Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Աջակցություն Արցախի լրագրողներին. մասնագիտական կարողությունների հզորացման ծրագիր

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մեկնարկում է արցախցի մեր գործընկերների՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների հզորացման և աջակցության ծրագիր:

Ծրագիրն ուղղված է Արցախից բռնի տեղահանված լրատվամիջոցների մասնագետների և լրագրողների մասնագիտական կարողությունների զարգացմանը: Ծրագիրը բաղկացած է 2 փուլից.

1. Մասնագիտական հմտությունների զարգացման դասըթնացներ հետևյալ ուղղություններով.

  • Տեղեկատվության ազատություն և անձնական տվյալների պաշտպանություն.
  • Փաստերի ստուգում. տեղեկատվության ճշգրտությունը ստուգելու, կեղծ լուրերը բացահայտելու հմտությունների զարգացում,
  • Բաց տվյալների վերլուծություն և բաց աղբյուրների օգտագործում:

 

2. Մենթորություն. Ծրագրի երկրորդ փուլում դասընթացավար/մենթորների հետ մասնակիցները կպատրաստեն լրագրողական նյութեր, որոնց համար կտրվի յուրաքանչյուր նյութի դիմաց մինչև 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամ դրամական փոխհատուցում (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը):

Ուշադրություն. Ծրագրին կարող են դիմել Արցախում բնակված և մասնագիտական գործունեություն իրականացրած լրագրողները: Ծրագրի երկու փուլին ամբողջական մասնակցությունը պարտադիր է:

Ծրագիրն իրականացվում է Լրագրողներ առանց սահմանի (RSF) աջակցությամբ: Այն մեկնարկել է 2023 թվականի նոյեմբերի 15-ին և կավարտվի 2024 թվականի փետրվարի 29-ին։

Skip to content