Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
2023 թվականի նոյեմբերի 1-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
2021 թվականի մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

12. ԻԱԿ-ն ընդդեմ Նոր Նորքի թաղապետի եւ թաղապետարանի

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2008 թ. օգոստոսի 1-ին տեղեկատվություն ստանալու հարցում է ուղարկել Նոր Նորքի թաղային համայնքին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

  1. Նոր Նորք համայնքին սեփականության իրավունքով քանի՞ բնակարան է պատկանում (այդ թվում համայնքի հաշվեկշռում քանի՞ բնակարան է գրանցված), որոնցում բնակվում են այն բնակիչները, որոնք չեն սեփականաշնորհել իրենց բնակարանները:
  2. Խնդրում ենք հայտնել այդ բնակարանների հասցեները:
  3. Նոր Նորքի թաղապետարանը քանի՞ հայց է հարուցել սեփականության իրավունքով համայնքին պատկանող վերը նշված բնակարաններից բնակիչներին վտարելու պահանջով:
  4. Խնդրում ենք, ներկայացնել այդ դատական գործերի ելքի մասին տեղեկատվություն (քանի՞սն է բավարարվել, քանի՞սը` մերժվել):

12.08.2008 թ. գրությամբ Նոր Նորքի թաղապետարանը տեղեկացրել է, որ «նշված ժամկետում չենք կարող Ձեզ տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները, քանի որ համայնքի ղեկավարի համապատասխան կարգադրությունով կատարվում է համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի եւ ոչ բնակելի տարածքների փաստացի չափագրում եւ գույքագրում»:

ԻԱԿ-ը լիարժեք եւ սպառիչ պատասխան ստանալու համար սպասեց օրենքով սահմանված 30-օրյա ժամկետի լրանալուն, սակայն այդ ժամկետը լրանալուց հետո էլ պատասխան չստանալով` 2008 թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ վարչական դատարան հայց ներկայացրեց` ընդդեմ Նոր Նորքի թաղապետարանի եւ Նոր Նորքի թաղային համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանի` թաղապետարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, վերջինիս հնգօրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու եւ Նոր Նորքի թաղային համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանին 50.000 դրամ տուգանքի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասին:

2009 թ. մարտի 23-ին ՀՀ վարչական դատարանը (նախագահող դատավոր` Աշոտ Սարգսյան) մասնակի բավարարեց ԻԱԿ-ի հայցը` Նոր Նորքի թաղապետարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով:

Դատարանը վճռեց ոչ իրավաչափ ճանաչել ԻԱԿ-ի կողմից հայցվող տեղեկատվության տրամադրման մերժելուն ուղղված Նոր Նորքի ղեկավարի գործողությունները եւ Նոր Նորքի համայնքից հօգուտ ԻԱԿ-ի բռնագանձել 4.000 դրամ` որպես պետական տուրքի գումար:

Դատարանը մերժեց հայցը` Նոր Նորքի թաղապետարանին հնգօրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու մասով, քանի որ մինչ վճռի հրապարակումը Նոր Նորքի թաղապետարանն արդեն պատասխանել էր ԻԱԿ-ի հարցմանը: Դատարանը նաեւ մերժեց հայցը` Նոր Նորքի թաղային համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանին 50.000 դրամ տուգանքի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով:

ԻԱԿ-ը վճիռը բողոքարկեց վճռաբեկության կարգով` ՏԻՄ ղեկավարներին վարչական պատասխանատվության ենթարկելու օրենսդրության պահանջը` տուգանքը, ի վերջո, կիրառելու պահանջով: Սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանը գտավ, որ վարչական դատարանի կայացրած վճիռը հիմնավոր է եւ ենթակա չէ բեկանման:

Հայցադիմումը

Վճիռը

Skip to content