Դեկտեմբերի 23-ին մեկնարկեց Արցախի լրագրողների մասնագիտական կարողությունների զարգացման առաջին դասընթացը: «Բաց տվյալների վերլուծություն և բաց աղբյուրների օգտագործում» երկօրյա դասընթացի առաջին օրը մասնակիցներն ուսումնասիրեցին բաց տվյալների աղբյուրները և գործիքակազմը, ծանոթացան տվյալների ռեգիստրների օգտագործման ձևերին, գործնական աշխատանքի ընթացքում ստուգեցին տարբեր կազմակերպությունների իրական շահառուների հայտարարագրերը և այլ աղբյուրներ:
Դասընթացի երկրորդ օրը արցախցի լրագրողները ներկայացրին նախորդ օրվա հանձնարարության արդյունքները: Նրանիցի յուրաքանչյուրը ուսւոմնասիրել մեկ անձի գույքի և եկամտի տարբեր տարիների հայտարարագրերը և լրագրողական տարբեր ժաներերով նյութ պատրաստել: Դասընթացավար Հարություն Ծատրյանի հետ մասնակիցները քննարկեցին նաև, թե ինչպես ստեղծել լրագրողական պատումներ բաց տվյալների օգնությամբ, ծանոթացան մի շարք հարթակների հնարավորություններին:
Հաջորդ դասընթացը տեղեկատվության ազատության և անձնական տվյալների պաշտպանության թեմայով, կսկսենք 2024 թվականի հունվարի 10-ին:
Դասընթացներն իրականացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Արցախի լրագրողների մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպության աջակցությամբ: