Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Սեւ ցուցակի եւ ժանգոտ կողպեքի հզոր ուժը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Սեւ ցուցակի եւ ժանգոտ կողպեքի հզոր ուժը

2011թ. մայիսի 13-ին` ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաների Սեւ ցուցակը հրապարակելուց 3 օր անց, Ստեփանավանի քաղաքապետարանը իր իսկ նախաձեռնությամբ ուժը կորցրած է ճանաչել ավագանու այն որոշումը (թիվ 19-Ն), համաձայն որի՝ քաղաքապետարանը տեղեկատվության մեկ էջը տրամադրում էր 500 դրամ վարձավճարով։ Այս մասին news.am-ին 2011թ. մայիսի 13-ին հայտնել է Ստեփանավանի քաղաքապետ պրն. Ղարաքեշիշյանը։ Հիշեցնենք, որ հենց այս որոշման համար էր վերջինս ընդգրկվել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տարեկան եւ եռամսյակային “Սեւ ցուցակներում”, ինչպես նաեւ արժանացել 2010թ. սեպտեմբերի 28-ին Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության “Ժանգոտ կողպեք” մրցանակին։

Ի դեպ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակը փորձել էր դատարանով ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ որոշումը, սակայն 2011թ. մարտի 24-ին ՀՀ վարչական դատարանը մերժել էր կազմակերպության հայցը եւ թիվ 19-Ն որոշումը մնացել էր ուժի մեջ: Եւ միայն ԻԱԿ-ի եւ մամուլի կոշտ քննադատության շնորհիվ Ստեփանավանի քաղաքապետարանը ստիպված եղավ սեփական նախաձեռնությամբ վերացնել «Քաղաքապետարանում պատճենահանվող որոշումների կրկնօրինակների համար տեղական վարձավճար սահմանելու մասին» թիվ 19-Ն որոշումը։

Skip to content