Ծրագրի հիմնական նպատակն է բարձացնել շրջանաձև տնտեսության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը՝ մշակելով բիզնես համայքի իրազեկման, ինչպես նաևՇՏ թեման մեդիա և բարձրագույն կրթական համակարգեր ներմուծելու գորընթացներին օժանդակող տեղեկատվական գործիքակազմ։
Ծրագրի շրջանակում կազմակերպվել է շրջանաձև տնտեսության հիմնական դերակատարների մասնակցությամբ աշխատանքային քննարկում և ստեղծվել է թեմատիկ ֆիլմ՝ ուղղված բիզնես համայնքի ներկայացուցիչների իրազեկության բարձրացմանը։ Միաժամանակ ծրագրի շրջանակում հրապարակվել է շրջանաձև տնտեսության ուղեցույց լրագրողների և լրագրության ուսուցանողների համար։
ԻԱԿ-ը մշակել և հրապարակել է նաև ՇՏ թեման տարբեր դիսցիպլիններում ինտեգրելու հնարավորությունների վերաբերյալ խոհրդատվական զեկույց, որտեղ ներկայացվում են հայաստանյան բուհերում առկա մեխանիզմները տարաբեր դիսցիպլիններ համատեքստում։
Ծրագիրն իրականացվում է CirciIUP! «Հայաստանում շրջանաձև տնտեսությունը հանրայնացնելու կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում» ծրագրի շրջանակում։ Այն իրականացվում է Իմփաքթ հաբ ասոցիացիայի (առաջատար կազմակերպություն), Երևան Իմփաքթ հաբի և «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ հետ համատեղ կոնսորցիումի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։
Ծրագիրը մեկնարկել է 2025 թ.-ի ապրիլից, հինգ ամիս ժամկետով: