Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ծրագրի հիմնական նպատակն է բարձացնել շրջանաձև տնտեսության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը՝ մշակելով բիզնես համայքի իրազեկման, ինչպես նաևՇՏ թեման մեդիա և բարձրագույն կրթական համակարգեր ներմուծելու գորընթացներին օժանդակող տեղեկատվական գործիքակազմ։
Ծրագրի նպատակն է հզորացնել տեղական մասնավոր հատվածի, անկախ մեդիայի, հանրային սեկտորի և այլ շահառուների միջև ռազմավարական համագործակցությունը առողջ տեղեկատվական էկոհամակարգի աջակցման նպատակով։
Ռազմավարական հաղորդակցությունների աջակցության ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ ներդնելու արդյունավետ, արդիական, տվյալահենք և քաղաքացիակենտրոն ռազմավարական հաղորդակցության համակարգեր, կարողություններ և գործելակերպ:

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

77. Լրագրողական վստահության նախաձեռնություն (JTI)

Հայաստանի լրատվական կազմակերպությունների համար նախատեսված Լրագրողական վստահության նախաձեռնության նպատակն է խթանել ԶԼՄ-ների թափանցիկությունը և ամրապնդել վստահելիությունը՝ աջակցելով հայկական լրատվական կազմակերպություններում JTI չափանիշների արդյունավետ ընդունմանը:

Լրագրողներ առանց սահմանների (RSF)-ը, որն աշխատում է գլոբալ լրագրության ազատության, բազմակարծության և անկախության խթանման համար, մշակել է Journalism Trust Initiative (JTI) համակարգը, որն աջակցում է լրատվամիջոցներին մասնագիտական չափանիշների և վստահության բարձրացմանը:  RSF-ն իր JTI համակարգը նախաձեռնել է 2018 թ.-ին՝ 130 մեդիա փորձագետների հետ ամբողջ աշխարհից: 2023 թ.-ի վերջին JTI-ին է միացել ավելի քան 1000 լրատվամիջոց: Դրանց մեծամասնությունը կարիք ունի աջակցության և մենթորության՝ կարողություններ զարգացնելու և հնարավորությունները առավելագույնի հասցնելու համար:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի աջակցությամբ հայաստանյան 20 լրատվամիջոց միացել է Լրագրողական վստահության նախաձեռնությանը՝ լրացնելով և հրապարակելով թափանցիկության հաշվետվություն։ Ծրագրի շրջանակում ԻԱԿ-ի փորձագետ-մենթորներն աշխատել են ներգրավված լրատվամիջոցների հետ՝ թափանցիկության չափանիշների հստակեցման, տվյալների հավաքագրման և հաշվետվությունների ձևավորման գործընթացում տրամադրելով անհրաժեշտ մասնագիտական աջակցություն: Արդյունքում, 20 հայկական լրատվամիջոցի թափանցիկության հաշվետվությունները հրապարակվել են JTI պաշտոնական կայքում՝ հանրությանը հասանելի դարձնելով լրատվամիջոցների գործունեության հիմնական սկզբունքները։

Ծրագիրը մեկնարկել է 2025 թ.-ի ապրիլից, հինգ ամիս ժամկետով:

Skip to content