ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսությունը պատրաստել է տեսանյութ՝ նվիրված Հայաստանում խոսքի ազատության խնդիրներին։
Վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները համոզմունք են հայտնում, որ լրագրողները գալիք ընտրություններում քվեարկելու են հենց իրենց օգտին, որովհետև «այն խոսքի ազատությունը, որ այսօր ունենք, երազանք է»։ ՍիվիլՆեթը մասնագետների հետ զրույցների միջոցով փորձել է հասկանալ, թե ինչպիսին է մամուլի ազատության իրական վիճակը Հայաստանում, ինչ խնդիրների են բախվում լրագրողներն այսօր։ Տեսնյութի հեղինակը զրուցել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի հետ։