Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Իրական շահառուների տվյալների օգտագործումը Հայաստանում. Աշխատաժողով ՔՀԿ-ների և լրագրողների համար , #Oր 1

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Իրական շահառուների տվյալների օգտագործումը Հայաստանում. Աշխատաժողով ՔՀԿ-ների և լրագրողների համար , #Oր 1

Հոկտեմբերի 21-ին մեկնարկեց «Իրական շահառուների տվյալների օգտագործումը Հայաստանում» երկօրյա աշխատաժողովը, որն իր շուրջ է հավաքել երկու տասնյակ լրագրողների և ՔՀԿ-ների ներկայացուցիչների հմտանալու ԻՇ տվյալների օգտագործման մեջ

Աշխատաժողովի նպատակների և օրակարգի ներկայացումից հետո Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը խոսեց Հայաստանում ԻՇ թափանցիկության բարեփոխման և դրանում ՔՀԿ-ների դերակատարման մասին։

«Այս ռեֆորմը տեղի չէր ունենա Հայաստանում, եթե չլիներ քաղաքացիական հասարակության աջակցությունը այս գործընթացում։ Պրոցեսը կձախողվեր, եթե չլիներ քաղհասարակության ակտիվ ներգրավվածությունն ու աջակցությունը»,-ասաց Շուշան Դոյդոյանը։

ՀՀ Արդարադատության նախարարության Գործակալության պետ Լալա Ներսեսյանը ներկայացրեց Իրական սեփականատերերի թափանցիկության ապահովման Հայաստանի փորձառությունը:

Աշխատանքային քննարկման ընթացքում կներկայացվեն Հայաստանում իրական շահառուների թափանցիկության ընդհանուր նկարագիրը, Հայաստանի բիզնես ռեգիստրը և ընկերության հայտարարագրի ուսումնասիրման ձևերը, կքննարկվի աշխարհում ԻՇ-ի գլոբալ ազդեցությունը և կներկայացվի կոնկրետ դեպքերի ուսումնասիրություններ, որտեղ ԻՇ տվյալներն (և այլ աղբյուրներ) օգտագործվել են ընկերությունների գաղտնի սեփականության շղթան բացահայտելու համար:

Երկօրյա աշխատաժողովի նպատակն է բարձրացնել ԻՇ հասանելի և թարմացվող տվյալների կարևորության վերաբերյալ տեղական շահագրգիռ կողմերի իրազեկության մակարդակը, սահմանել ԻՇ հասկացությունը, հմտացնել լրագրողներին և ՔՀԿ ներկայացուցիչներին առկա տվյալների հայթայթման և դրանք հետաքննության համար օգտագործելու գործում։

Աշխատաժողովը կազմակերպել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ Open Ownership-ի և EITI-ի աջակցությամբ։

Skip to content