Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

Գլխավոր / Տեղեկատվության Ազատություն / Ռազմավարական դատավարություն
2006 թ. դեկտեմբերի 18-ին «Աքիլլես» ՀԿ-ն դիմել էր Երեւանի քաղաքապետարանին` խնդրելով տրամադրել Երեւան քաղաքի` Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկից մինչեւ Հալաբյան-Եղվարդ խճուղին ներառյալ ճանապարհային հատվածի միացման ճանապարհային նշանների տեղադրման հատակագծի պատճենը:
Դատական գործեր Շիրակի մարզում. ներկայացնում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունը:
16.01.2006 թ. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Կոտայքի մարզային իրավաբան Ռոբերտ Ղազարյանը տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել Նուռնուս գյուղի գյուղապետ Գ. Մկրտչյանին` խնդրելով տրամադրել այն քաղաքացիների տվյալները, որոնք ամառանոցներ կառուցելու նպատակով հողամասեր են ստացել Նուռնուս համայնքի տարածքում:
14.09.2005 թ. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Արմավիրի մարզային իրավաբան Արթուր Մկրտչյանը տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը.
2005 թ. նոյեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Արմավիրի մարզային իրավաբան Արթուր Մկրտչյանը դիմել էր Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի գյուղապետ պարոն Մկրտումյանին։
16.09.2005 թ. ԻԱԿ Արագածոտնի մարզային իրավաբանը հարցում է ուղարկել Ապարանի քաղաքապետարան` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը.

Ընդհանուր տեղեկություն

2003 թ.-ից ի վեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է տեղեկատվության ազատության իրավունքի դատական պաշտպանության առաքելությունը: 2020թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ հարուցվել է 70 դատական գործ` տեղեկատվություն ստանալու իրավունքի ոտնահարման վերաբերյալ, որոնք ամբողջությամբ ավարտվել են, և միայն 2 գործ է դեռեւս ընթացքի մեջ:

Ռազմավարական դատական գործերի ստեղծումը ԻԱԿ-ի հիմնական գործիքներից է՝ որպես տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանության կարեւորագույն երաշխիք։ ՏԱ մասին դատական գործերը դրականորեն են ազդում տեղեկատվության ազատության վիճակի վրա` զերծ պահելով պաշտոնյաներին խախտում կատարելուց: Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է տեղեկատվության ազատության վերաբերյալ դատական գործեր այն պաշտոնյաների դեմ, ովքեր խախտում են քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը, անպատասխան են թողնում ՏԱ հարցումներին կամ տրամադրում են ողջ ամբողջական կամ թերի տեղեկատվություն: Այս գործընթացի շնորհիվ աստիճանաբար ձեւավորվում է տեղեկատվության ազատության վերաբերյալ դատական նախադեպային պրակտիկա:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնած դատական գործերից մի քանիսն ունեցել են նախադեպային նշանակություն: Այդպիսի գործ էր 2009 թ.-ին ավարտված` ԻԱԿ-ն ընդդեմ Ելփինի գյուղապետարանի դատական գործը, որի դեպքում առաջին անգամ տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պաշտոնյան` Ելփինի գյուղապետը, ենթարկվեց վարչական պատասխանատվության` տուգանքի` 50.000 դրամի չափով: Այս նախադեպը զարգացավ հաջորդ տարիների ընթացքում եւ համալրվեց տեղեկատվության ազատության իրավունքը խախտած տեղեկություն տնօրինողին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին եւս երկու գործով` ԻԱԿ-ն ընդդեմ “Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ի եւ ԻԱԿ-ն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի: Այս երկու գործերով էլ դատական վերջնական ակտը կայացվել է 2013թ.-ին: 

2010 թ.-ին կարեւոր նախաձեռնություն էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումը ՀՀ Սահմանադրական դատարան: Այս գործի արդյունքում ՀՀ Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծեց վարչական օրենսդրության բարեփոխումների  փաթեթ, որով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքից դուրս եկավ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու պահանջը:

2012 թ.-ին նախադեպային  գործերից էին ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության և ԻԱԿ-ն ընդդեմ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի  դատական գործերը, երբ դատական կարգով ոչ միայն վերականգնվեց տեղեկատվություն ստանալու իրավունքը, այլ նաեւ փոխհատուցվեց դատական ծախսերը՝ պետտուրքը եւ փաստաբանին վճարված գումարը: 

Skip to content