Մեր մասին

Մեր մասին

Գլխավոր / ԻԱԿ-ի մասին / Հաջողված պատմություններ
2012 թվականի «Ոսկե բանալի, Ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխության ժամանակ 10 տարվա ընթացքում առաջին անգամ Ժանգոտ կողպեք մրցանակը չշնորհվեց որևէ կառույցի: Սա վկայում է նաեւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետևողական և արդյունավետ աշխատանքի մասին։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ և աջակցությամբ պատրաստված ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքը՝ www.mta.gov.am-ը, ՀՀ պետական 52 պետական մարմինների կայքերի տեղեկատվական թափանցիկության մոնիտորինգի արդյունքներով՝ 2011-2012թ.թ. 2 անգամ անընդմեջ ճանաչվել է լավագույնը:
2011 թ. երկրորդ եռամսյակում ՀՀ առողջապահության նախարար /արդեն՝ նախկին/ Հարություն Քուշկյանը հայտնվել էր Սև ցուցակում ԻԱԿ-ի 07.02.2011 թ.-ի հարցումն անպատասխան թողնելու համար: ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել, թե կան արդյոք նախարարության տնօրինության տակ փաստաթղթեր, որոնք գաղտնազերծվել են 2010թ.-ին, և եթե կան, ապա խնդրել էր տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները:
2011 թ. մայիսի 13-ին ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաների Սև ցուցակը հրապարակելուց 3 օր անց, Ստեփանավանի քաղաքապետարանը իր իսկ նախաձեռնությամբ ուժը կորցրած է ճանաչել ավագանու այն որոշումը (թիվ 19-Ն), համաձայն որի՝ քաղաքապետարանը տեղեկատվության մեկ էջը տրամադրում էր 500 դրամ վարձավճարով։
2011 թ.-ի հունվարի 31-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենք, որով հստակեցվեց նաև մարդկանց` տեղեկություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյային վարչական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը: Փոփոխությունների համաձայն` ՏԱ իրավունքը խախտած պաշտոնյային վարչական պատասխանատվության ենթարկելու համար այլևս վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն անհրաժեշտ չէ:
ԻԱԿ-ն առաջին ու միակ կազմակերպությունն է Հայաստանում, որին հաջողվել է դատական կարգով պաշտոնյային ենթարկել վարչական պատասխանատվության՝ տեղեկատվություն չտրամադրելու համար:
Skip to content