնել է, որ ՓԲԸ-ն տեղեկատվություն տնօրինող մարմին չի կարող համարվել: Արդյունքում, քաղաքապետարանը փակուղու առաջ է դրել տեղեկություն փնտրողին: http://givemeinfo.am/hy/case/1250/

  • Պրն Արա Սադոյան – Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

2013թ.-ի հունիսի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի Կենտրոն վարչական շրջանին` խնդրելով տեղեկություններ Երևանի Անգլիական այգու (Սունդուկյանի այգու) բարեկարգման աշխատանքների վերաբերյալ: Վարչական շրջանը հարցմանը հղումով պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 19 օր հետո, ուստի Սեւ ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար: Թեև պատասխան գրությունը թվագրված է հուլիսի 13, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է հուլիսի 15-ին: http://givemeinfo.am/hy/case/1229/

  • Պրն Վազգեն Հարությունյան – “Փարքինգ Սիթի Սերվիս” ՓԲԸ-ի տնօրեն

2013թ.-ի նոյեմբերի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Փարքինգ Սիթի Սերվիս” ՓԲԸ-ին` խնդրելով տեղեկություններ Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված տեսախցիկների վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 4 օր անց տրամադրված պատասխան գրությամբ ՓԲԸ-ն անհիմն մերժել է տրամադրել խնդրվող տեղեկությունները` պնդելով, որ ՓԲԸ-ն հանրային նշանակության մարմին չէ: http://givemeinfo.am/hy/case/1315/

2013թ.-ի հուլիսի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Փարքինգ Սիթի Սերվիս” ՓԲԸ-ին` խնդրելով տեղեկություններ Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված տեսախցիկների վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 6 օր անց ՓԲԸ-ն տրամադրել է անհիմն մերժում` պնդելով, որ ՓԲԸ-ն հանրային նշանակության մարմին չէ` հարությանը ծառայություն չի մատուցում: Նշենք, որ վերոնշյալ տեղեկությունները ստանալու համար ՓԲԸ-ի վրա հղում էր արել Երևանի քաղաքապետարանը: Արդյունքում, ՓԲԸ-ն փակուղու առաջ է դրել տեղեկություն փնտրողին: http://givemeinfo.am/hy/case/1252/

2013թ.-ի օգոստոսի 8-ին “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” ՀԿ-ն (Երևանի հակակոռուպցիոն կենտրոնը) տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Փարքինգ Սիթի Սերվիս0” ՓԲԸ-ին` խնդրելով տրամադրել ՓԲԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրի, ինչպես նաև տեսախցիկներ տեղադրելու համար ՓԲԸ-ին տրամադրված թույլտվությունների պատճենները: Հարցումն ուղարկելուց 4 օր անց տրամադրված պատասխան գրությամբ ՓԲԸ-ն մերժել է տրամադրել խնդրվող տեղեկությունները` պատճառաբանելով, որ ՓԲԸ-ն տեղեկատվություն տնօրինող չէ: http://givemeinfo.am/hy/case/1267/

  • Պրն Կարեն Աճեմյան – “Պոլտերգեյստ-2” ՍՊԸ-ի տնօրեն 

2013թ.-ի հուլիսի 30-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Պոլտերգեյստ-2” ՍՊԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՍՊԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: ՍՊԸ-ն հարցմանը չի պատասխանել: http://givemeinfo.am/hy/case/1261/

  • Տկն Աննա Վանեցյան – “Կոստանդյան եղբայրներ” ՍՊԸ-ի տնօրեն

2013թ.-ի հուլիսի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Կոստանդյան եղբայրներ” ՍՊԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՍՊԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: ՍՊԸ-ն պատասխան էր տրամադրել հարցումն ուղարկելուց 3 օր անց (հարցումը ստանալուց 1 օր անց, ինչը հավաստվում է ԻԱԿ-ի ստացած ծանուցմամբ և պատասխան գրության ծրարի փոստային կնիքի ամսաթվով): ՍՊԸ-ի իրավաբանը հայտնել էր, որ պահանջվող տեղեկատվությանը տիրապետում են ընկերության տնօրենը և հաշվապահը, ովքեր միաժամանակ գտնվում են արձակուրդում, ուստի տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել սեպտեմբեր ամսվա 2-րդ կեսին: ԻԱԿ-ը այս պատասխանը որակել է որպես անհիմն պատասխան, քանի որ առնվազն տարակուսելի է, որ ՍՊԸ-ի և տնօրենը, և հաշվապահը միաժամանակ արձակուրդում են գտնվելու մինչև սեպտեմբերի 2-րդ կեսը, այսինքն, շուրջ 50 օր հարցումն ուղարկելուց հետո, իսկ այդ ընթացքում նրանց փոխարինող չկա: http://givemeinfo.am/hy/case/1249/

  • Պրն Հարություն Երեմյան – “Երևանի էլեկտրատրանսպորտ” ՓԲԸ-ի տնօրեն

2013թ.-ի հուլիսի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Երևանի էլեկտրատրանսպորտ” ՓԲԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՓԲԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 7 օր անց ՓԲԸ-ն միջանկյալ պատասխան գրությամբ հայտնել է, որ խնդրվող տեղեկությունները ծավալուն են և կտրամադրվեն 1 ամսվա ընթացքում: Նշենք, որ ԻԱԿ-ը հարցումն ուղարկել է հետադարձ ծանուցմամբ պատվիրված նամակով, և ծանուցվել է, որ ՓԲԸ-ն հարցումը ստացել է հուլիսի 24-ին, ուստի հարցմանը պատասխանելու 30-օրյա ժամկետը ԻԱԿ-ը հաշվարկում է հուլիսի 24-ից: 30-օրյա ժամկետի ավարտից հետո` սեպտեմբերի 6-ին, ՓԲԸ-ն տրամադրեց ՓԲԸ-ն տրամադրեց իր միջանկյալ գրությանը տրամաբանորեն հակասող թերի պատասխան: ՓԲԸ-ն Սեւ ցուցակում է հայտնվում ինչպես թերի պատասխան տրամադրելու, այնպես էլ ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար: http://givemeinfo.am/hy/case/1248/

  • Պրն Էլբակ Թարփոշյան – “Երևանի ավտոբուս” ՓԲԸ-ի տնօրեն

2013թ.-ի հուլիսի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Երևանի ավտոբուս” ՓԲԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՓԲԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 10 օր անց ՓԲԸ-ն միջանկյալ պատասխան գրությամբ հայտնել է, որ խնդրվող տեղեկությունները տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում: Նշենք, որ ԻԱԿ-ը հարցումն ուղարկել է հետադարձ ծանուցմամբ պատվիրված նամակով և ծանուցվել է, որ ՓԲԸ-ն հարցումը ստացել է հուլիսի 24-ին, ուստի հարցմանը պատասխանելու 30-օրյա ժամկետը ԻԱԿ-ը հաշվարկում է հուլիսի 24-ից: Մինչև 30-օրյա ժամկետի ավարտը` օգոստոսի 21-ին ՓԲԸ-ն տրամադրեց իր միջանկյալ գրությանը տրամաբանորեն հակասող անհիմն մերժմամբ պատասխան: http://givemeinfo.am/hy/case/1247/

  • Պրն Արամ Հակոբյան – “Ավտոբուս” ՓԲԸ-ի տնօրեն

2013թ.-ի հուլիսի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Ավտոբուս” ՓԲԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՓԲԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: ՓԲԸ-ն հարցմանը չի պատասխանել: http://givemeinfo.am/hy/case/1246/

  • Պրն Արտակ Նավասարդյան – “Դյակո-Արթ” ՍՊԸ-ի տնօրեն

2013թ.-ի հուլիսի 24-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Դյակո-Արթ” ՍՊԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՍՊԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: ՍՊԸ-ն հարցմանը չի պատասխանել: http://givemeinfo.am/hy/case/1257/

  • Պրն Համլետ Գրիգորյան – “Բյուրակն” ՍՊԸ-ի տնօրեն

2013թ.-ի հուլիսի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Բյուրակն” ՍՊԸ-ին և խնդրել տեղեկություններ Երևանի Անգլիական այգու (Սունդուկյանի այգու) բարեկարգման աշխատանքների վերաբերյալ: ՍՊԸ-ն հարցմանը չի պատասխանել: http://givemeinfo.am/hy/case/1259/

  • Պրն Աշոտ Արշակյան – “Արշակյան եղբայրներ” ՍՊԸ-ի տնօրեն

2013թ.-ի հուլիսի 30-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Արշակյան եղբայրներ” ՍՊԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՍՊԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: ՍՊԸ-ն հարցմանը չի պատասխանել: http://givemeinfo.am/hy/case/1260/

Սպիտակ Ցուցակ -2012

2011թ.-ից Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր տարեկան Սեւ ցուցակին զուգահեռ հրապարակում է նաեւ տարեկան Սպիտակ ցուցակ: Բոլոր այն գերատեսչությունները, որոնք եռամսյակային Սեւ ցուցակներում հայտնվելուց հետո վերանայում են տեղեկատվության ազատության ոլորտում իրենց գործունեությունը եւ բարեփոխումներ կիրականացնում տեղեկատվության մատչելիությունն ապահովելու նպատակով, այլեւս չեն ընդգրկվում տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պաշտոնյաների տարեկան ամփոփ Սեւ ցուցակում: Այդ գերատեսչություններն ու նրանց ղեկավարներն ընդգրկվում են ԻԱԿ-ի ամենամյա Սպիտակ ցուցակում:

  • Լևոն Խալիկյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը հայտնվել էր 4-րդ եռամսյակային Սեւ ցուցակում, քանի որ անհիմն պատասխան էր տրամադրել 2012թ.-ի հոկտեմբերի 5-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ուղարկած տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը, որով ԻԱԿ-ը խնդրել էր հայտնել, թե որտե՞ղ և ի՞նչ կարգով է տեսչությունը հրապարակում ՏԱ մասին ՀՀ օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները: Պատասխանը համարվել էր անհիմն, քանի որ տեսչությունը նշել էր, որ խնդրվող տեղեկությունները զետեղված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում, որտեղ, սակայն, դրանք առկա չէին, մասնավորապես՝ կայք-էջի` Շուկայի վերահսկողության պետական տեսչությանը վերաբերող հետևյալ հասցեում` www.mineconomy.am/arm/49/gortsaruyt.html:

Ուստի, ԻԱԿ-ը 20.11.2012թ.-ին դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝ խնդրելով ապահովել, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ավել, քան յոթ օրվա ընթացքում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայք-էջում տեղադրվի Շուկայի վերահսկողության պետական տեսչության վերաբերյալ` ՏԱ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը: Եվ 2012թ. դեկտեմբերի 3-ի դրությամբ արդեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայք-էջի շուկայի վերահսկողության պետական տեսչության բաժնում տեղադրված են տվյալ ծառայության կողմից իրականացված 2011 և 2012թթ.. ստուգումների ամփոփ հաշվետվությունները, ստուգումների ընթացքում պահանջվող փաստաթղթերը, ստուգաթղթերի լրացման վերաբերյալ ուղեցույց, տեսչության հասցեն, հեռախոսահամարները, նաև՝ օրենսդրության փաթեթը, որի շրջանակներում աշխատում է նշյալ կառույցը: Այսպիսով, Շուկայի վերահսկողության պետական տեսչության տվյալներն այսուհետ մատչելի են հասարակության համար:
Տես՝ http://www.givemeinfo.am/hy/case/1065/

  • Անահիտ Վարդանյան – Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցի տնօրեն

Լ. Շանթի անվան թիվ 14 դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանը հայտնվել էր ԻԱԿ-ի 3-րդ եռամսյակային սեւ ցուցակում, քանի որ անպատասխան էր թողել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ 2012թ.-ի օգոստոսի 17-ի հարցումը դպրոցում 1-ին դասարանի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ, ինչպես նաեւ 2012թ.-ի սեպտեմբերի 12-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցումը: Սեւ ցուցակում հայտնվելուց անմիջապես հետո Անահիտ Վարդանյանը կապվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ, տրամադրեց պահանջվող ողջ տեղեկատվությունը՝ խոստանալով հետագայում նույնպես գործել բաց եւ հրապարակային: Հաշվի առնելով տեղեկատվության ազատության իրավունքի խախտումը վերացնելու ուղղությամբ Լ. Շանթի անվան թիվ 14 դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանի ջանքերը՝ նա չի ներառվել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Սեւ ցուցակում եւ հայտնվել է Սպիտակ ցուցակում:
Տես՝ http://www.givemeinfo.am/hy/case/1054/ և http://w ww.givemeinfo.am/hy/case/1013/

Սև Ցուցակ -2012
Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2012թ. ընթացքում: 
 

  • Վոլոդյա Խլոյան – Վարդենիսի քաղաքապետ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ.-ի փետրվարի 17-ին ուղարկված գրավոր հարցմամբ Վարդենիսի քաղաքապետից խնդրել էր տեղեկություններ Վարդենիս քաղաքի բյուջեով ձյան մաքրման աշխատանքների համար նախատեսված և հատկացված գումարների վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել: ԻԱԿ-ը 2012թ.-ի մարտի 15-ին կրկնակի հարցում է ուղարկել քաղաքապետին, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:
Տես` http://www.givemeinfo.am/hy/entity/239/

  • Սամվել Դարբինյան – Վանաձորի քաղաքապետ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ.-ի փետրվարի 21-ին ուղարկված տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ Վանաձորի քաղաքապետից խնդրել էր տեղեկություններ Վանաձոր քաղաքի բյուջեով ձյան մաքրման աշխատանքների համար նախատեսված և հատկացված գումարների վերաբերյալ: Քաղաքապետը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանը չի պատասխանել: ԻԱԿ-ը 2012թ.-ի մարտի 15-ին կրկնակի հարցում է ուղարկել քաղաքապետին, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:
Տես՝ http://www.givemeinfo.am/hy/entity/290/

  • Սերժ Սարգսյան – Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ

2012թ.-ի մայիսի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի հանրապետական կուսակցությանը՝ խնդրելով տեղեկություններ 2012թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպած միջոցառման վերաբերյալ: Կուսակցությունը հարցումը թողել է անպատասխան: ԻԱԿ-ը հունիսի 14-ին կրկնակի հարցում է ուղարկել կուսակցությանը, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:
Տես՝ http://givemeinfo.am/hy/case/950/ և http://givemeinfo.am/hy/case/983/

  • Գագիկ Ծառուկյան – Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ

2012թ.-ի ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Բարգավաճ Հայաստան կուսակցությանը` խնդրելով տեղեկություններ կուսակցության կողմից նախընտրական քարոզչության վրա ծախսված գումարների վերաբերյալ: Կուսակցությունը հարցումը թողել է անպատասխան: ԻԱԿ-ը մայիսի 16-ին տեղեկություն ստանալու կրկնակի հարցում է ուղարկել կուսակցությանը, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել էր անպատասխան:

Նշենք, որ ԻԱԿ-ը դատական կարգով բողոքարկել է ԲՀԿ-ի լուռ մերժումը, իսկ դատական գործի ընթացքում ԲՀԿ-ն տրամադրել է պահանջվող ողջ տեղեկությունները:
Տես՝ http://givemeinfo.am/hy/case/928/ և http://givemeinfo.am/hy/case/941/, ինչպես նաեւ դատական գործը՝ https://foi.am/all-cases/item/

  • Լևոն Տեր-Պետրոսյան – “Հայ ազգային կոնգրես” դաշինքի նախագահ

2012թ.-ի ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Հայ ազգային կոնգրես” դաշինքին՝ խնդրելով տեղեկություններ կուսակցության կողմից նախընտրական քարոզչության վրա ծախսված գումարների վերաբերյալ: Դաշինքը հարցումը թողել է անպատասխան: ԻԱԿ-ը մայիսի 16-ին տեղեկություն ստանալու կրկնակի հարցում է ուղարկել դաշինքին, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:
Տես՝ http://givemeinfo.am/hy/case/929/ և http://givemeinfo.am/hy/case/943/

  • Արամ Սարգսյան – Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ

2012թ.-ի ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը` խնդրելով տեղեկություններ կուսակցության կողմից նախընտրական քարոզչության վրա ծախսված գումարների վերաբերյալ: Կուսակցությունը հարցումը թողել է անպատասխան: ԻԱԿ-ը մայիսի 16-ին կրկնակի հարցում է ուղարկել կուսակցությանը, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:

Նշենք, որ ԻԱԿ-ը դատական կարգով բողոքարկել է ՀԴԿ-ի լուռ մերժումը: Դատական գործը դեռեւս ընթացքում է:
Տես՝ http://givemeinfo.am/hy/case/933/ և http://givemeinfo.am/hy/case/940/, ինչպես նաեւ դատական գործը՝ https://foi.am/hy/all-cases/item

  • Վիկտոր Մարտիրոսյան – “Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկի պետ

29.05.2012թ.-ին ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՀ-ին և խնդրել տրամադրել տեղեկություններ 2011թ.-ին ՊՀ-ի աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Հարցումն ուղարկելուց 3 օր անց ՊՀ-ն տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ “Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՀ-ի՝ պարգևատրում ստացած աշխատակիցների և դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները: 20.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը պետական հիմնարկը պատասխանել է անհիմն մերժումով՝ պատճառաբանելով, որ խնդրվող տեղեկությունները ՊՀ-ի աշխատակիցների անհատական տվյալներ են:

Նշենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը բողոքարկել է “Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՀ-ի մերժումը: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2012թ.-ի նոյեմբերի 23-ին կայացրած վճռով ճանաչել էր ԻԱԿ-ի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը եւ պարտավորեցրել էր “Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկին տրամադրելու պահանջվող տեղեկատվությունը: Պետական հիմնարկը բողոքարկել է դատարանի վճիռը՝ վերաքննության կարգով:
Տես՝ http://www.givemeinfo.am/hy/case/988/ և http://www.givemeinfo.am/hy/case/963/, ինչպես նաեւ դատական գործը՝ https://foi.am/all-cases/item

  • Սոնա Ղարիբյան – Ֆինանսական վերահսկողության տեսչության պետ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ.-ի մայիսի 29-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Ֆինանսական վերահսկողության տեսչությանը և խնդրել տրամադրել տեղեկություններ 2011թ.-ին տեսչության աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Տեսչությունը տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ Ֆինանսական վերահսկողության տեսչության՝ պարգևատրում ստացած աշխատակիցների և դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները: 23.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը տեսչությունը պատասխանել է անհիմն մերժումով՝ համարելով դրանք տեսչության աշխատակիցների անհատական տվյալներ:

Նշենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը բողոքարկել է Ֆինանսական վերահսկողության տեսչության մերժումը դատական կարգով: Դատական գործը դեռեւս ընթացքում է:
Տես՝ http://www.givemeinfo.am/hy/case/981/ և http://www.givemeinfo.am/hy/case/995/, ինչպես նաեւ դատական գործը՝ https://foi.am/all-cases/item

  • Կարեն Թամազյան – Լիցենզավորման գործակալության պետ

2012թ.-ի մայիսի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցում էր ուղարկել Լիցենզավորման գործակալությանը՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ 2011թ.-ին գործակալության աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Գործակալությունը տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ Լիցենզավորման գործակալության՝ պարգևատրում ստացած աշխատակիցների և դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները: 23.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը գործակալությունը պատասխանել է անհիմն մերժումով՝ համարելով դրանք տեսչության աշխատակիցների անհատական տվյալներ:

Նշենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը բողոքարկել է Լիցենզավորման գործակալության մերժումը դատական կարգով: Դատական գործը դեռեւս ընթացքում է:
Տես՝ http://www.givemeinfo.am/hy/case/980/ և http://www.givemeinfo.am/hy/case/994/, ինչպես նաեւ դատական գործը՝ https://foi.am/all-cases/item

  • Կարեն Խտրյան – Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ.-ի մայիսի 29-ին փոստով տեղեկություն ստանալու գրավոր հարցում էր ուղարկել Իրավական ակտերի փորձաքննության գործակալությանը և խնդրել տրամադրել տեղեկություններ 2011թ.-ին գործակալության աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Գործակալությունը տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ Իրավական ակտերի փորձաքննության գործակալության՝ պարգևատրում ստացած աշխատակիցների և դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները: 23.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը գործակալությունը պատասխանել է անհիմն մերժումով՝ համարելով, որ այդ տեղեկությունները վերաբերում են գործակալության աշխատակիցների անձնական կյանքի անձեռնմխելիությանը:
Տես՝ http://www.givemeinfo.am/hy/case/957/ և http://www.givemeinfo.am/hy/case/998/

  • Աբրամ Բախչագուլյան – Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ

2012թ.-ի մայիսի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ խնդրելով տեղեկություններ 2011թ.-ին ծառայության աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Ծառայությունը տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ պարգևատրում ստացած աշխատակիցների և դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները: 23.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցումը ծառայությունը թողել է անպատասխան:
Տես՝ http://www.givemeinfo.am/hy/case/964/ և http://www.givemeinfo.am/hy/case/999/

  • Անդրանիկ Գևորգյան – “Բնապահպանական փորձաքննություն” ՊՈԱԿ-ի տնօրեն

2012թ.-ի մայիսի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Բնապահպանական փորձաքննություն” ՊՈԱԿ-ին և խնդրել էր տրամադրել տեղեկություններ 2011թ.-ին ՊՈԱԿ-ի աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: ՊՈԱԿ-ն էլեկտրոնային փոստի միջոցով թերի պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 13 օր հետո: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝”Բնապահպանական փորձաքննություն” ՊՈԱԿ-ի՝ պարգևատրում ստացած աշխատակիցների և դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ.-ի հունիսի 23-ին տեղեկություն ստանալու կրկնակի հարցում էր ուղարկել “Բնապահպանական փորձաքննություն” ՊՈԱԿ-ին, որը մնացել էր անպատասխան: Տես` http://givemeinfo.am/hy/case/962/ և http://givemeinfo.am/hy/case/1001/

  • Լիլյա Վարդգեսյան – Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն

2012թ.-ի օգոստոսի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցմամբ դիմել էր Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ դպրոցում 1-ին դասարանի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ: Դպրոցն անպատասխան է թողել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումը: Դպրոցը չի պատասխանել նաև սեպտեմբերի 12-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը:
Տես՝ http://www.givemeinfo.am/hy/case/1011/ և http://www.givemeinfo.am/hy/case/1052/

  • Իրա Հակոբյան – Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն

2012թ.-ի օգոստոսի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցին և խնդրել էր տեղեկություններ դպրոցում 1-ին դասարանի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ: Դպրոցը հարցմանը չի պատասխանել: Դպրոցն անպատասխան է թողել նաև սեպտեմբերի 12-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցումը:
Տես՝ http://www.givemeinfo.am/hy/case/1012/ և http://www.givemeinfo.am/hy/case/1053/

  • Վահրամ Կիրակոսյան – “Երևան Սիթի” սուպերմարկետների ցանցի տնօրեն

2012թ.-ի հոկտեմբերի 12-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր “Երևան Սիթի” սուպերմարկետների ցանցին և խնդրել էր հայտնել, թե 2011թ. և 2012թ. ե՞րբ և որտե՞ղ են հրապարակվել ՏԱ մասին ՀՀ օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները: Սուպերմարկետը հարցմանը չի պատասխանել: 2012թ.-ի նոյեմբերի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու կրկնակի հարցմամբ է դիմել “Երևան Սիթի” սուպերմարկետների ցանցին՝ ևս մեկ անգամ խնդրելով տրամադրել վերոնշյալ տեղեկությունները: Սակայն, “Երևան Սիթի” սուպերմարկետների ցանցը անպատասխան է թողել նաև ԻԱԿ-ի կրկնակի հարցումը:
Տես՝ http://www.givemeinfo.am/hy/case/1071/ և http://www.givemeinfo.am/hy/case/1082/

Սպիտակ Ցուցակ -2011

2011թ.-ից Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր տարեկան Սեւ ցուցակին զուգահեռ հրապարակում է նաեւ տարեկան Սպիտակ ցուցակ: Բոլոր այն գերատեսչությունները, որոնք եռամսյակային Սեւ ցուցակներում հայտնվելուց հետո վերանայում են տեղեկատվության ազատության ոլորտում իրենց գործունեությունը եւ բարեփոխումներ կիրականացնում տեղեկատվության մատչելիությունն ապահովելու նպատակով, այլեւս չեն ընդգրկվում տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պաշտոնյաների տարեկան ամփոփ Սեւ ցուցակում: Այդ գերատեսչություններն ու նրանց ղեկավարներն ընդգրկվում են ԻԱԿ-ի ամենամյա Սպիտակ ցուցակում:

  • Հարություն Քուշկյան – ՀՀ Առողջապահության նախարար

ՀՀ առողջապահության նախարար Քուշկյանը հայտնվել էր Սեւ ցուցակում, քանի որ անպատասխան էր թողել ԻԱԿ-ի 07.02.2011թ.-ի հարցումը, որով ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել, թե կա՞ն արդյոք նախարարության տնօրինության տակ փաստաթղթեր, որոնք գաղտնազերծվել են 2010թ.-ին, եւ եթե կան, ապա խնդրել էր տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները: Սակայն Սեւ ցուցակի հրապարակումից անմիջապես հետո ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանեց ԻԱԿ-ի հարցմանը: Բացի այդ, նախարարության այն աշխատակիցը, ում մեղքով կառույցը հայտնվել էր եռամսյակային Սեւ ցուցակում, նկատողություն ստացավ, ինչպես նաեւ նախարար Հարություն Քուշկյանը հրապարակավ հայտարարեց, որ հետեւողական են լինելու, որպեսզի տեղեկատվությունը անպայման միշտ սահմանված ժամկետում տրամադրվի: ԻԱԿ-ի հետագա ուսումնասիրույթունները ցույց տվեցին, որ իսկապես այս նախարարությունում իրավիճակը ՏԱ ոլորտոմ բարեփոխվել է։

  • Սարգիս Ղարաքեշիշյան – Ստեփանավանի քաղաքապետ

Ստեփանավանի քաղաքապետարանն անպատասխան էր թողել ԻԱԿ-ի 18.04.2011թ. հարցումը, որով ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել Ստեփանավանի ավագանու այն որոշման պատճենը, որով ավագանին սահմանել էր Ստեփանավանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող տեղեկատվության տրամադրման վճարի չափը`1 էջի համար 500 ՀՀ դրամ:

2011թ 1-ին եռամսյակային Սեւ ցուցակում ընդգրկվելուց անմիջապես հետո Ստեփանավանի քաղաքապետարանի ավագանին իր իսկ նախաձեռնությամբ ուժը կորցրած ճանաչեց ավագանու այն որոշումը (թիվ 19-Ն), համաձայն որի՝ քաղաքապետարանը տեղեկատվության մեկ էջը տրամադրում էր 500 դրամ վարձավճարով։ Ստեփանավանի քաղաքապետարանը նաեւ ԻԱԿ-ի հարցմանը տրամադրեց լիարժեք պատասխան:

Սև Ցուցակ -2011
Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2011թ. ընթացքում:

  • Արմեն Երիցյան-ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար    

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011թ.-ի հոկտեմբերի 19-ին փոստով գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն` խնդրելով տրամադրել տեղեկություններ 2010թ.-ին նախարարության կողմից գաղտնազերծված փաստաթղթերի մասին: Սա կրկնակի հարցում էր, քանի որ նախարարությունը չէր պատասխանել ԻԱԿ-ի 29.03.2011թ.-ի հարցմանը գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ: Այս կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան: Գաղտնազերծված փաստաթղթերի մասին ԻԱԿ-ի 07.02.2011թ.-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԻ նախարարությունը հղում է արել ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը` նշելով, որ այդ փաստաթղթերն առգրավվել են ՀՀ ՀՔԾ կողմից: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, սակայն, ԻԱԿ-ին տեղեկացրել է, որ առգրավված փաստաթղթերի պատճեններն առկա են ԱԻ նախարարությունում: Այսինքն, տեղեկատվություն տնօրինողը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն է: Սակայն ԱԻՆ-ը անպատասխան է թողել գաղտնազերծված փաստաթղթերի պատճենները տրամադրելու մասին ԻԱԿ-ի 29.03.2011թ.-ի կրկնակի հարցումը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն անպատասխան է թողել նաեւ ԻԱԿ-ի 25.05.2011թ.-ի հարցումը, որով ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել, թե կա՞ն արդյոք նախարարության տնօրինության տակ փաստաթղթեր, որոնք գաղտնազերծվել են 2010թ.-ին, եւ եթե կան, ապա խնդրել էր տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները՝ նամակին կցելով ՀՀ Հատուկ քննչական ծառայության պատասխանը:

  • Սեյրան Օհանյան – ՀՀ պաշտպանության նախարար 

Ուսանողուհի Լիլիթ Սեդրակյանը 20.05.2011թ. գրավոր հարցմամբ դիմել է նախարարին` խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե 2010-2011թթ.. ընթացքում ՀՀ զորամասերում տարբեր պատճառներով քանի՞ զինծառայող է մահացել եւ ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում նման միջադեպերից խուսափելու համար: Ուսանողուհու հարցումը մնացել է անպատասխան: 22.06.2011թ.-ին ԻԱԿ-ը նույն հարցումը ուղարկեց նախարար Սեյրան Օհանյանին, որը նույնպես մնաց անպատասխան:

  • Արթուր Գևորգյան – Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

Արթուր Գևորգյանը անպատասխան է թողել լրագրող Արման Ղարիբյանի 23.06.2011թ.-ին Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկված հարցումը, որով լրագրողը տեղեկատվություն էր ուզում, թե ներկայումս քանի՞ մանկապարտեզ է գործում Երեւան քաղաքում եւ 2000 թվականից մինչ այսօր քանի մանկապարտեզ է փակվել: Ի դեպ, լրագրողը զանգել եւ ճշտել է, որ հարցումը ստացել են:

  • Սասուն Սաֆարյան-Այգեձորի գյուղապետ

ԻԱԿ-ը 2011թ.-ի մայիսի 10-ին դիմել էր Այգեձորի գյուղապետարանին և խնդրել էր տրամադրել Այգեձորի ավագանու 2011թ.-ի նիստերի արձանագրությունների պատճենները: Գյուղապետարանը ԻԱԿ-ի հարցումը թողել էր անպատասխան: 2011թ.-ի սեպտեմբերի 14-ին ԻԱԿ-ը կրկնակի հարցմամբ նորից դիմեց գյուղապետարանին՝ խնդրելով տրամադրել վերոնշյալ տեղեկությունները: Սակայն ԻԱԿ-ի կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:

  • Ստեփան Ասլանյան-“Աշտարակ կաթ” ՓԲԸ-ի տնօրեն

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 07.11.2011թ.-ին դիմել էր “Աշտարակ կաթ” ՓԲԸ-ին` խնդրելով տրամադրել տեղեկություններ կազմակերպության արտադրանքի վերաբերյալ: Սակայն ԻԱԿ-ի հարցումը մնացել է անպատասխան:

  • Տիգրան Վարդանյան-“Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ի տնօրեն

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 18.11.2011թ.-ին դիմել էր “Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ին` խնդրելով տրամադրել տեղեկություններ կազմակերպության արտադրանքի վերաբերյալ: Առաջին հարցումը կազմակերպությունը թողել է անպատասխան։ ԻԱԿ-ը ուղարկել է կրկնակի հարցում, որին ՍՊԸ-ն ժամկետների խախտմամբ տրամադրել է թերի եւ անհիմն պատասխան:

  • Բորիս Մակիչյան – Հյուսիսային համալսարանի ռեկտոր

Հյուսիսային համալսարանն անպատասխան է թողել քաղաքացի Հռիփսիմե Հովհաննիսյանի 17.03.2011թ. հարցումը, որով քաղաքացին խնդրել էր հայտնել 2010թ.-ին Հյուսիսային համալսարանում կատարվե՞լ են արդյոք վերանորոգման աշխատանքներ, եթե այո, ապա որքա՞ն գումար է ծախսվել: Հյուսիսային համալսարանն անպատասխան է թողել նաեւ Հռիփսիմե Հովհաննիսյանի համար ԻԱԿ-ի կողմից 29.03.2011թ.-ին ուղարկված նույնաբովանդակ հարցումը:

  • Արման Խաչատուրյան – “ՀայՓոստ” ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն /արդեն նախկին/

“Մարշալ Բաղրամյան համատիրության” նախագահ Ռոբերտ Մկրտչյանը 12.10.2010թ.-ին դիմումով դիմել է Արման Խաչատուրյանին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել: 26.05.2011թ. ԻԱԿ-ը հարցում է ուղարկել` խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե ի՞նչ փուլում է գտնվում “Մարշալ Բաղրամյան համատիրության” նախագահ Ռոբերտ Մկրտչյանի դիմումը եւ ի՞նչ ժամկետում նրան կտրվի պատասխան: Հարցումը եւս մնացել է անպատասխան:

  • Արմեն Թադեւոսյան-“Համալսարանականներ” համատիրության նախագահ

Համատիրության նախագահն անպատասխան է թողել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 13.06.2011թ. համատիրության գործունեությանը վերաբերող հարցումը: Անպատասխան է մնացել նաեւ ԻԱԿ-ի 30.06.2011թ.-ի կրկնակի հարցումը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011թ.-ի օգոստոսի 6-ին կրկին գրավոր հարցմամբ դիմել է “Համալսարանականներ” համատիրությանը` խնդրելով տեղեկություններ Ծարավ Աղբյուրի 55/5 շենքի սպասարկման վերաբերյալ, ինչպես նաև խնդրելով համատիրության կանոնադրության պատճենը: ԻԱԿ-ի հարցումը մնացել է անպատասխան:

  • Արման Մեսրոպյան-“Եռյակ” համատիրության նախագահ

ԻԱԿ-ը 2011թ.-ի օգոստոսի 6-ին փոստով ուղարկված գրավոր հարցմամբ “Եռյակ” համատիրությունից տեղեկություններ էր խնդրել համատիրության գործունեության վերաբերյալ: Համատիրությունը ԻԱԿ-ի հարցումը թողել է անպատասխան:

  • Վարդուշ Կինկլաձե-“Հ և Հ” համատիրության նախագահ

ԻԱԿ-ը 2011թ.-ի օգոստոսի 6-ին փոստով գրավոր հարցում էր ուղարկել “Հ և Հ” համատիրությանը՝ խնդրելով տեղեկություններ համատիրության գործունեության վերաբերյալ: Համատիրությունը ԻԱԿ-ի հարցումը թողել է անպատասխան:

  • Կարինե Խաչատրյան- “Ավան” համատիրության նախագահ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011թ.-ի օգոստոսի 6-ին փոստով ուղարկված գրավոր հարցմամբ դիմել է “Ավան” համատիրությանը և խնդրել տեղեկություններ համատիրության գործունեության վերաբերյալ: Համատիրությունը ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել:

Ի դեպ, ԻԱԿ-ի տարեկան Սեւ ցուցակում հայտնված պաշտոնյաներից չորսից ԻԱԿ-ը տեղեկատվություն կստանա դատական կարգով: Ներկայումս ՀՀ դատարաններում քննվում են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին 4 դատական հայց՝ ընդդեմ  ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության,  “Համալսարանականներ” համատիրության,  “Աշտարակ կաթ” ՓԲԸ-ի եւ “Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ի:

 Այս մասին այլ նյութեր`

Արձագանքում են “Սև ցուցակում” ընդգրկվածները

ՀՀ առողջապահության նախարարը գլխավորում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը խախտած պաշտոնատար անձանց «սև ցուցակը»

Եւս մեկ հաջող ելք

Հաջող ելքով “կռիվ”

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2010թ. ընթացքում`

  • Հարություն Քուշկյան – ՀՀ Առողջապահության նախարար
  • Արմեն Երիցյան – ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար
  • Լիդա Նանյան – Շիրակի մարզպետ /արդեն` նախկին/
  • Սարգիս Ղարաքեշիշյան – Ստեփանավանի քաղաքապետ
  • Գագիկ Թամրազյան – Աշտարակի քաղաքապետ
  • Դավիթ Օհանյան – Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
  • Գագիկ Գյանջումյան – Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
  • Ներսիկ Ավագյան – Սաղմոսավանի գյուղապետ
  • Գագիկ Խաչատրյան – ՀՀ ՊԵԿ նախագահ
  • Անդրանիկ Քասաբյան – Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի ժ/պ
  • Վարդգես Մուրադյան – ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտե, Աշտարակի տարածքային բաժնի պետ
  • Էմմա Շաբոյան – Կենտրոն նոտարական տարածքի նոտար
  • Յուրի Սուվարյան – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր
  • Արտուշ Ղուկասյան – Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր
  • Ժորա Ջհանգիրյան – Երեւանի “Գլաձոր” կառավարման համալսարանի ռեկտոր
  • Զավեն Սարգսյան – Երեւանի “Մեսրոպ Մաշտոցի անվան” համալսարանի ռեկտոր

Այս անձինք խախտել են քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը 2009թ.-ի ընթացքում

  • Ռոբերտ Հարությունյան – “Երեւանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի գրասենյակի” տնօրեն
  • Պարույր Սարգսյան – Զարթոնքի գյուղապետ
  • Արմեն Մաթեւոսյան – Բջնիի գյուղապետ
  • Խորեն Ավետիսյան – Ելփինի գյուղապետ
  • Սամվել Վարդանյան  – Փարաքարի գյուղապետ
  • Կիրակոս Սաղաթելյան – Տալվորիկի գյուղապետ
  • Գեղամ Ղազարյան – Լենուղու գյուղապետ
  • Գագիկ Բեգլարյան – Երեւանի քաղաքապետ
  • Արթուր Բաղդասարյան – “Օրինաց երկիր” կուսակցության նախագահ
  • Մովսես Շահվերդյան – Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ
  • Լեւոն Տեր-Պետրոսյան – “Հայ ազգային կոնգրես” դաշինքի ղեկավար
  • Տիգրան Խաչատրյան – Թիվ 2 բուժմիավորում ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
  • Հասմիկ Պողոսյան – ՀՀ մշակույթի նախարար
  • Արամ Հարությունյան – ՀՀ բնապահպանության նախարար
  • Արամ Քոչարյան – Լոռու մարզպետ
  • Լիդա Նանյան – Շիրակի մարզպետ
  • Նվեր Պողոսյան – Գեղարքունիքի մարզպետ
  • Աշոտ Պետրոսյան – “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
  • Սերգեյ Չալյան – ՀՀ զինվորական կոմիսար

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2008թ. ընթացքում.

  • Արամ Դանիելյան – Հրազդանի քաղաքապետ
  • Վարուժան Ներսիսյան – Իջեւանի քաղաքապետ
  • Դավիթ Պետրոսյան – ՆորՆորքի թաղապետ
  • Հովհաննես Շահինյան – Արաբկիրի թաղապետ
  • Արթուր Գեւորգյան – Դավթաշենի թաղապետ
  • Գառնիկ Գասպարյան – Նորաշենի գյուղապետ
  • Էդուարդ Օհանյան – Լուսակունքի գյուղապետ
  • Իշխան Մարգարյան – Ապագայի գյուղապետ
  • Կարեն Շահբազյան – Լոռու դատախազ
  • Գագիկ Թամազյան – Աշտարակի քաղաքապետ
  • Սուսաննա Գևորգյան – Արեւաշատի գյուղապետ
  • Անդրանիկ Շառյան – Բերդի քաղաքապետ
  • Լուսինե Ավետյան – Քարահունջի գյուղապետ
  • Արտավազդ Արսենյան – Իսահակյանի գյուղապետ
  • Արարատ Փնջոյան – Ձորամուտի գյուղապետ
  • «Կենտրոն» hամատիրություն  

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2007թ. ընթացքում.

  • Արամ Դանիելյան – Հրազդանի քաղաքապետ
  • Արմեն Կարապետյան – Կապանի քաղաքապետ
  • Մհեր Սեդրակյան – Էրեբունու թաղապետ
  • Աշոտ Ղահրամանյան – Արմավիրի մարզպետ
  • Հովհաննես Շահինյան – Արաբկիրի թաղապետ
  • Գագիկ Ավագյան – Էջմիածնի քաղաքապետ
  • Ազատյան Կարուշ – Ազատանի գյուղապետ
  • Հարությունյան Խորեն – Շիրակի գյուղապետ
  • Բարսեղյան Սամսոն – Լուսաղբյուրի գյուղապետ
  • Դավթյան Սարգիս – Հոռոմի գյուղապետ
  • Ամիրյան Աղասի – Ամասիայի գյուղապետ
  • Ավագյան Սարգիս – Ողջիի գյուղապետ
  • Բալաբեկյան Սամվել – Լուսակերտի   գյուղապետ
  • Բաղդասարյան Վաղինակ – Սպանդարյանի գյուղապետ
  • Մանուկյան Ռուստամ – Սարատակի   գյուղապետ
  • Փիլոսյան Սեյրան – Հովտաշենի գյուղապետ
  • Ղազարյան Աղասի – Գեղանիստի գյուղապետ
  • Առաքելյան Արսեն – Արփենու գյուղապետ
  • Բալոյան Հրաչիկ – Վարդաղբյուրի գյուղապետ
  • Սաղաթելյան Սանասար – Սալյուտի գյուղապետ
  • Հակոբյան Օգսեն – Մուսայելյան, Աշոցքի գյուղապետ
  • Կարապետյան Արարատ – Կարմրավանի գյուղապետ
  • Ամիրյան Ավետիք – Զույգաղբյուրի գյուղապետ
  • Ալոյան Արթուր – Աշոցքի գյուղապետ
  • Սարգսյան Սուրեն – Թավշուտի գյուղապետ
  • Ղարիբջանյան Նար – Աղվորիկի գյուղապետ
  • Մկրտչյան Արտավազդ – Ալվարի գյուղապետ
  • Սուքիասյան Հովհաննես – Զորակերտի գյուղապետ
  • Խորիկյան Համլետ – Զարիշատի գյուղապետ
  • Չափանյան Սլավիկ – Բերդաշենի գյուղապետ
  • Հովակյան Գեւորգ – Ջրաձորի գյուղապետ
  • Սարգսյան Արթուր – Հայկաձորի գյուղապետ
  • Բալաբեկյան Տարիել – Ձիթանքովի գյուղապետ
  • Բալոյան Մհեր – Քարաբերդի գյուղապետ
  • Հակոբյան Անդրանիկ – Փոքրաշենի գյուղապետ
  • Խաչատրյան Անաստաս – Մեծ Սարիարի գյուղապետ
  • Միրիջանյան Թելման – Հովունու գյուղապետ
  • Պետրոսյան Սամվել – Հովտի գյուղապետ
  • Իսկանդարյան Ժիրայր – Կրաշենի գյուղապետ
  • Գաբոյան Արծրունի – Կառնուտի գյուղապետ
  • Բաղդասարյան Վարազդատ – Լեռնուտի գյուղապետ
  • Ալթունյան Սասունիկ – Այգաբացի գյուղապետ
  • Բդոյան Ջիվան – Փ.Սեպասարի գյուղապետ
  • Պետրոսյան Հովսեփ – Մ.Սեպասարի գյուղապետ
  • Իսպիրյան Զորկին – Արդենիսի գյուղապետ
  • Իշխանյան Իշխան – ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2006թ. ընթացքում.

  • Ռուբեն Խլղաթյան – Արմավիրի քաղաքապետ (5 անգամ)
  • Անդրանիկ  Մանուկյան – ՀՀ տրանսպորտի և կապի նախարար(4 անգամ)
  • Կարո Իսրայելյան – Աբովյանի քաղաքապետ (2 անգամ)
  • Աշոտ Վարդանյան – Գառնու գյուղապետ (2 անգամ)
  • Սարգիս Ասատրյան – Հայ երիտասարդական կուսակցություն(2 անգամ)
  • Գուրգեն Արսենյան – Միավորված աշխատանքային կուսակցություն (2 անգամ) 
  • Ռուբեն Թովմասյան – Հայաստանի կոմունիստական կուսակցության (2 անգամ
  • Սեյրան Ավագյան –Հայաստանի ժողովրդավարական ազատական միության նախագահ (2 անգամ) 
  • Հարություն Առաքելյան – Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ատենապետ (2 անգամ)
  • Հրանտ Խաչատրյան – Սահմանադրական իրավունք կուսակցության նախագահ (2 անգամ)
  • Արթուր Բալոյան – Արդարություն կուսակցության նախագահ (2 անգամ)
  • Պարույր Հայրիկյան – Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ (2 անգամ)
  • Տիգրան Կարապետյան – Ժողովրդական կուսակցության նախագահ (2 անգամ)
  • Սամվել Դարբինյան – Վանաձորի քաղաքապետ
  • Գերասիմ Անդրեասյան – Կադաստրի Վանաձորի ստորաբաժանման ղեկավար
  • Մհեր Գեւորգյան – Կուրթանի գյուղապետ
  • Ռաֆայել Վարդանյան – Դսեղի գյուղապետ
  • Սերգեյ Վարդանյան – Մեծավանի գյուղապետ
  • Արսեն Պետրոսյան – Արգավանի գյուղապետ
  • Սարգիս Ղազարյան – Գետահովիտի գյուղապետ
  • Ռուբեն Կարապետյան – Արաքսի գյուղապետ
  • Ռոլանդ Մկրտչյան – Նալբանդյանի գյուղապետ
  • Աշոտ Մելիքյան – Բամբակաշատի գյուղապետ
  • Ժորա Վարդանյան – ԿենտրոնևՆորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ
  • Սուրիկ Կոստանյան – Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ
  • Վարդան Աբրահամյան – Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ
  • Վարդան Այվազյան – ՀՀ բնապահպանության նախարար
  • Կարո Այվազյան – Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ
  • Ռազմիկ Ազարյան – Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ
  • Վահան Ալեքսանյան – Նորք-Մարաշ թաղապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2005թ. ընթացքում.

  • Հրաչյա Աբգարյան – Էջմիածնի քաղաքապետ
  • Վարուժան Ներսիսյան – Իջեւանի քաղաքապետ
  • Ռուբեն Խլղաթյան – Արմավիրի քաղաքապետ (2 անգամ)
  • Սամվել Դարբինյան – Վանաձորի քաղաքապետ
  • Վարդան Ղուկասյան – Գյումրու քաղաքապետ (3 անգամ)
  • Կարո Իսրայելյան – Աբովյանի քաղաքապետ (2 անգամ)
  • Գարուն Միրզոյան – Ծաղկաձորի քաղաքապետ
  • Ժորա Սահաբալյան – Դիլիջանի քաղաքապետ
  • Արամ Դանիելյան – Հրազդանի քաղաքապետ
  • Լավրենտ Սարգսյան – Սիսիանի քաղաքապետ
  • Վահագն Մովսիսյան – “Զարգացման հայկական գործակալություն”
    ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
  • Ֆրունզիկ Մուշեղյան – ՀՀ սոցիալական ապահովագրության պետական
    հիմնադրամի նախագահ
  • Երվանդ Զախարյան – Երեւանի քաղաքապետ
  • Վարազդատ Մկրտչյան – Նորք-Մարաշ համայնքի թաղապետ
  • Ռոբերտ Ասատրյան – Նուբարաշեն համայնքի թաղապետ
  • Մհեր Սեդրակյան – Էրեբունի համայնքի թաղապետ
  • Աղվան Գրիգորյան – Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ
  • Գագիկ Բեգլարյան – Կենտրոն համայնքի թաղապետ
  • Լեւոն Հարությունյան – Արաբկիր համայնքի թաղապետ
  • Վարդան Օսկանյան – ՀՀ արտաքին գործերի նախարար
  • Սերգո Երիցյան – ՀՀ կրթության եւ գիտության նախարար
  • Ալիկ Սարգսյան – Արարատի մարզպետ (2 անգամ)
  • Գագիկ Ալթունյան – Գյումրու “Բեռլին” մոր եւ մանկան կենտրոն
    պոլիկլինիկա ՓԲԸ գործադիր տնօրեն
  • Նորայր Դավիդյան – ՀՀ առողջապահության նախարար

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2004թ. ընթացքում.

  • Աղվան Վարդանյան – ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար
  • Գայանե Կարախանյան – Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր
  • Արա Կուբանյան – Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր
  • Սուրեն Խաչատրյան – Սյունիքի մարզպետ
  • Սամվել Սահակյան – ՀՀ գյուղատնտեսության նախարարության “ՀԱՅԱՆՏԱՌ” ՊՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
  • Ռուբիկ Սաղաթելյան – “Նաիրիտ գործարան” ՓԲԸ տնօրեն
  • Վահագն Ավագյան – “ԵրԱԶ” ԲԲԸ-ի լուծարման հանձնաժողովի նախագահ
  • Արմեն Ղուլարյան – Տավուշի մարզպետ
  • Սամվել Սարգսյան – Վայոց Ձորի մարզպետ
  • Հենրիկ Քոչինյան – Լոռու մարզպետ
  • Ստեփան Բարսեղյան – Գեղարքունիքի մարզպետ
  • Ալբերտ Հերոյան – Արմավիրի մարզպետ
  • Ալիկ Սարգսյան – Արարատի մարզպետ
  • Կառլոս Պետրոսյան – ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության պետ
  • Լարիսա Ալավերդյան – ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպան
  • Հ. Նալբանդյան – “ԱրմենՏելի” Գյումրու մասնաճյուղի տնօրեն
  • Սուրիկ Ղուկասյան – Դավիթաշեն համայնքի թաղապետ
  • Աղվան Գրիգորյան – Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ
  • Գագիկ Բեգլարյան – Կենտրոն համայնքի թաղապետ
  • Մարտին Սարգսյան – Շենգավիթ համայնքի թաղապետ
  • Մհեր Սեդրակյան – Էրեբունի համայնքի թաղապետ
  • Կարեն Ճշմարիտյան – ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար
  • Երվանդ Զախարյան – Երեւանի քաղաքապետ (2 անգամ)
  • Նաիրա Գեւորգյան – Էբերտի հիմնադրամի երեւանյան գրասենյակի տնօրեն
  • Նորայր Դավիդյան – ՀՀ առողջապահության նախարար
  • Մարտին Սարգսյան – Շենգավիթ համայնքի թաղապետ
  • Սերժ Սարգսյան – ՀՀ պաշտպանության նախարար
  • ՍամվելԴարբինյան – Վանաձորի քաղաքապետ
  • Ռոմիկ Մանուկյան – Շիրակի մարզպետ
  • Խաչիկ Բաղդասարյան – “Հայռուսգազարդի” գլխ.ավոր տնօրենի տեղակալ
  • Սահակ Մինասյան – Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ
  • Աշոտ Պետրոսյան – ՀՀ արդարդատության նախարարության ԴԱՀԿ վարչության Շիրակի ստորաբաժանման պետ
  • Գագիկ Խաչատրյան – ՀՀ ոստիկանության Գյումրու բաժանմունքի անձնագրային բաժնի պետ
  • Վարդան Ղուկասյան – Գյումրու քաղաքապետ

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2003թ. ընթացքում.

  • Արարատ Մկրտչյան – ՀՀ առողջապահության նախարար (2 անգամ)
  • Սամվել Մանասերյան – “Պարադիզ” ընկերության գործադիր տնօրեն
  • Լեւոն Հարությունյան – Արաբկիր համայնքի թաղապետ
  • Էդիկ Զուրաբյան –  ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար
  • Երվանդ Զախարյան – Երեւանի քաղաքապետ
  • Վարազդատ Մկրտչյան – Նորք-Մարաշ համայնքի թաղապետ
  • Մհեր Սեդրակյան – Էրեբունի համայնքի թաղապետ
  • Դավիթ Պետրոսյան – Նոր-նորք համայնքի թաղապետ
  • Աղվան Գրիգորյան – Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ
  • Հայկ Հարությունյան – ՀՀ ոստիկանության պետ
  • Հրայր Կարապետյան – Արագածոտնի նախկին մարզպետ
  • Երեմ Եսոյան – Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավար
  • Սերգո Երիցյան – ՀՀ կրթության եւ գիտության նախարար
  • Վ.  Հարությունյան – “Հայռուսգազարդ” ՓԲԸ գազաֆիկացման եւ գազամատակարարման Երեւանի մասնաճյուղի տնօրեն
  • Ռոբերտ Նազարյան – Երեւանի նախկին քաղաքապետ
  • Հենրիկ Քոչինյան – Լոռու մարզպետ
  • Մարգարիտ Գրիգորյան –  “Երեւանի էլեկտրացանց” ՓԲԸ մամուլի ծառայության ղեկավար
  • Արմեն Զարգարյան – Լինսի հիմնադրամի կենտրոնական գրասենյակի տնօրեն
  • Հրայր Սարգսյան – Լինսի հիմնադրամի “Աղետի գոտի ԾԻԳ”-ի տնօրեն

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2002թ. ընթացքում.

  • Արմեն Մովսիսյան – ՀՀ էներգետիկայի նախարար (2 անգամ)
  • Արարատ Զուրաբյան – Կենտրոն համայնքի թաղապետ
  • Մարատ Կատվալյան – ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ
  • Ռոբերտ Նազարյան – Երեւանի քաղաքապետ
  • Աղավարտ Հարությունյան – “Արտաշատի բազա” ՍՊԸ գործադիր տնօրեն
  • Հովհաննես Ասրյան – ՀՀ նախագահին կից մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ
  • Բագրատ Սարգսյան –  “Արմենիա” հ/ը գործադիր տնօրեն
  • Սամվել Մայրապետյան – “Պրոմեթեւս” հ/ը գործադիր տնօրեն
  • Միշա Բադիրյան – Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազ
  • Երվանդ Զախարյան – ՀՀ պետական եկամուտների նախարար
  • Հովհաննես Մանուկյան – ՀՀ տնտեսական դատարանի նախագահ
  • Էդիկ Բեզոյան – “Ճանապարհաշինություն” ԾԻԳ ՊՀ տնօրեն
  • Արտաշես Թումանյան – ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար (2 անգամ)
  • Վալերի Մեջլումյան – “Էյ-Սի-Փի” ՓԲԸ գլխավոր տնօրեն
  • Ռադիկ Մարտիրոսյան – ԵՊՀ ռեկտոր
  • Ռոբերտ Քոչարյան – ՀՀ արդարադատության խորհրդի նախագահ
  • Ռուբեն Սինոյան – Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետ
  • Արծրուն Խաչատրյան – Աջափնյակ համայնքի թաղապետ
  • Աղվան Գրիգորյան –  Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ
  • Մինաս Մինասյան – Նոր Նորք համայնքի թաղապետ
  • Վարազդատ Մկրտչյան – Նորք-Մարաշ համայնքի թաղապետ
  • Արմեն Ազիզյան – ՀՀ կառավարությանն առընթեր  արտոնագրային վարչության պետ
  • Ալիկ Սարգսյան – Արարատի մարզպետ
  • Գագիկ Եգանյան – ՀՀ կառավարությանն առընթեր փախստականների եւ միգրացիայի վարչության պետ
  • Կարեն Ճշմարիտյան – ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար
  • Հմայակ Հարոյան – ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ
  • Հանս-Վուլֆ Բարթերս – ՀՀ-ում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպան
  • Հովիկ Աբրահամյան – ՀՀ տարածքային կառավարման նախարար
  • Մհեր Սեդրակյան – Էրեբունի համայնքի թաղապետ
  • Մարտին Սարգսյան – Շենգավիթ համայնքի թաղապետ
  • Սուրիկ Ղուկասյան – Դավիթաշեն համայնքի թաղապետ
  • Վարազդատ Մկրտչյան – Նորք Մարաշ համայնքի թաղապետ
  • Վարդան Օսկանյան – ՀՀ արտաքին գործերի նախարար
  • Ֆելիքս Փիրումյան – Շիրակի մարզպետ
  • Ֆելիքս Յայլոյան – Արաբկիր համայնքի թաղապետ (2 անգամ)
  • Միշա Բադիրյան –  Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազ

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2001թ. ընթացքում.

  • Արծրուն Խաչատրյան – Աջափնյակի թաղապետ
  • Վ. Կապսիս – “ԱրմենՏել” ՀՁ ՓԲԸ, կոմերցիոն գլխավոր տնօրեն
  • Նիկոս Գեորգուլաս – “ԱրմենՏել” ՀՁ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն
  • Վարդան Այվազյան – ՀՀ բնապահպանության նախարար (3 անգամ)
  • Արամ Թամազյան – ՀՀ Գլխավոր դատախազ
  • Վլադիմիր Դավիդյանց – ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ
  • Անդրանիկ Մանուկյան – ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար
  • Էդիկ Բեզոյան – ՀՀ-ում Լինսի հիմնադրամի “Ճանապարհաշինություն
    ԾԻԳ” ՊՀ տնօրեն
  • Արմեն Զարգարյան – Լինսի հիմնադրամի կենտրոնական գրասենյակի տնօրեն
  •  Հասմիկ Պետրոսյան – ՀՀ Նախագահի մամուլի եւ հասարակայնության հետ
    կապերի վարչության պետ
  • Հրանտ Մարգարյան – ՀՅԴ կուսակցության նախագահ
  • Արամ Սարգսյան – “Հանրապետություն” կուսակցության նախագահ
  • Շավարշ Քոչարյան – ԱԺԿ նախագահ
  • Արշակ Սադոյան – ԱԺԴ նախագահ
  • Վիգեն Խաչատրյան – ԼԴԿ նախագահ
  • Դավիթ Շահնազարյան – “21-րդ դար” կուսակցության նախագահ
  • Հրանտ Բագրատյան – “Ազատություն” կուսակցության նախագահ
  • Վազգեն Մանուկյան – ԱԺՄ կուսակցության նախագահ
  • Ռուբեն Միրզախանյան – ՀՌԱԿ ատենապետ
  • Ալեքսան Արզումանյան – ՀՀՇ նախագահ
  • Պարույր Հայրիկյան – ԻՄ նախագահ
  • Արտաշես Գեղամյան – “Ազգային միաբանություն” կուսակցության նախագահ
  • Հրանտ Խաչատրյան – ՍԻՄ նախագահ
  • Վարդան Վարդապետյան – “Հզոր Հայրենիք” կուսակցության նախագահ
  • Վլադիմիր Դարբինյան – ՀԿԿ նախագահ
  • Լյուդմիլա Հարությունյան – “Արժանապատիվ ապագա” կուսակցության նախագահ
  • Անդրանիկ Մարգարյան – ՀՀ վարչապետ (2 անգամ)
  • Արարատ Մկրտչյան – ՀՀ առողջապահության նախարար (2 անգամ)
  • Կարեն Գալուստյան – ՀՀ էներգետիկայի նախարար
  • Տիգրան Ջանոյան – Փաստաբանների միջազգային միության նախագահ (2 անգամ)
  • Վահագն Հակոբյան – Գեղարքունիքի մարզպետ (2 անգամ)
  • Հռիփսիմե Սարգսյան – Աջափնյակ համայնքի սոցիալական ծառայության
    տարածքային կենտրոնի տնօրեն
  • Ռազմիկ Քերոբյան – Ն. Արթիկ գյուղի գյուղապետ (2 անգամ)
  • Դավիթ Հարությունյան – ՀՀ արդարադատության նախարար, ՀՀ նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի նախագահ (2 անգամ)
  • Արմեն Մովսիսյան – ՀՀ էներգետիկայի նախարար
  • Տարիել Մանուկյան – Շենգավիթի առաջին ատյանի դատարանի նախագահ
  • Ռոբերտ Նազարյան –  Երեւանի քաղաքապետ
  • Արարատ Զուրաբյան – Կենտրոն համայնքի թաղապետ
  • Գագիկ Մուրադյան – Արտաշատի քաղաքապետ
  • Ֆելիքս Յայլոյան – Արաբկիր համայնքի թաղապետ
Skip to content