Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Փաստերի ստուգում. դասընթաց Արցախի լրագրողների համար

Հունվարի 16-17-ին կայացավ Արցախի լրագրողների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված վերջին երկօրյա դասընթացը: Այս անգամ թեման փաստերի ստուգումն էր, որը վարեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Թեման բազմաշերտ էր ու ծավալուն: Քննարկեցինք ֆեյքերի ֆաբրիկաները, կեղծ տեղեկությունների, լուսանկարների, տեսանյութերի տարածման ձևերը, դրանց բացահայտման տարբեր գործիքներ, ինչպես նաև որոնողական համակարգերի հնարավորություններն ու հավելյալ գործիքները:

Երկրորդ օրը Սամվել Մարտիրոսյանը ներկայացրեց այսօր բուռն զարգացում ապրող արհեստական բանականության առանձնահատկությունները, դրա հնարավորությունները, լրագրության մեջ դրա կիրառման առավելություններն ու թերությունները:

Այս դասընթացով ավարտվեց արցախցի լրագրողների համար կազմակերպվող 3 թեմատիկ դասընթացների փուլը: Հաջորդ փուլում արցախցի լրագրողները կպատրաստեն լրագրողական մուլտիմեդիա նյութեր՝ կիրառելով դասընթացներում ձեռք բերված գիտելիքն ու հմտությունները:

Ծրագիրն իրականացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպության աջակցությամբ:

Skip to content