Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Լրագրողներ առանց սահմանների (RSF) միջազգային կազմակերպության աջակցությամբ մեկնարկում է Լրագրողական վստահության նախաձեռնությանը (Journalism Trust Initiative) միանալու գործընթացը հայաստանյան լրատվամիջոցների համար:
Ի՞նչ է JTI-ը
- JTI-ը միջազգային ստանդարտ է, որը մշակվել և գործարկվում է Լրագրողներ առանց սահմանների (RSF) կողմից:
- Հիմնադիր և աջակցող կազմակերպություններն են՝ Եվրոպական Հանձնաժողովը, EBU, AFP, Global Editors Network, Մեդիա զարգացման գլոբալ ֆորումը (GFMD։
- մշակվել է 130 փորձագետներից բաղկացած խմբի կողմից՝ Եվրոպական ստանդարտացման կոմիտեի (CEN) հովանու ներքո, և հրապարակվել է որպես աշխատանքային համաձայնագիր CWA 17493 2019 թ.-ի դեկտեմբերին։
- ISO ստանդարտով հաստատված է 2019թ-ից։
- 2025թ․ փետրվարի դրությամբ կիրառում է 2000+ լրատվամիջոց 119 երկրում:
Լրագրողական վստահության նախաձեռնությունը (JTI) նպատակ ունի ստեղծել ավելի առողջ տեղեկատվական տարածք։ Այն մշակում և ներդնում է լրագրության վստահելիության չափանիշներ և այդպիսով խթանում և խրախուսում է մասնագիտական նորմերի և էթիկայի պահպանումը:
Այն նպաստում է՝
- խմբագրական անկախությանը,
- լրատվամիջոցների թափանցիկությանը,
- հանրային վստահության ամրապնդմանը:
ԻՆՉՈՒ՞ ՄԻԱՆԱԼ JTI-ԻՆ
- Լրատմավիջոցի հեղինակության և վստահելիության աճ
- Թափանցիկության և պրոֆեսիոնալիզմի տեսանելի ներկայացում
- Մրցակցային առավելություն ֆինանսավորման և համագործակցության հարցերում
- Ինքնավերլուծության և զարգացման գործիք։
ԻՆՉՊԵ՞Ս ՄԻԱՆԱԼ
- Ինֆորմացիայի ազատության կենտրոնն աջակցում է հաայստանյան լրատվամիջոցներին՝ միանալու JTI-ին:
- ԻԱԿ մենթորների աջակցությամբ լրատվամիջոցները կլրացնեն JTI ինքնագնահատման հարցաշարը,
- կստանան մասնագիտական խորհրդատվություն՝ բարելավելով խմբագրական ուղեցույցերը, էթիկայի կանոնագրերը, կծանոթանան JTI-ի չափանիշներին:
- Խորհրդատվությունների ընթացքում ԻԱԿ-ը կառաջարկի նաև լրագրողական էթիկայի կանոնագրերի և աշխատանքային ուղեցույցերի միջազգայնորեն ընդունված մոդելներ, որոնք կարող են ընդունել և կիրառել հայաստանյան լրատվամիջոցները:
Մանրամասների համար կամ հարցերի դեպքում գրեք մեզ` foi@foi.am: