Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ն ամփոփում է 2024 թվականը. ներկայացնում ենք մեր աշխատանքի արդյունքները

Ներկայացնում ենք 2024 թվականի ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրականացրած աշխատանքները, գործունեության արդյունքները:

  • Ավելի քան 50 պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի շուրջ 75 ներկայացուցչի համար կազմակերպել ենք աշխատաժողովների և վերապատրաստումների շարք՝ բարելավելու մասնակիցների գիտելիքը և մասնագիտական կարողությունները տեղեկատվության ազատության օրենսդրության վերաբերյալ: 
  • 22 պետական ​​կառավարման մարմնի տրամադրել ենք խորհրդատվություն՝ ինչպես կիրառել տեղեկատվության ազատության օրենսդրությունը,  անձնական տվյալների մշակման կանոնները և ինչպես բարելավել հանրային հաղորդակցությունը։
  • Իրականացրել ենք պետական մարմինների հաղորդակցության առցանց հարթակների (պաշտոնական կայքեր, հանրային ծառայությունների պորտալներ, բջջային հավելվածներ, սոցիալական մեդիաներում պաշտոնական և անձնական հաշիվներ և էջեր) քարտեզագրում և մշակել համալիր տեղեկատվական շտեմարան։
  • ԻԱԿ մշակած Տեղեկատվության ազատության ինքնագնահատման համակարգը ներդրվել է Վարչապետի աշխատակազմում, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Էկոնոմիկայի նախարարություններում՝ որպես Բաց կառավարման գործընկերության Գործողությունների ծրագրի հանձնառության իրականացում: 
  • ԻԱԿ մշակած ՏԱ վիճակագրության ձևանմուշը ներդրվել է պետական կառավարման մարմիններում՝ ապահովելով ՏԱ ոլորտում միասնական վիճակագրական տվյալների ձևավորումը։
  • Ուժի մեջ է մտել ԻԱԿ-ի նախաձեռնությամբ մշակված ՀՀ ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թթ․ հայեցակարգը և դրանից բխող գործողությունների ծրագիրը։
  • Իրականացրել ենք Բարձրագույն դատական խորհրդի հաղորդակցության կարիքների գնահատում, մշակել ենք ԲԴԽ-ի հաղորդակցութան ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը։ 
  • Տեղեկություն ստանալու 250 հարցում է ուղարկվել։ Դրանց միջոցով հավաքագրված տվյալներն օգտագործվել են շահերի պաշտպանության, իրավական աջակցության և հետազոտական նպատակներով։

 

ԼՐԱԳՐՈՂՆԵՐ

  • 100 լրագրողի խորհրդատվություն և իրավական աջակցություն ենք տրամադրել տեղեկություն ստանալու գործընթացում։
  • Շուրջ 50 լրագրողի համար անցկացրել ենք տեղեկատվության ազատության թեմայով վերապատրաստման դասընթացներ և աշխատանքային քննարկումներ;
  • Արցախի 20 լրագրողի համար կազմակերպել ենք մասնագիտական կարողությունների զարգացման վերապատրաստման դասընթացներ:  
  • Արցախի և արցախցիների խնդիրների վերաբերյալ արցախցի լրագրողները 10 մուլտիմեդիա հոդված են պատրաստել ԻԱԿ փորձագետների մենթորությամբ: 

 

ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ

 

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ

  • Իրականացրել ենք «Լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքը Հայաստանում-2024» հետազոտությունը՝ ամփոփելով տեղեկատվության ազատության պրակտիկան։
  • Մշակել ենք էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ e-request.am–ի օգտագործման ուղեցույց։ 
  • Իրականացրել ենք «Տեղեկատվության ազատության  անկախ լիազոր մարմնի ներդրումը Հայաստանում» հետազոտությունը՝ վերհանելով դրա ձևավորման  անհրաժեշտությունը Հայաստանի ստանձնած միջազգային հանձնառությունների համատեքստում։ 
  • Հաղթանակ ենք գրանցել դատարանում. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաշտություն է խնդրել և ԻԱԿ-ին տրամադրել է անհրաժեշտ տեղեկությունները:

 

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԵԼՈՒՅԹՆԵՐ

  • Դարձել ենք ԶԼՄ-ների զարգացման գլոբալ ֆորումի (GFMD) լրագրության աջակցության և մեդիայի զարգացման կազմակերպությունների համայնքի անդամ։ 
  • «Բռնաճնշումներ՝ առանց սահմանների. լրագրողների դեմ ուղղված անդրազգային սպառնալիքները» խորագրով միջազգային միջոցառմանը ներկայացրել ենք լրագրողների դեմ ուղղված անդրազգային սպառնալիքների կանխման հնարավոր լուծումները։
  • Օրհուսի կոնվենցիայի Տեղեկատվության հասանելիության աշխատանքային խմբի 9-րդ հանդիպմանը՝ Ժնևում ներկայացրել ենք Հայաստանի բնապահպանական տվյալներ ներկայացնող պաշտոնական էլեկտրոնային հարթակների հնարավորություններն ու խնդիրները։
  • ԲԿԳ Տեղական համաժողովին ներկայացրել ենք ԻԱԿ փորձառությունը և մոտեցումները ԲԿԳ գործընթացներում քաղհասարակության և քաղաքացիների ներգրավման կարևորության վերաբերյալ:
Skip to content