Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Համայնքապետարանները վատ են կատարում Տեղեկավտության ազատության մասին օրենքը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Համայնքապետարանները վատ են կատարում Տեղեկավտության ազատության մասին օրենքը

Սեպտեմբերի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցումներ է ուղարկել տասը մարզերում գտնվող 50 համայնքապետարանների:

Հարցմամբ խնդրել ենք տեղեկացնել, թե ով է համանքի տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձը, պատասխանին կցել իրավական ակտի պատճենը, որով նշանակվել է նա և համայնքապետարանի պաշտոնական կայքի այն էջի հղումը, որտեղ կարելի է գտնել ՏԱ պատասխանատու անձի մասին տեղեկությունները։

Հարցմանը ժամանակին լիարժեք պատասխան է տվել 23 համայնքապետարան, 6-ը՝ թերի պատասխան, 4՝ ուշացած լիարժեք, 17 համայնքապետարանից պատասխան չենք ստացել:

50 համայնքապետարաններից հարցմանը պատասխանել են 37-ը: Առաջինը հարցմանը պատասխանել են Ջերմուկի և Սևանի համայնքապետարանները՝ տալով ժամանակին, լիարժեք պատասխան: Հարցմանը ամենավերջինը պատասխանել է Մասիսի համայնքապետարանը. պատասխանը ուղարկել է հոկտեմբերի 14-ին՝ տալով ուշացած լիարժեք պատասխան:

Հարցման պատասխանները ցույց են տալիս, որ 9 համայնքում դեռևս նշանակված չէ ՏԱ պատասխանատու պաշտոնատար անձ, օրինակ՝ Վանաձորում, Սպիտակում, Իջևանում և այլն:

Փաստացի 17 համայնքապետարան չի տրամադրել տեղեկատվություն՝ խախտելով տեղեկատվության ազատության մասին օրենքը: Դրանց թվում են Բերդը, Վերին Դվինը, Արաքսը, Խոյը, Արմավիրը և այլն:

Եղել են նաև այնպիսի համայնքապետարաններ, որոնք տրամադրել են թերի պատասխան: Օրինակ՝ Վեդիի համայնքապետարանը միայն հայտնել է, թե ով է համայնքապետարանի տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձը, բայց պատասխանին չի կցել իրավական ակտի պատճենը, որով նշանակվել է նա և համայնքապետարանի պաշտոնական կայքի այն էջի հղումը, որտեղ կարելի է գտնել ՏԱ պատասխանատու անձի մասին տեղեկությունները։ Թերի պատասխաններ է տրամադրել նաև Հրազդանի համայնքապետարանը՝ չկցելով իրավական ակտի պատճենը, որով նշանակվել է ՏԱ պատասխանատուն, իսկ Ծաղկաձորի և Աշտարակի համայնքապետարանները չեն տրամադրել ՏԱ պատասխանատու անձի մասին ամբողջական տեղեկություններ:

Skip to content