Գլխավոր / ԻԱԿ-ի մասին / Հաջողված պատմություններ
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը պարտավորվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնին տրամադրել նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման մասին տեղեկատվություն և փոխհատուցել 100.000 ՀՀ դրամ կազմող դատական ծախսերը՝ պետտուրքը և փաստաբանին վճարված գումարը՝ համաձայն 2012թ. դեկտեմբերի 21-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով (դատավոր՝ Արայիկ Մելքումյան):
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետևողական ջանքերի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի Շուկայի վերահսկողության պետական տեսչության բաժնում (www.mineconomy.am) տեղադրվեցին տվյալ ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքները:
Տեղեկատվությունը թաքցնելու համար «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ը համառ պայքարեց 3 տարի` դատական բողոքարկումների վրա վատնելով պետական ռեսուրսները եւ ի վերջո պարտվեց:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը պարտավորվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնին տրամադրել պարգևավճարների մասին պահանջած ողջ տեղեկատվությունը և փոխհատուցել դատական ծախսերը՝ պետտուրքը և փաստաբանին վճարված ծախսերը` 63.500 ՀՀ դրամի չափով:
Այսօր արդեն արձանագրում ենք, որ պետական մեկ տասնյակից ավելի կառույցների պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրված է ԻԱԿ-ի մշակած հարցման օրինակելի ձևը (https://foi.am/hy/information-request-form/), օրինակ՝ www.president.am, www.gov.am, www.police.am, www.mta.gov.am, ՀՀ 10 մարզպետարանների պաշտոնական կայքերում և այլն։
ԻԱԿ-ի նախաձեռնած 37 դատական գործերից 14-ի դեպքում տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պատասխանող կողմը մինչև դատական գործի ավարտը սեփական նախաձեռնությամբ տրամադրել է պահանջած տեղեկությունները: