Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Արցախի լրագրողների համար ևս մեկ դասընթաց իրականացվեց

Հունվարի 10-11-ին տեղի ունեցավ Անձնական տվյալների պաշտպանություն և տեղեկատվության ազատություն թեմայով երկօրյա դասընթացը Արցախի լրագրողների մասնակցությամբ:

Դասընթացի առաջին օրը մասնակցիները ծանոթացան անձնական տվյալների հասկացությանը, օրենսդրական հիմքերին, դասընթացավար Գևորգ Հայրապետյանի հետ քննարկեցին անձնական տվյալների հրապարակման հետ կապված մի շար հարցեր, ծանթոացան անվտանգության կանոններին:

Երկրորդ օրը քննարկվեցին տեղեկություն ստանալու իրավունքի վերաբերյալ հարցերը: Գևորգ Հայրապետյանը ներկայացրեց տեղեկություն ստանալու գործընթացը, մերժման հիմքերը, բողոքարկման կարգը: Հենց դասընթացի ընթացքում լրագրողները կազմեցին տեղեկություն ստանալու հարցումներ և էլեկտրոնային միասնական հարթակով ուղարկեցին համապատասխան պետական մարմիններին:

Հաջորդ դասընթացը՝ փաստերի ստուգում թեմայով, կսկսենք 2024 թվականի հունվարի 16-ին:

Դասընթացներն իրականացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Արցախի լրագրողների մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպության աջակցությամբ:

 

Skip to content