Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

Գլխավոր / Տեղեկատվության Ազատություն / Ռազմավարական դատավարություն
16.09.2005 թ. ԻԱԿ Արարատի մարզի մարզային իրավաբանը հարցում էր ուղարկել Արարատի մարզպետ Ա. Սարգսյանին` խնդրելով տրամադրել 2005 թ. 1-2-րդ եռամսյակների ընթացքում մարզպետի ընդունած որոշումների պատճենները:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2005 թ. սեպտեմբերի 14-ին դիմել է Գյումրու քաղաքապետ Վ. Ղուկասյանին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը.
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2005 թ. սեպտեմբերի 14-ին դիմել է Աբովյանի քաղաքապետ Կ. Իսրայելյանին։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2005 թ. սեպտեմբերի 14-ին դիմել է Աբովյանի քաղաքապետ Կ. Իսրայելյանին։
2003 թ. մայիսի 13-ին «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ն դիմել էր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին` խնդրելով հայտնել, թե ՀՀ կառավարության որ որոշմամբ կամ նորմատիվ ակտով է նախատեսված տրանսպորտային միջոցների վերագրանցման ժամանակ պետհամարանիշների փոխարինումը:

Ընդհանուր տեղեկություն

2003 թ.-ից ի վեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է տեղեկատվության ազատության իրավունքի դատական պաշտպանության առաքելությունը: 2020թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ հարուցվել է 70 դատական գործ` տեղեկատվություն ստանալու իրավունքի ոտնահարման վերաբերյալ, որոնք ամբողջությամբ ավարտվել են, և միայն 2 գործ է դեռեւս ընթացքի մեջ:

Ռազմավարական դատական գործերի ստեղծումը ԻԱԿ-ի հիմնական գործիքներից է՝ որպես տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանության կարեւորագույն երաշխիք։ ՏԱ մասին դատական գործերը դրականորեն են ազդում տեղեկատվության ազատության վիճակի վրա` զերծ պահելով պաշտոնյաներին խախտում կատարելուց: Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է տեղեկատվության ազատության վերաբերյալ դատական գործեր այն պաշտոնյաների դեմ, ովքեր խախտում են քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը, անպատասխան են թողնում ՏԱ հարցումներին կամ տրամադրում են ողջ ամբողջական կամ թերի տեղեկատվություն: Այս գործընթացի շնորհիվ աստիճանաբար ձեւավորվում է տեղեկատվության ազատության վերաբերյալ դատական նախադեպային պրակտիկա:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնած դատական գործերից մի քանիսն ունեցել են նախադեպային նշանակություն: Այդպիսի գործ էր 2009 թ.-ին ավարտված` ԻԱԿ-ն ընդդեմ Ելփինի գյուղապետարանի դատական գործը, որի դեպքում առաջին անգամ տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պաշտոնյան` Ելփինի գյուղապետը, ենթարկվեց վարչական պատասխանատվության` տուգանքի` 50.000 դրամի չափով: Այս նախադեպը զարգացավ հաջորդ տարիների ընթացքում եւ համալրվեց տեղեկատվության ազատության իրավունքը խախտած տեղեկություն տնօրինողին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին եւս երկու գործով` ԻԱԿ-ն ընդդեմ “Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ի եւ ԻԱԿ-ն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի: Այս երկու գործերով էլ դատական վերջնական ակտը կայացվել է 2013թ.-ին: 

2010 թ.-ին կարեւոր նախաձեռնություն էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումը ՀՀ Սահմանադրական դատարան: Այս գործի արդյունքում ՀՀ Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծեց վարչական օրենսդրության բարեփոխումների  փաթեթ, որով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքից դուրս եկավ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու պահանջը:

2012 թ.-ին նախադեպային  գործերից էին ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության և ԻԱԿ-ն ընդդեմ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի  դատական գործերը, երբ դատական կարգով ոչ միայն վերականգնվեց տեղեկատվություն ստանալու իրավունքը, այլ նաեւ փոխհատուցվեց դատական ծախսերը՝ պետտուրքը եւ փաստաբանին վճարված գումարը: 

Skip to content