Մեր մասին

Մեր մասին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ մշակած տեղեկատվության ազատության ինքնագնահատման համակարգը ներդրվել է Վարչապետի աշխատակազմում,  Աշխատանքի և սոցիալական հարցերի և Էկոնոմիկայի նախարարություններում։
Հարցման բոլոր մասնակիցների 92,86%-ի գնահատմամբ՝ ծրագրի դասընթացների մասնակցությունը իրենց մրցունակ է դարձրել աշխատաշուկայում, իսկ 85,72%-ը փոխանցված գիտելիքն օգտագործում է մասնագիտական պրակտիկայում։  
Ծրագրի երկրորդ փուլում արցախցի լրագրողները պատրաստել են մուլտիմեդիա հոդվածներ Արցախի հիմնահարցերի, արցախահության խնդիրների վերաբերյալ, որոնք հրապարակվել ԻԱԿ-ի պաշտոնական կայքում և սոցիալական էջում:

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հաջողության պատմություն 19. ԱԺ նախագահի կարգադրությունները հրապարակվեցին

2013 թ.-ի դեկտեմբերի 28-ի որոշմամբ ՀՀ վարչական դատարանը բավարարեց ԻԱԿ-ի հայցը` ճանաչելով ԻԱԿ-ի տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը եւ պարտավորեցնելով ԱԺ-ին տրամադրել մերժած տեղեկությունները, ինչպես նաեւ փոխհատուցել ԻԱԿ-ի դատական ծախսերը: ՀՀ Ազգային ժողովի դեմ նախաձեռնած դատական գործի շնորհիվ հրապարակվեցին ԱԺ նախագահի կարգադրությունները։

Դատական գործի հիմքում ընկած էր ԱԺ-ի մերժումը տրամադրել ՀՀ ԱԺ նախագահի 2012 թ.-ի առաջին կիսամյակի կարգադրությունների որոշ պատճեններ` պատճառաբանությամբ, որ տվյալ կարգադրությունները պարունակում են աշխատողի վերաբերյալ անձնական տվյալներ: Ուստի, ՀՀ վարչական դատարանի որոշումը կարեւոր էր այն առումով, որ դատարանը դիրքորոշում հայտնեց, թե որ դեպքերում իրապես կան տեղեկության տրամադրումը սահմանափակելու հիմքեր: Այս դատական գործի շնորհիվ դատարանի մեկնաբանությունները կարող են վկայակոչվել համանման դեպքերում, երբ պետական մարմինը ոչ իրավաչափ հիմքով կմերժի տեղեկատվության տրամադրումը:

ԻԱԿ-ի այս նախաձեռնությունն ունի դրական եւս մեկ արդյունք: Դատարանի այս որոշումն ունի նախադեպային նշանակություն այն առումով, որ դատարանը ճանաչեց ԻԱԿ-ի` տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը: Սա կարեւոր էր, քանի որ միայն իրավունքի խախտումը ճանաչելն է հնարավորություն տալիս լիարժեքորեն ձեռնամուխ լինել իրավունքի խախտման հետեւանքների վերացմանը` պահանջել նախապես չտրամադրված տեղեկություններ, պահանջել վնասների հատուցում եւ այլն:

ԱԺ-ն փոխհատուցեց նաեւ ԻԱԿ-ի դատական ծախսերը` 50.000 ՀՀ դրամի չափով։

Skip to content