Մեր մասին

Մեր մասին

Գլխավոր / ԻԱԿ-ի մասին / Հաջողված պատմություններ
ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված նոր ենթաօրենսդրական ակտը հնարավորություն է տալիս քաղաքացիներին, լրագրողներին եւ այլոց տեղեկություն ստանալու համար պետական մարմիններին դիմել էլեկտրոնային հարցումներով եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստանալ պատասխաններ:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համագործակցելու շնորհիվ ՀՀ ոստիկանությունը տեղեկատվության ազատության եւ հրապարակայնության ոլորտում էական առաջընթաց է արձանագրել:
2013 թ.-ի դեկտեմբերի 24-ի որոշմամբ ՀՀ վարչական դատարանը վարչական պատասխանատվության ենթարկեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Հարությունյանին տեղեկատվության ազատության իրավունքը խախտելու համար։
ՀՀ Ազգային ժողովի դեմ նախաձեռնած դատական գործի շնորհիվ հրապարակվեցին ԱԺ նախագահի կարգադրությունները։ 2013թ.-ի դեկտեմբերի 28-ի որոշմամբ ՀՀ վարչական դատարանը բավարարեց ԻԱԿ-ի հայցը` ճանաչելով ԻԱԿ-ի տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը եւ պարտավորեցնելով ԱԺ-ին տրամադրել մերժած տեղեկությունները, ինչպես նաեւ փոխհատուցել ԻԱԿ-ի դատական ծախսերը:
ՀՀ Ազգային ժողովի դեմ նախաձեռնած դատական գործի շնորհիվ հրապարակվեցին ԱԺ նախագահի կարգադրությունները։ 2013 թ.-ի դեկտեմբերի 28-ի որոշմամբ ՀՀ վարչական դատարանը բավարարեց ԻԱԿ-ի հայցը` ճանաչելով ԻԱԿ-ի տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը եւ պարտավորեցնելով ԱԺ-ին տրամադրել մերժած տեղեկությունները, ինչպես նաեւ փոխհատուցել ԻԱԿ-ի դատական ծախսերը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու իր հարցումների շնորհիվ հանրության քննադատության առարկա դարձրեց ՀՀ Նախագահի բյուջեից դրամաշնորհներ ստացած եւ հանրային հաշվետվողականությունից խուսափող հասարակական կազմակերպություններին, ինչի շնորհիվ Պետական բյուջե վերադարձվեց 80 մլն. դրամ:
Skip to content