Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
2023 թվականի նոյեմբերի 1-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
2021 թվականի մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

9. ԻԱԿ-ն ընդդեմ Հրազդանի քաղաքապետարանի

2007 թ. նոյեմբերի 2-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն գրավոր դիմել էր Հրազդանի քաղաքապետին` խնդրելով տրամադրել 2007 թ.-ի երկրորդ եռամսյակի ընթացքում Հրազդանի քաղաքապետի եւ ավագանու կողմից ընդունված որոշումների պատճենները:

Պատասխանողից ոչ գրավոր, ոչ բանավոր պատասխան չստանալուց հետո 2007 թ. նոյեմբերի 11-ին` 20 օր անց, ԻԱԿ-ը դիմումով դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Պաշտպանը, ուսումնասիրելով դիմումում ներկայացված փաստերը, ընդունեց այն քննարկման: ԻԱԿ-ի դիմումի կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ էր ուզել Հրազդանի քաղաքապետից: Վերջինս տեղեկացրել էր, թե իբր ԻԱԿ-ի նախագահի հետ հեռախոսազրույցում բանավոր համաձայնության են եկել, որ տեղեկությունները կտրամադրեն համապատասխան վճարը վճարելուց հետո:

Սակայն ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը հավաստում է, որ նմանատիպ որեւէ բանավոր պայմանավորվածություն չի եղել իր եւ Հրազդանի քաղաքապետարանի միջեւ: Ավելին, Շ. Դոյդոյանը նշում է, որ իրենց գրավոր հարցմանն անպայման պետք է գրավոր պատասխան տրվեր, ինչպես նախատեսում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ինչը չի արվել Հրազդանի քաղաքապետարանի կողմից` այդպիսով խախտելով կազմակերպության տեղեկատվություն ստանալու իրավունքը: Հրազդանի քաղաքապետարանից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հաղորդելով ոչ ճիշտ տեղեկատվություն, վերջինիս թյուրիմացության մեջ են գցել, որի արդյունքում ՀՀ մարդու իրավունքների պաշպանն ընդունել է ԻԱԿ-ի կողմից ստացված դիմում-բողոքի քննարկումը դադարեցնելու մասին որոշում:

2008 թ. հուլիսին ԻԱԿ-ը դիմեց ՀՀ վարչական դատարան` պահանջելով պարտադրել Հրազդանի քաղաքապետին տրամադրել 2007 թ. երկրորդ եռամսյակի ընթացքում Հրազդանի ավագանու կողմից կայացված որոշումների եւ 2007 թ. երկրորդ եռամսյակի ընթացքում Հրազդանի քաղաքապետի կողմից կայացված որոշումների պատճենները /պատճենահանման համար անհրաժեշտ վճարի դիմաց/, Հրազդանի քաղաքապետին ենթարկել վարչական տույժի եւ որպես պատասխանատվության միջոց ընտրել տուգանքը` 50000 դրամ գումարի չափով, ինչպես նաեւ պարտադրել Հրազդանի քաղաքապետին համայնքի իրավական ակտերը Հրազդանի քաղաքապետարանի վարչական շենքի տարածքում հանրության համար մատչելի ձեւով, օրենքով սահմանված կարգով, հրապարակել /փակցնել/:

Դատավարության ընթացքում Հրազդանի քաղաքապետի ներկայացուցիչը ԻԱԿ-ին տրամադրեց 2007 թ. երկրորդ եռամսյակի ընթացքում Հրազդանի քաղաքապետի եւ ավագանու ընդունած որոշումների պատճեները 178 էջ ծավալով: Ուստի ԻԱԿ-ը այդ հայցապահանջից հրաժարվեց:

2008 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչական դատարանը մերժեց Հրազդանի քաղաքապետին վարչական տույժի ենթարկելու մասին ԻԱԿ-ի պահանջը` պատճառաբանելով, որ հասարակական կազմակերպությունը իրավասու չէ դատարան դիմելու վարչական տույժի ենթարկելու պահանաջով:

Նաեւ մերժվեց հայցադիմումի 3-րդ պահանջը: Դատավոր Ք. Մկոյանը դա մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Վարչական օրենսգրքի համաձայն հայցվոր կողմը կարող է դատարանին նման պահանջով դիմել, եթե նախկինում այդ հարցով դիմել է տվյալ վարչական մարմնին եւ պատասխան չի ստացել կամ մերժվել է»:

Սակայն ԻԱԿ-ը Հրազդանի քաղաքապետին էր դիմել միայն 2007 թ. երկրորդ եռամսյակի ընթացքում Հրազդանի քաղաքապետի եւ ավագանու ընդունած որոշումների պատճեները ստանալու հարցմամբ:

Հայցադիմումը

Վճիռը

Skip to content