Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

Գլխավոր / Տեղեկատվության Ազատություն / Ռազմավարական դատավարություն
2008 թ.-ի նոյեմբերի 10-ին ՀՀ քաղաքացիներ Արտակ Զեյնալյանը եւ Արայիկ Ղազարյանը ՀՀ վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանին վարչական բողոք են ներկայացրել` ՀՀ վարչական դատարանի աշխատակազմի ղեկավարի 02.09.2008 թ.-ի ԴԴ9-46091 վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2008 թ. օգոստոսի 1-ին տեղեկատվություն ստանալու հարցում է ուղարկել Նոր Նորքի թաղային համայնքին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
2008 թ. հուլիսի 30-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվություն ստանալու հարցում է ուղարկել Երեւան քաղաքի Դավթաշեն թաղային համայնքին հետեւյալ բովանդակությամբ. «Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթներով` խնդրում ենք տրամադրել հետեւյալ տեղեկությունը.
Արաբկիրի թաղապետարանը ԻԱԿ-ի հարցմանը լիարժեք պատասխան տվեց: Սակայն 4000 դրամ պետական տուրքի գումարը թաղապետարանն այնքան ուշացրեց, որ ԻԱԿ-ը ստիպված այն ստացավ հարկադիր կատարման ծառայության օգնությամբ` վճռի հրապարակումից 6 ամիս անց:
Սույն թվականի հունվարի 28-ին ՀՀ քաղաքացի Դավիթ Մաթեւոսյանը Երեւանի քաղաքապետին երեք իրազեկում է ներկայացրել 08.02.2008 թ., 16.02.08 թ. եւ 17.02.08 թ. զանգվածային հրապարակային միջոցառում կազմակերպելու վերաբերյալ: Դրանցից երկուսի վերաբերյալ կայացվել են իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին որոշումներ, երրորդի վերաբերյալ` վարչական ակտ չի կայացվել:
2008 թ. հուլիսի 30-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվություն ստանալու հարցում է ուղարկել Երեւան քաղաքի Դավթաշեն թաղային համայնքին հետեւյալ բովանդակությամբ.«Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթներով` խնդրում ենք տրամադրել հետեւյալ տեղեկությունը։

Ընդհանուր տեղեկություն

2003 թ.-ից ի վեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է տեղեկատվության ազատության իրավունքի դատական պաշտպանության առաքելությունը: 2020թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ հարուցվել է 70 դատական գործ` տեղեկատվություն ստանալու իրավունքի ոտնահարման վերաբերյալ, որոնք ամբողջությամբ ավարտվել են, և միայն 2 գործ է դեռեւս ընթացքի մեջ:

Ռազմավարական դատական գործերի ստեղծումը ԻԱԿ-ի հիմնական գործիքներից է՝ որպես տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանության կարեւորագույն երաշխիք։ ՏԱ մասին դատական գործերը դրականորեն են ազդում տեղեկատվության ազատության վիճակի վրա` զերծ պահելով պաշտոնյաներին խախտում կատարելուց: Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է տեղեկատվության ազատության վերաբերյալ դատական գործեր այն պաշտոնյաների դեմ, ովքեր խախտում են քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը, անպատասխան են թողնում ՏԱ հարցումներին կամ տրամադրում են ողջ ամբողջական կամ թերի տեղեկատվություն: Այս գործընթացի շնորհիվ աստիճանաբար ձեւավորվում է տեղեկատվության ազատության վերաբերյալ դատական նախադեպային պրակտիկա:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնած դատական գործերից մի քանիսն ունեցել են նախադեպային նշանակություն: Այդպիսի գործ էր 2009 թ.-ին ավարտված` ԻԱԿ-ն ընդդեմ Ելփինի գյուղապետարանի դատական գործը, որի դեպքում առաջին անգամ տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պաշտոնյան` Ելփինի գյուղապետը, ենթարկվեց վարչական պատասխանատվության` տուգանքի` 50.000 դրամի չափով: Այս նախադեպը զարգացավ հաջորդ տարիների ընթացքում եւ համալրվեց տեղեկատվության ազատության իրավունքը խախտած տեղեկություն տնօրինողին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին եւս երկու գործով` ԻԱԿ-ն ընդդեմ “Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ի եւ ԻԱԿ-ն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի: Այս երկու գործերով էլ դատական վերջնական ակտը կայացվել է 2013թ.-ին: 

2010 թ.-ին կարեւոր նախաձեռնություն էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումը ՀՀ Սահմանադրական դատարան: Այս գործի արդյունքում ՀՀ Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծեց վարչական օրենսդրության բարեփոխումների  փաթեթ, որով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքից դուրս եկավ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու պահանջը:

2012 թ.-ին նախադեպային  գործերից էին ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության և ԻԱԿ-ն ընդդեմ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի  դատական գործերը, երբ դատական կարգով ոչ միայն վերականգնվեց տեղեկատվություն ստանալու իրավունքը, այլ նաեւ փոխհատուցվեց դատական ծախսերը՝ պետտուրքը եւ փաստաբանին վճարված գումարը: 

Skip to content