Մեր մասին

Մեր մասին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հարցման բոլոր մասնակիցների 92,86%-ի գնահատմամբ՝ ծրագրի դասընթացների մասնակցությունը իրենց մրցունակ է դարձրել աշխատաշուկայում, իսկ 85,72%-ը փոխանցված գիտելիքն օգտագործում է մասնագիտական պրակտիկայում։  
Ծրագրի երկրորդ փուլում արցախցի լրագրողները պատրաստել են մուլտիմեդիա հոդվածներ Արցախի հիմնահարցերի, արցախահության խնդիրների վերաբերյալ, որոնք հրապարակվել ԻԱԿ-ի պաշտոնական կայքում և սոցիալական էջում:
Պետական մարմիններն օգտագործում են ԻԱԿ մշակած ՏԱ վիճակագրության ձևանմուշը: Վիճակագրական տվյալները հնարավորություն են տալիս հասկանալու, թե որքանով է պաշտպանված ՏԱ իրավունքը։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հաջողված պատմություն 22․ Էլեկտրոնային հարցումները Հայաստանում իրականություն դարձան

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված նոր ենթաօրենսդրական ակտը հնարավորություն է տալիս քաղաքացիներին, լրագրողներին եւ այլոց տեղեկություն ստանալու համար պետական մարմիններին դիմել էլեկտրոնային հարցումներով եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստանալ պատասխաններ:

Ենթաօրենսդրական ակտը մշակվել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի (ԻԱԿ) հետ համագործակցության արդյունքում: Նոր իրավակարգավորման համաձայն էլեկտրոնային փոստով ուղարկված կամ տեղեկություն տնօրինող մարմինների (պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների) պաշտոնական կայքերի միջոցով առցանց ուղարկված տեղեկություն ստանալու հարցումները կհամարվեն գրավոր հարցումներ, եւ դրանց պատասխանները պետք է տրամադրվեն ՏԱ մասին օրենքով գրավոր հարցումներին պատասխանելու համար սահմանված կարգով: Սա տեղեկատվության ազատության ոլորտում դրական առաջընթացի կհանգեցնի` թույլ տալով խնայել պետական մարմինների եւ քաղաքացիների ժամանակը եւ ռեսուրսները, ինչպես նաեւ պետական մարմինների հետ փոխհարաբերությունները դարձնելով ավելի արդյունավետ եւ պարզ:

Ենթաօրենսդրական ակտն արդեն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից: Հարկ է նշել, որ այս ենթաօրեսդրական ակտը սահմանված էր ՏԱ մասին օրենքով, եւ դրա ընդունմանը սպասում էինք 2003 թ.-ից` ՏԱ մասին օրենքի ընդունումից ի վեր:

Ենթաօրենսդրական ակտին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ենթաօրենսդրական ակտի կարգավորումների վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Skip to content