Մեր նպատակն է պաշտպանել տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքը:
Արդեն 23 տարի է ԻԱԿ-ը գործում է Հայաստանում՝ նպաստելով տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը: 
ԻԱԿ-ը հիմնադրվել է 2001թ.-ի հուլիսի 1-ին:

Մեր նպատակն է պաշտպանել տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքը:
Արդեն 23 տարի է ԻԱԿ-ը գործում է Հայաստանում՝ նպաստելով տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը: 
ԻԱԿ-ը հիմնադրվել է 2001թ.-ի հուլիսի 1-ին:

Իրավական աջակցություն` 2005թ. ապրիլ – 2006թ. մարտ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

2005թ.-ից ի վեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է տեղեկատվության ազատության իրավունքի դատական պաշտպանության առաքելությունը: Որպես տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանության կարեւորագույն երաշխիք` ԻԱԿ-ի ընտրած հիմնական գործիքներից մեկը ռազմավարական դատական գործերի ստեղծումն է: Այսպես, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ոչ միայն ՏԱ իրավունքի խախտման դեպքում պաշտպանում է ՏԱ իր իրավունքը, այլ նաեւ իրականացնում է ռազմավարական դատավարություն:
Տեղեկատվության ազատության իրավունքը դատական կարգով պաշտպանելու և վերականգնելու գործընթացը սկսվել է դեռևս 2001թ.-ին, այսինքն` դեռեւս մինչ "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի ընդունումը...
Բոլոր մարզերում քաղաքացիները հնարավորություն ունեն դիմել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբաններին օրենքի սահմաններում տեղեկատվություն ստանալու հետ կապված ցանկացած հարցով: Մարզային իրավաբանների օգնությամբ քաղաքացիների կամ կենտրոնի իրավաբանների անունից կատարվում են տեղեկատվություն ստանալու հարցումներ...

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Իրավական աջակցություն` 2005թ. ապրիլ – 2006թ. մարտ

2005թ.-ի ապրիլից մինչեւ 2006թ.-ի մարտը Ինֆորմացիայի ազատության կենտրոնին է դիմել 913 անձ` 784 քաղաքացի 85 հասարակական կազմակերպություն, 22 լրագրող, 19 իրավաբանական անձ, 3 պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմին:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբանների կողմից տրամադրվել է 913 խորհրդատվություն, որոնցից 390-ի դեպքում իրավաբանների օգնությամբ կամ նրանց անունից կազմվել եւ ուղարկվել են հարցումներ: Եւս 62 հարցում ուղարկել է ԻԱԿ-ը սեփական նախաձեռնությամբ, դրանով է պայմանավորված Ինֆորմացիայի ազատության կենտրոնին դիմած քաղաքացիների եւ ցույց տրված աջակցության թվերի տարբերությունը: 390 հարցումներից 361-ին պաշտոնյաների կողմից տրվել է սպառիչ պատասխան, 20 հարցում մերժվել է, 9 հարցում էլ մնացել է անպատասխան: Հարցումներն անպատասխան թողած կամ առանց օրենքով նախատեսված հիմքերի մերժած մարմիններից 8-ի գործողությունները վիճարկվել են դատական կարգով: Մնացած մարմինների ղեկավարները ներառվել են Սեւ ցուցակում…

Իրավական աջակցություն` 2005թ. ապրիլ – 2006թ. մարտ

 

Skip to content