Մեր նպատակն է պաշտպանել տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքը:
Արդեն 23 տարի է ԻԱԿ-ը գործում է Հայաստանում՝ նպաստելով տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը: 
ԻԱԿ-ը հիմնադրվել է 2001թ.-ի հուլիսի 1-ին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Անձնական տվյալների մշակման համաձայնությունը ստանալու ծանուցման ձևանմուշ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մշակել է անձնական տվյալների մշակման համաձայնությունը ստանալու ծանուցման ձևանմուշ։ Փաստաթուղթը սահմանում է համաձայնության ծանուցման հիմնական բաղադրիչները և մանրամասն ներկայացնում այդ բաղադրիչների բովանդակային շրջանակը։

Փաստաթղթում  առանձնացված են հետևյալ բաժինները․

  • Տվյալների սուբյեկտի ազգանունը, անունը, հայրանունը,
  • Անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը և նպատակը,
  • Մշակման ենթակա անձնական տվյալների ցանկը,
  • Անձնական տվյալների հետ կատարման ենթակա գործողությունների ցանկը, որոնց համար հայցվում է տվյալների սուբյեկտի համաձայնությունը,
  • Այն անձանց շրջանակը, որոնց կարող են փոխանցվել անձնական տվյալները,
  • Անձնականտվյալների սուբյեկտի համաձայնությունը հայցող մշակողի կամ նրա ներկայացուցչի անվանումը (ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը) և գտնվելու կամ հաշվառման (փաստացի բնակության) վայրը,
  • Տվյալների սուբյեկտի կողմից անձնական տվյալների ուղղում, ոչնչացում, տվյալների մշակման դադարեցում պահանջելու կամ մշակման հետ կապված այլ գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկություններ,
  • Հայցվող համաձայնության գործողության ժամկետը, ինչպես նաև համաձայնությունը հետ կանչելու կարգը և դրա հետևանքները:

Անձնական տվյալների մշակման համաձայնությունը ստանալու ծանուցման ձևանմուշ

Skip to content