«Մամուլի ազատության և տեղեկատվության բարեվարքության խթանման գործում Բաց կառավարման գործընկերության դերը» խորագրով վեբինարին ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը ներկայացրել է Հայաստանի փորձը, կատարել առաջարկներ՝ ուղղված Հայաստանում և աշխարհում մամուլի ազատության ու տեղեկատվության բարեվարքության զարգացմանը։
Վեբինարին ԻԱԿ նախագահը ներկայացրել է Ապատեղեկատվության դեմ պայքարի հայեցակարգը, գործողությունների ծրագիրը՝ մատնանշելով վերջինիս երեք առանցքային ուղղությունները։
Բացի վերոնշյալից ԻԱԿ նախագահը նաև առաջարկել է ամրապնդել հանրային հեռարձակողների դերակատարումը, քանի որ դրանք պետք է լինեն առաջատարը՝ փաստահեն, հավաստի և որակյալ տեղեկություններ հաղորդելու գործում։
Առաջարկների թվում են նաև մեդիասեփականատերերի թափանցիկության խթանումը, համագործակցության նոր ձևաչափերի ստեղծումը, ինչպես նաև անկախ լրատվամիջոցների ֆինանսական կայունության ապահովումը։ Վերջինիս կարևորությունը դառնում է խիստ հրատապ հատկապես ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորման դադարեցումից հետո։
Շ․ Դոյդոյանի ելույթն ամբողջությամբ կարող եք կարդալ (անգլերենով)՝ այստեղ, լսել (անգլերենով)՝ 48։10 րոպեից՝ այստեղ։
Նշենք, որ վեբինարը կազմակերպվել էր Բաց կառավարման գործընկերության ու Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումի համագործակցությամբ։