ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակն իր Խորհրդարանական աջակցության և ներառական կառավարման պորտֆելի շրջանակում, մեկնարկել է eMonitor+ հարթակի փորձնական կիրառումը՝ պայքարելու առցանց ապատեղեկատվության, ատելության խոսքի և տեխնոլոգիաներով պայմանավորված գենդերային բռնության դեմ: Հայաստանում այս փորձնական ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համագործակցությամբ՝ նպաստելով ներառական թվային դիսկուրսի զարգացմանը և ապատեղեկատվական դիմադրողականության բարձրացմանը։
eMonitor+ -ը UNDP-ի կողմից մշակված թվային գործիքակազմ է, որը համատեղում է արհեստական բանականությամբ օգնությամբ և մարդկային ռեսուրսներով իրականացվող մոնիթորինգի մեթոդներ՝ վնասակար առցանց բովանդակությունը հայտնաբերելու և վերլուծելու համար։
Ինչպես է աշխատում eMonitor+
– Օգտագործում է AI-ով կառավարվող գործիքներ՝ առցանց բովանդակությունը մշտադիտարկելու և վերլուծության համար։
– Հայտնաբերում է սոցիալական ցանցերում տեղ գտած ատելության խոսք, ապատեղեկատվություն, կանանց նկատմամբ առցանց բռնություն, քաղաքական բևեռացում և ընտրական խախտումներ պարունակող բովանդակությունը։
– Բացի AI-ից, ներառում է նաև մասնագիտացված մոնիթորների վերլուծություն՝ ապահովելով համապարփակ մոտեցում վնասակար բովանդակության դեմ։
eMonitor+-ի հավաքած տվյալները կօգնեն UNDP-ին ու ազգային գործընկերներին մշակել արդյունավետ, տվյալների վրա հիմնված ռազմավարություններ և գործողությունների ծրագրեր։
Ծրագիրը մեկնարկել է 2025 թվականի նոյեմբրին, ութ ամիս ժամկետով: