Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
2021 թվականի մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2020 թվականի դեկտեմբերի 4-ին դիմել էր ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ խնդրելով տրամադրել խորհրդատվություն։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

60. ԻԱԿ-ն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի

2023 թվականի նոյեմբերի 1-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։

Դիմում՝ Մարդու իրավունքների պաշտպանին

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը սույն թվականի օգոստոսի 30-ին դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ խնդրելով աջակցել ԻԱԿ-ի՝ տեղեկություն ստանալու խախտված իրավունքի վերականգնման գործում(բողոք թիվ 1/8619-21):

2021 թվականի օգոստոսի 12-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություն Երևան քաղաքի Սիլիկյան հին խճուղու բնակելի թաղամասի անմիջական հարևանությամբ համայնքային սեփականություն հանդիսացող հողի վրա անօրինական գործող քարի արտադրամասի մասին և հստակեցնել, թե ինչու է Երևանի քաղաքապետարանը դրսևորել անգործություն․ համայնքին պատկանող հողի վրա 10 տարուց ավելի անօրինական գործունեություն ծավալող քարի արտադրամասը չի քանդել կամ կասեցրել վերջինիս գործունեությունը։

2021 թվականի օգոստոսի 19-ին Երևանի քաղաքապետարանը տրամադրել է անհիմն պատասխան՝ ըստ էության չպատասխանելով հարցման բոլոր հարցերին (http://www.givemeinfo.am/hy/case/3312/): ԻԱԿ-ը նույն օրը կրկնակի հարցում է ուղարկել՝ բողոքարկելով և պահանջելով պատշաճ պատասխանել առաջադրված հարցերին՝ միաժամանակ նշելով, որ բողոքը չմակագրեն այն պաշտոնյային, ում գործողությունները բողոքարկվում են։ Քաղաքապետարանը օգոստոսի 25-ի պատասխան գրությամբ կրկին չի տրամադրել պատշաճ պատասխան՝ փաստացի բառացիորեն պատճենելով նախորդ պատասխանը։ Ավելին, պատասխան գրությունը մակագրված է այն նույն պաշտոնյայի կողմից, ում գործողությունը բողոքարկվում էր բողոքով, ինչը վարչարարության օրենսդրության և տեղեկություն ստանալու իրավունքի խախտում է (http://www.givemeinfo.am/hy/case/3314/)։

 Պաշտպանն իր որոշմամբ արձանագրել է.

  • Մարդու իրավունքների պաշտպանը սկզբունքային է համարում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ տեղեկություններ ստանալու հարցումների պատասխանների տրամադրման լրիվության, որակի, ժամկետների, մերժումների բնույթի ու առհասարակ, այդ հարցումների նկատմամբ հանրային մարմինների վերաբերմունքի հարցերը:
  • Հանրային մարմինների կողմից նման գործելաոճի դրսևորումները գործնականում կարող են առաջ բերել տեղեկատվության ոչ ամբողջական տրամադրման կամ առհասարակ տեղեկությունների տրամադրման մերժումների շարունակականության ռիսկեր:
  • Ուստի, յուրաքանչյուր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին պարտավոր է տեղեկություններ ստանալու վերաբերյալ հարցումներին վերաբերվել պատասխանատվությամբ, ապահովել դրանց ամբողջական և պատշաճ տրամադրումը, ինչն էլ իր հերթին կերաշխավորվի ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային փաստաթղթերով ամրագրված տեղեկություններ ստանալու իրավունքի պատշաճ իրացումը:
  • Ինչ վերաբերում է ապօրինի հօղօգտագործման հարցին, հարկ է վկայակոչել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որի համաձայն՝ հողօգտագործման բնագավառում քաղաքապետը կազմակերպում է ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները:
  • Այսպիսով, վերը նշված իրավական կարգավորումից հետևում է, որ Երևան քաղաքում ապօրինի հողօգտագործման կասեցումը և վերացումը Երևանի քաղաքապետի լիազորությունն է, ուստի նշվածի կապակցությամբ Շուշան Դոյդոյանի հարցման մեջ տեղ գտած հարցադրմանը պատասխանելը նույնպես Երևանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներում է:
  • Պաշտպանն արձանագրում է, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանի հարցումներին պատշաճ և սպառիչ պատասխան չտրամադրելով՝ Երևանի քաղաքապետարանը խախտել է ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով և միջազգային փաստաթղթերով ամրագրված տեղեկություններ ստանալու վերջինիս իրավունքը:
  • Նույն որոշմամբ Պաշտպանն առաջարկել է Երևանի քաղաքապետարանին տվյալ որոշման շրջանակում քննարկված հարցադրումներին տրամադրել պատշաճ և ամբողջական տեղեկություններ։ Մարդու իրավունքների պաշտպանի որոշումը

 Հայցադիմում՝ ՀՀ վարչական դատարան

Երևանի քաղաքապետարանին վերոնշյալ հարցման լիարժեք պատասխան տրամադրելու պարտավորեցման պահանջով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2021 թվականի նոյմեբերի 1-ին դիմել է նաև ՀՀ վարչական դատարան։

Դեկտեմբերի 2-ին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ, 77-րդ, 78-րդ, 89-րդ, 123-րդ հոդվածներով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը որոշել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցադիմումն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ քաղաք Երևան, Սիլիկյան հին խճուղի 60/1 հասցեի վերաբերյալ հայցված տեղեկատվությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ընդունել վարույթ:

Առաջին դատական նիստը կայացել է 2022 թվականի փետրվարի 15-ին։ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը չէր ներկայացել նիստին։ Հաջորդ դատական նիստին ևս Քաղաքապետարանի ներկայացուցիչը չի մասնակցել։

ՀՀ վարչական դատարանը 2022 թվականի հունիսի 9-ին բավարարել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության ազատության իրավունքը խախտելու համար։

Դատարանը Երևանի քաղաքապետարանին պարտավորեցրել է օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների պահպանմամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնին տրամադրել հետևյալ տեղեկությունը. ունի, արդյո՞ք, քարի արտադրամասի տնտեսվարողը (ՄԻՔԱՅԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ ՍԵՐԳԵՅԻ Ա/Ձ-ն) համայնքային հողի օրինական օգտագործման կամ վարձակալության պայմանագիր քաղաքապետարանի կամ Աջափնյակի թաղապետարանի հետ, թե՞ նա պարզապես զավթել է համայնքին պատկանող հողը:

Միաժամանակ դատարանը որոշել է Երևան քաղաքապետարանից հօգուտ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի բռնագանձել 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Նշենք, որ սա ԻԱԿ-ի նախաձեռնած թվով 60-րդ դատական գործն է, որն ուղղված է տեղեկություն ստանալու խախտված սահմանադրական իրավունքի վերականգնմանը։

 ԻԱԿ-ի հայցադիմումը

Skip to content